Just another WordPress.com site

Անգլերենի առարկայական ծրագրեր

1-3-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչյունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցելու միջոցով:

Առաջին դասարան

Խնդիրները

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։

1-ին դասարանում ուսուցանվող նախագծերից է  <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը.

Ուսուցանվող թեմաներն են.

Ways of greetings — Ողջույնի ձևեր                                                                                     

Numbers 1-10- Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Colours — Գույներ

http://www.anglomaniacy.pl/coloursDictionary.htm

Fruits — Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

Vegetables — Բանջարեղեններ

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

Domestic and wild animals – Ընտանի և վայրի կենդանիներ

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

https://www.anglomaniacy.pl/wildAnimalsDictionary.htm

Body parts — Մարմնի մասեր

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/bodyPictureTest.htm

Clothes — Հագուստ

http://www.anglomaniacy.pl/clothesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm

Stationery – գրենական պիտույքներ

http://www.anglomaniacy.pl/pencaseDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/pencasePictureTest.htm

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

http://www.lcfclubs.com/englishzone/practicezone/flashEN/03FruitFamily-intro.swf

Feelings — Զգացոսղություններ

http://www.anglomaniacy.pl/feelingsDictionary.htm

I can — Ես կարող եմ……………

http://www.kizclub.com/storytime/Ican/Ican1.html

Food – մթերք

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/food-2

http://www.anglomaniacy.pl/drinksDictionary.htm

What time is it? — Ժամը քանի՞սն է….

http://www.anglomaniacy.pl/timeTopic.htm

http://www.anglomaniacy.pl/timeMatching.htm

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
  4. Ընդլայնել բառապաշարը։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

2-րդ դասարանում ուսուցանվող թեմաները ներառված են

աուդիո գիրք-տետր-դասագրքի մեջ:

Ուսուցանվող նախագծերն են.

Նախագիծ. <<Իմ ընկերը, իմ ընտանիքը>>,

Նախագիծ. <<Անգլերենը մեր տանը>>

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ

Նախագիծ. <<Անգլերենը մեր տանը>>

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ուսուցչի օր(My most favourite teacher), Ամանոր(A letter to Santa), Ձոն կնոջը(Mother’s Day)

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը(My family)

Իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ(Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

4-րդ և 5-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը

Նպատակը

Անգլերենի այլընտրանքային, հեղինակային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու,  անգլախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ  երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Խնդիրները

Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1, իսկ ուսումնական տարվա վերջում՝ A1.2)

Ուսումնական միջավայրը

Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով  իսկ “Նոթբուքն ինձ դասընկեր” դասարաններում`նոթբուքերով:

Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:

Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:

4-5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Հաղորդակցական նախագիծեր,

Թարգմանական նախագծեր

<<Ուսումնական աշուն>> նախագիծ  <<Ուսումնական գարուն>> նախագիծ <<Ուսումնական ամառ>> նախագիծ, <<Ուսումնական ձմեռ>> նախագիծ

<<Ամանորը տարբեր երկրներում>> նախագիծ

ՙ<<Ամանորը իմ ընտանիքում>> նախագիծ

Համագործակցային նախագծեր

Սուրբ Զատիկ

Թումանյանական օրեր

Ամանոր

Ուսուցչի օրը

Ձոն

4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր

5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջին սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն,  երբհարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
  • կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
  • կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
  • կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
  • կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

•           կարողանալ հասկանալ և կարճ ձևով տալ տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,

•           կարողանալ կարդալ և հասկանալ անձնա¬կան քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,

•           Կարողանալ հասկանալ ընթերցվող տեքս¬տի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը.

•           կարողանալ տարբերել ընթերցվող նյութի գոր¬ծողությունների ժամանակային հղում-նե¬րը՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ա¬պառ¬նի.

•           կարողանալ կռահել տեքստում առկա եր¬կու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • կարողանալ լրացնել անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կարողանալ կազմել և գրել նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

  •  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի (6-8-րդ դասարաններ) անգլերենի առարկայական ծրագրերը

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով` որքան էլ որ այն անթերի լինի: Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու  համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների և΄ դասավանդողների համար շնորհիվ ժամանակակից ՏՀՏ միջոցների արդյունավետ գործածման:

Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը)համապատասխանում է նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:

Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելը օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի լավ գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգընկարագրված է ծրագրի <<Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը>> ենթաբաժնում:

Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:

Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:

Ընդհանուր նպատակը

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու,  անգլախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ  երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Խնդիրները

Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1,  9-րդ դասարանի վերջում`-A2.2) խոսքային գործունեության 4 ուղղություններով`լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:

Ուսումնական միջավայրը

Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Անգլերենի դասարանական խմբերը  ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր կակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով  իսկ “Նոթբուքն ինձ դասընկեր” դասարաններում`նոթբուքերով:

Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:

Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:

Որպես ուսումնական նյութ օգտագործվում են.

 Դասագրքեր “Round up” 2; 3 Student’s book, English in mind starter. աուդիոդասերով CDLongman  – 6-րդ դասարանների համար

“English in mind” book 1, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 7րդ դասարանի համար

“English in mind” book 2, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 8-րդ դասարանի համար

“Smart Notebook” ծրագրով պատրաստի և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութեր, էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր

http://learnenglishkids.britishcouncil.org/en/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/

http://www.dailystep.com/content.asp?id=49213&gclid=CPPo8ou0ibECFYKJDgodIlGHIA

 www.nonstopenglish.com

www.englishpage.com

http://www.tolearnenglish.com/

www.lragir.am

www.news.am

6-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
  • Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
  • Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
  • Տարվա եղանակները
  • Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
  • Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
  • Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր)

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու և խոսելու կարողություններ

  • լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նա­­խադասություններ, երբ խոսքը ընտանիքի ան­դամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
  • լսելով հասկանալ, ինքնուրոյն կազմել և գոր­ծա­ծել նախադասություններ, որոնցով կա­րելի է հա­մե­մատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
  • լսելով հասկանալ, կազմել և  գործածել նախա­դա­սություններ, որոնցով կարելի է նկարագրել առ­օրյան, սիրելի զբաղմունքը,   հայրենի  քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդ­ները.
  • հաջորդ օրվա գործողությունների նկարա­գիրը.
  • ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տար­բերակիչ հատկանիշները.
  • տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողություն­նե­րի նկարագիրը.
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսութ­յունը վարող ակտիվ կողմը.
  • դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտ­ֆիլմի հա­մա­ռոտ բովանդակությունը.
  • անել հրավերներ և պա­տաս­­խանել նման հրավերներին
  • արտահայտել համաձայնություն կամ անհամա­ձայնություն ասված խոսքին.
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախա­դա­սու­թ­յունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:

5-րդ և 6-րդ դասարաններում օգտագործվում են նույն ուսումնական գործունեության տեսակները ՏՀՏ օգտագործմամբ:  

Ընթերցելու կարողությունները

Որպես ընթերցանության տեքստեր կարող են օգտագործվել. Նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր բանա­ստեղ­ծություններ,կարճ պատմվածք­ներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտաց­ված) հատ­ված­ներ գե­ղար­վես­տական երկերից, հե­քիաթ­նե­րից

  • Կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերակա­նական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղե­կատ­վությունը
  • Կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունե­ցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձ­նական համառոտ նամակներ
  • Կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
  • Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ

Գրելու կարողությունները

  • Լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ։
  • Գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
  • Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով։
  • Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
  • Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
  • Կարողանալ 2-3 նախադասությամ նկարագրել տարվա եղանակները

Ուղղախոսություն

5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

Լեզվականնյութը

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը

Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)

Գոյակկաններ, որոնք միայն հոգնակի թիվ ունեն (clothes, scissors, trousers, eye-glasses)

Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը կայուն կապակցությունների հետմի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time;որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset

Թվական (The Numeral)

Քանակական և դասական թվականներ

Lesson 10 – the tenth lesson ձևերը

Ածական (The Adjective)

Ածականակերտվերջածանցներ(-able, -y,-ful)

Կրկնություն. ածականներիհամեմատությանաստիճանները

Մակբայ (The Adverb)

Ժամանակի մակբայներ.early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday

Հաճախականության մակբայներ – never, usually, always, often

Տեղի մակբայներHere, there, inside, outside, far, near

Չափի մակբայներ -too, quite, very

Ձևի մակբայներ-slowly, quickly, well, badly, hard

Մակբայների համեմատության աստիճանները

Դերանուն (The Pronoun)

Ստացական դերանունների բացարձակ ձևերը -mine, yours, his, hers, its, ours, theirs

Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)

Between– «երկուսի արանքում» իմաստով

Among – երկուսից ավել իրերի կամ մարդ­կանց միջև

Before– «նախքան» իմաստով

Behind – «ետևում» իմաստով

During– «ընթացքում» իմաստով

For– «համար» իմաստով

With – «հետ» իմաստով

Բայ (The Verb)

Կրկնություն.

ներկա անորոշ(The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ

ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործած­վում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար

Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տա­լիս ծրագրային, չվացուցակային, ժամա­նա­կացուցային գործողություն

 կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը

Ներկա շարունակական(The Present Continuous Tense),երբ այն ցույց է տալիս ներ­կա ժամանակահատվածում, բայց ոչ ան­պայ­մանորեն խոսելու պահին կատարվող գոր­ծո­ղու­թյուն

Անցյալ շարունակական(The Past Continuous Tense)ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթաց­քում

Կրկնություն.

can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆի­զիկական և մտավոր կարողություն, թույլ­տվություն և անհրաժեշտություն

Շարահյուսություն

Կրկնություն.

– Հարցական նախադասություններ.

– Պայմանի շաղկապ – if

Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ

– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please  ձևը։

7-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Ես և իմ շրջապատը
  • Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
  • Մեր դպրոցը
  • Իմ օրը
  • իմ սիրելի զբաղմունքը
  • Նախաճաշ, ճաշ, ընթրիք
  • Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
  • Ամառային և ձմեռային արձակուրդներ
  • Մեր µնակարանը
  • Մեր ùաղաքը, թաղամասը, բակը
  • Իմ ընկերը
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

7-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ոնկնդրելու կարողությունները

  • Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություններին վերաբերող հարցերին
  • կարողանալ հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Հասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներով
  • Հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
  • Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
  • Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
  • Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
  • Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները

Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :

Խոսելու կարողությունները

Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝

  • ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն
  • համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները
  • նկարագրել առօրյան
  • նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։
  • նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով
  • նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները
  • Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը
  • ուզել մի  բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։
  • արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել
  • գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետևշաղկապները։

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ
  • Դերախաղեր

Ընթերցելու կարողությունները

  • հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
  • Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով
  • Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

  • Գրելտրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին
  •  բնակավայրի, բնակարանի նկարագրում
  • սննդի մասին տեղեկատվություն  (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
  • շնորհավորական բացիկի լրացում
  • Կարճ շարադրել կարդացածը
  • ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով
  • ՚գրել համառոտ ինքնակենսագրությունը

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվականնյութը

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 400-450 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

.գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ

.“man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը

. անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը

. “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար

. “what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար

. անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

. some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

. գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը

Ածական (The Adjective)

. ածականների շարադասությունը

. ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող  առարկաների անվանումների հետ

. միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով

 . “good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը

. which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս

Թվական (The Numeral)

1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը

Դերանուն (The Pronoun)

.Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they  և  me,you,him,her,it,us,you,them)

.ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)

.ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(this-these,that-those)

.հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(what,who,whom,whose,which)

. անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)

Բայ (The Verb)

to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում

.Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ

. ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ

. անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday,  , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը

. անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

. անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

. can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը

Մակբայ (The Adverb)

: here, there, near, far, where տեղիմակբայների գործածումը

. when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը

. little, much, very չափի մակբայների գործածումը

. too և also մակբայների գործածումը

. մակբայների տեղը նախադասության մեջ

. ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն

. մակբայաստեղծ վերջածանց ly-ին

Նախդիրներ (The Preposition)

on,in,under,to,from,about,for,till,at

Շաղկապներ (Conjunctions)

and, or, because, as, when, after

Շարահյուսություն

.Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները

.It  ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)

.Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

. there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ

.It is և  there is ձևերի համեմատությունները

.Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը

Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը

8-րդ դասարան

Աձաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
  • Առօրյա կյանք, դպրոց
  • Հեռախոսային խոսակցություններ
  • Իմ բնակավայրը, քաղաքը
  • Երկիրը, որի լեզուն սովորում եմ
  • Գնումներ
  • Ճամփորդություններ
  • Այցելություն բժշկին
  • Սպորտ և մարզական խաղեր
  • Հեռուստատեսային հաղորդումներ
  • Համակարգիչը և ես
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

 8-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

Ունկնդրելու կարողությունները

Տեքստերի տիպերը

կարճ նկարարություն, կարճ տեղեկատվական տեքստ (հաղորդագրություն), կարճ պատմվածք (պատմություն), երգեր, բանաստեղծություններ, «ռեփ» , երկխոսություն-հարցում, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից կամ հեքիաթներից, ձայնագրություն և տեսաֆիլմ

  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Լսելով կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Լսելով հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ <<իմ առօրյան>>, <<իմ քաղաքը>>, <<բնակավայրը>>, <<սնունդ>>, <<մեր կրթահամալիրային, ընտանեկան և ազգային տոները>>

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
  • Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
  • Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
  • Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
  • Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները

Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :

Խոսելու կարողությունները

  • Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր
  • Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները
  • Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով
  • Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը
  • Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները
  • Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու
  • Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել  անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով
  • Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին
  • Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին 

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցմանհամարտեքստերկարողենլինելտարրական (A1)Elementary ևնախամիջին (A2)Pre-intermediate մակարդակիպարզեցվածգեղարվեստականգրականությունիցհատվածներ, պարզտեղեկատվություններ, անձնականպարզնամակներ, փոքրիկգովազդներծանոթապրանքներիմասին, հայտարարություններծանոթթեմաներով.

  • հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը
  • տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելու համար տեքստեր կարող են լինել.անձնական թերթիկ, հարցա­թեր­թիկ, դիմում, ինքնակենսագրական տեղե­կատվություն, առօրյայի նկարագրություն, անձնական նամակներ, շնորհավորական բացիկ, գրավոր ամփոփում, շարադրություն (էսսե), նյութ դպրոցական կայքի համար

  • տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին,դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին
  • Կարճ շարադրել լսված խոսքը
  • Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները
  • Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսությունը

Սովորողը պետք է ճանաչի հնչյունագրության նշանները և ճիշտ արտասանի անծանոթ բառը օգտվելով բառարանից :

Սովորողը պետք է իմանա տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը և գործածի դրանք իր խոսքում :

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 500-520:

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Հոդերիկիրառումը`

ա) նյութցույցտվողանհաշվելիգոյականներիհետ,

բ) վերացականգոյականներիհետ,

գ) կայունկապակցություններիհետ.

Գոյականներ

ա) որոնքգործածվումենմիայնեզակիթվով

բ)որոնքգործածվումենմիայնհոգնակիթվով

գ) որոնքունեն –s վերջավորությունը, բայցգործածվումենեզակիթվով

Ածականներիհամեմատականկառուցվածքները` as … as, not so … as, the … the

Տեղիև too, also, either մակբայները

Ստացականդերանուններիբացարձակձևերը` mine, yours, his, hers, its, ours, yours, theirs

Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները

The Simple Futureբայականժամանակաձևը, երբայնցույցէտալիսապագայումկատարվելիքգործողություն ըստ որևէ մեկի կամքի, կարծիքի.

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում

The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ

Կրավորական սեռը Ներկա անորոշ, Անցյալ անորոշ, Անորոշ ապառնի  բայական ժամանակներում

Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ

May մոդալբայըթույլհավանականությաննշանակությամբ

Շարահյուսություն

Բարդհամադասականնախադասություններըand, but, or, whileշաղկապներով

Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակիպարագաերկրորդականնախադասություններունեցողբարդստորադասականնախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագիր

և գնահատման համակարգ

9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

Անգլերենի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են բովանդակային միջուկում): Իրականացվում են նաև միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր: Տարբեր կրթական աստիճաններում սովորողին ներկայացվող անգլերենի իմացության ընդհանրական պահանջները տրված են հավելվածում:

Նպատակը

Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանի վերջում` B1.2, 11-րդ  դասարանի վերջում`B2.2 մակարդակ։

Մանկավարժական մոտեցումներ
Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով: Ավագ դպրոցի դասավանդողը Ծրագրում հրապարակում է իր բլոգում հրապարակած ընթացիկ ուստարվա առարկայական ուսումնական նախագծերը:

Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան սովորողը հասնում է որոնելով, կշռադատելով):

Սովորողներն իրենք են եզրահանգում անում, ինչպես նաև կարող են առաջարկել իրենց նախընտրած թեմաները, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ, որից հետո կազմակերպվում են քննարկումներ:

Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։

Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է հետևյալ համագործակցային և խմբային հետազոտական մեթոդով.

Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Արդյունավետ միջավայր են ստեղծում նաև կամավոր-հրավիրյալ մասնագետների ներկայությունը, ինչպես նաև նրանց հետ իրականացվող նախագծերը (ճամփորդություններ, ստուգատեսների մասնակցություն, քննարկումներ և այլն):

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Միջազգային կրթական ծրագրի առցանց մասնակցություն – (eTwinning)

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Ի հավելումն առարկայական ծրագրի մի մաս են կազմում նաև օլիմպիադաները, ֆլեշմոբները, նածագծերը, ամառային և ձմեռային ճամբարային նախագծերը:

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 3, student’s book, Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

”English Grammar in Use”, Raymond Murphy, Cambridge, third edition

“New Headway” Intermediate Student’s book, Liz and John Soars, Pre-Intermediate Student’s book 

“Challenges” Student’s book 4, Michael Harris

՛՛504 Absolutely Essensial Words” Sixth Edition , Murray Bromberg

«Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան», Լուսակն հրատարակչություն, Երևան 2003

2017թ. լույս տեսած անգլերենի գրավոր քննության հարցաշարերի շտեմարաններ

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի կայքում http://books.mskh.am/

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք

Ուսուցում ըստ նախասիրությունների`  ընտրությամբ դասընթացներ և անհատական ուսումնական պլաններ

Ուսումնական ճամփորդություն

Պարզաբանում. Ուսումնական ճամփորդությանը նախորդում է ճամփորդության վայրի մասին տեղեկատվության որոնման աշխատանքներ անգլերեն լեզվով: Ճամփորդության ընթացքում աշխատանքային լեզուն հնարավորին չափ անգլերեն պետք է լինի:

Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին

Մասնակցությունը կարող է լինել մանկավարժական հոդվածներով, թարգմանություններով, նախագիծ ներկայացնելով, տեսանյութերով, ուսումնական նյութերով, ուսումնական ճամփորդություններով:

Բլոգավարություն

Դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջները.

Բլոգը պետք է ունենա «Իմ մասին» էջը, որտեղ պետք է լինի տեղեկատվություն դասավանդողի աշխատանքային գործունեության, կրթության, հրապարակումների, վերապատրաստումների, համակարգչային ծրագրերի իմացության մասին:

Հունիս ամսվա վերջին դասավանդողը իր բլոգում հրապարակում է հաջորդ ուստարվա ընդհանուր և ընտրությամբ գործունեության դասընթացների առարկայական ծրագրերը:

Ուսումնական նախագծերի թեմաները ծրագրերում նշված են, բայց բլոգում դասավանդողը պետք է ունենա նաև տվյալ ուսումնական տարվա նախագծերին հատկացված բաժինը, որտեղ մանրամասն ներկայացվում է նախագծի ընթացքը սովորողների բլոգների հղումներով:

Բլոգում առանձին բաժիններով ներկայացված են դասավանդողի մանկավարժական հոդվածները և թարգմանությունները:

“Լեզվական կառուցվածքներ” բաժնում դասավանդողը ըստ անհրաժեշտության ներկայացնում է տարբեր լեզվական կառուցվածքներն ամրապնդող բացատրություններ, վարժանքներ:

Բլոգում դասավանդողը պետք է ունենա ամենահաճախ օգտագործվող ուսումնական ռեսուրսներ համացանցային հղումները, առցանց բառարանների և սովորողների բլոգների հղումները:

Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում

Դասավանդողի և սովորողի թարգմանությունները և անգլերեն հրապարակումները կարող են լինել իրենց բլոգներում, ավագ դպրոցի ենթակայքում, mskh.am-ի անգլերեն էջում:

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:

Միջառարկայական ինտեգրում

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

9-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերներն ու բարեկամները
  • Իմ սիրելի զբաղմունքն ու հետաքրքրությունները
  • Հաղորդակցություն
  • Ինտերնետը իմ կյանքում
  • Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ
  • Օլիմպիական խաղեր
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում  սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրու­թյուն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներ, հարցազրույց,պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալծանոթ թեմայով լսվողնյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Դասավանդողը www.lingualeo.ru կայքից ընտրում է իր դասարանի սովորողների լեզվական իմացության մակարդակին համապատասխան տեքստեր ունկնդրելու համար
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 

Խոսելու կարողությունները

  • Կարողանալ ներկայացնել ինքն իրեն,ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
  • կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
  • կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
  • կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին
  • կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին
  • կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
  • կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
  • կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
  • կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
  •  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
  • կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ զրուցակցի նախասիրությունների մասին
  • կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
  • կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշելտեքստի թեման և տիպը
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
  • կարդալ և հասկանալ Microsoft Word ծրագրի առավել կարևոր հրահանգները
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ նախամիջին (A2) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջին (B1) -intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելուհամարտեքստերկարողենլինելինքնակենսագրականտեղեկատվություններ, անձնականթերթիկներ, առօրյայինկարագրություններ, անձնականնամակներ, շնորհավորանքներ, հրավերներ:

  • Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
  • կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-

հորդության մասին

  • կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
  • կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսություն

Հնչյունագրության իմացությամբ ևբառարանի օգնությամբ սովորողը պետք է կարողանա հնչյունների ճիշտ արտասանությամբ և շեշտադրումով կարդալ ցանկացած նոր բառ:

Բարձրաձայն ընթերցանության ժամանակ սովորողը պետք է պահպանի իմաստային դադարները, տարբեր տիպի նախադասությունների ճիշտ հնչերանգները.

  • Պատմողական և հրամայական նախադասություններ` իջնող հնչերանգ
  • Ընդհանուր տիպի հարցական նախադասություններ`բարձրացող հնչերանգ
  • հատուկ հարցերը` իջնող հնչերանգ
  • այլընտրանքային հարցերը` բարձրացող – իջնող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը կասկածում է`իջնող-բարձրացող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը վստահ է`իջնող

Սովորողը պետք է կարողանա նաև լսելով ճանաչել և ճիշտ արտասանել սպասարկու բայերի արտասանության չշեշտված թույլ ձևերը:

Բառապաշարը

9-րդ դասարանի վերջում սովորողի ակտիվ վերարտադրողական բառապաշաը պետք է կազմի մոտ 600-650 բառ:

Քերականությունը

Ձևաբանություն

Հոդերի կիրառումը կայուն կապակցությունների հետ

-ation, -ness, -ment գոյականաստեղծ վերջածանցները

Բարդ գոյականների հոգնակի թիվը

Գոյականներ, որոնք սովորաբար գործածվում են հոգնակի թվով, թեև նրանք ունեն իրենց եզակի թիվը (apples, potatoes, onions, cherries)

Ստացական հոլովի գործածումը ժամանակ, տարածություն, քաղաքներ և երկրներ ցույց տվող գոյականների հետ

Ածականակերտ վերջածանցներ

Far, old, late, near ածականները

Ածականի շարադասությունը

Համեմատական կառուցվածքներ

Up to now, up to the present day, up till now, since then, so far, by then ժամանակի և enough, hardly, quite, rather, nearly չափի մակբայները:

Myself, yourself, himself, herself, itself, ourselves, themselves անդրադարձ դերանունները

None, all, both, either դերանունները

Beside, across, against, along, through, between, round, within, since ժամանակի և տեղի մակբայները

Still, just, soon, recently, lately մակբայները

Each other, one another փոխադարձ դերանունները

Ներկա անորոշ ժամանակը (The Present Indefinite), երբ այն ցույց է տալիս համընդհանուր ճշմարտություններ պատկերող գործողություններ

Անցյալ շարունակական ժամանակը (The Past Continuous), երբ այն ցույց է մի գործողություն, որը կատարվում էր անցյալի մի ժամանակահատվածում, բայց ոչ ամբողջ ժամանակահատվածում անընդհատ

Ապառնի շարունակական (The Future Continuous) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվելու է, ընթացքի մեջ է լինելու ապագայի մի պահի

Ներկա վաղակատար (The Present Perfect)ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ավարտվել է նախքան մի պահ ապագայում` ժամանակի երկրորդական նախադասություններում

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում:

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ ուրիշի անուղղակի խոսքում, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է:

Բայական ժամանակների համաձայնեցումը, երբ խնդիր երկրորդական նախադասություն ունեցող բարդ ստորադասական նախադասության գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է:

Կրավորական սեռը (The Passive Voice)կրկնություն.

Կրավորական սեռը ներկա անորոշ, անցյալ անորոշ, անորոշ ապառնի, Ներկա վաղակատարև անցյալ վաղակատար բայական ժամանակներում

Մոդալ բայերի կրկնությունը և նրանց համարժեքները

Should, needn’t, ought to, shall մոդալ բայերը

Անորոշ դերբայը want, wish, decide, fail, afford, agree, refuse, hope, choose, forget, happen, promise, pretend, manage, make, let բայերից հետո

Շարահյուսություն

4 տիպի հարցերը միջին դպրոցի համար նախատեսված բոլոր բայական ժամանակներով

Հրամայական նախադասության անջատական հարցը

Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի, երբ ուղղակի խոսքը պատմողական, հարցական, հրամայական նախադասություն է:

Խնդիր երկրորդական նախադասություններ

Պայմանի երկրորդական նախադասություններ

Նպատակի պարագա երկրորդական նախադասություններ

Պատճառի պարագա երկրորդական նախադասություններ

10-րդ դասարան

(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300-1500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին կիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան

 (ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4,ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին Կիսամյակ

Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։ Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ

Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ

Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ կիսամյակ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Առողջություն և սպորտ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ

Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական աշխատանք

Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար

Մասնակցություն առցանց քննարկումներին

Հետազոտական աշխատանք.

Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում

Համեմատում, զուգադրում, վերլուծում

Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2017-2018 ուսումնական տարվա օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2017 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին

Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցովhttp://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

12-րդ դասարան

Լեզվական նյութը

Դասընթացը հաջողությամբ ավարտած 12-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի Պետական ավարտական (ընդհանուր դասընթաց՝ շաբաթական 2 ժամով) և միասնական (ընտրությամբ դասընթաց՝ շաբաթական 6 ժամով) գրավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:

Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի

Բառապաշարը

Վերարտադրողական բառապաշարը – մոտ 1500 բառ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղhttp://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Միասնական թեստերում կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները  շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում

Ավարտելով դասընթացը սովորողը պետք է կարողանա.

  • Պատասխանել լեզվական իրազեկության B1 մակարդակով գրված տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին առանց բառարանի
  • Համադրել տեքստի մեջ գործածված բայական դարձվածքները, առանձին բառերը նրանց հոմանիշային արտահայտությունների, բայական դարձվածքների և առանձին բառերի հետ, որոնք տրված են առաջարկվող բազմընտրական հարցերում
  • Գուշակել, թե ինչպիսին կլիներ տվյալ տեքստի շարունակությունը

Գնահատման համակարգը

Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ ՀՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի առաջարկած Պետական ավարտական և միասնական անգլերենի գրավոր քննությունների թեստերի նմուշների` 20 բալային համակարգով:

Ընթացիկ ստուգումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ըստ արդեն յուրացված լեզվական նյութի` 10 բալային համակարգով:

%d bloggers like this: