Just another WordPress.com site

Օրացույց

Մայիսի 12

  1. Այսօր խմբագրեցի Սուսան Հովհաննիսյանի անգլերեն թարգմանությունը, որը վերցված է տնօրենի օրագրից:
  2. Շարունակելու եմ աշխատանքը «Հեղինակային կրթական ծրագրի իրականացման զարգացումները 2015-2016 ուսումնական տարում» ուսումնասիրություն- հոդվածի վրա: Հոդվածը ավելի ընդգրկուն դարձնելու համար կարդալու եմ վերջերս «Դպիր»-ում հրապարակված բոլոր հոդվածները՝ «Հավաքից հավաք» ընդհանուր խորագրով:

Մայիսի 11

9:00 – 15:00

Այսօր սկսում եմ ուսումնասիրել հեղինակային կրթական ծրագրերի իրականացման բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունեցել 2015-2016 ուսումնական տարում`ուսումնասիրության առանցքը դարձնելով հատկապես այն զարգացումները, որոնք հաշվի չէին առնվել մեկ տարի առաջ, որոնց իրականացումը պարտադրեց մեր կրթական ամենօրյա կյանքը`պայմանավորված թե′ ներքին, և թե′ արտաքին գործոններով:

Աշխատանքի արդյունքը՝ ուսումնասիրությանը վերաբերող հոդվածը, պատրաստ կլինի 4-5 աշխատանքային օրերի ընթացքում:

15:15-16:00

Մասնակցություն դասավանդողների շուրջտարյա դպրոցին:

Advertisements
%d bloggers like this: