Just another WordPress.com site

 

1936 թվականի ամռանը Իսպանիայում սկսվեց ֆրանկոյական գեներալների խռովությունը: Էռնեստ Հեմինգուեյի համակրանքը Իսպանական Հանրապետության կողմն էր: 1936 թվականի վերջին` հավաքելով 40000 դոլար սանիտարական մեքենաների գնման համար, և 1937-ին գլխավորելով դրանց ձեռք բերման և Իսպանիա տանելու գործով զբաղվող կոմիտեն, Է. Հեմինգուեյը ուղևորվեց Իսպանիա:  1938 թվականի մարտին Ֆրանկոյական զորքերը Էբրո գետի մոտ ճեղքեցին ռազմաճակատը: Էռնեստ Հեմինգուեյը ծանր ապրեց հանրապետականների նոր անհաջողությունները: Կատալոնիայից նահանջող հանրապետականների զորքերի հետ միասին փախչում էին նաև խաղաղ բնակիչները: Գրողն ականատես եղավ վտարանդիների տանջանքներին: Այդ օրերի տպավորության տակ գրվեց Էռնեստ Հեմինգուեյի ամենակարճ պատմվածքներից մեկը:

  Ծերունին կամուրջի մոտ

Պողպատյա շրջանակներ ունեցող ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաները այդ տեղում ճգնելով ու ամեն ինչ սղկելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստած էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործն էր անցնել կամուրջը, հետազոտել այն կողմի կամրջագլխային ամրությունը և պարզել, թե մինչև որտեղ էր առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:

–         Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեցի ես նրան:

–         Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Դա իր հայրենի քաղաքն էր և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:

–         Ես կենդանիներին էի խնամում, – բացատրեց նա:

–         ՜Օ, – արտաբերեցի ես լավ չհասկանալով:

–         Այ՛ո, -ասաց նա,- հասկանու՞մ եք, ես ապրում էի կենդանիներին խնամելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:

Նա ոչ հովվի նման էր, ոչ էլ` նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակներով ակնոցին ու ասացի,-՞ինչ  կենդանիներ էին դրանք:

–         Տարբեր կենդանիներ, -ասաց նա ու թափահարեց գլուխը: – Ես ստիպված էի նրանց թողնել:

Ես դիտում էի աֆրիկյան տեղանքի նմանվող Էբրոյի ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:

–         ՞Ինչ  կենդանիներ էին դրանք, – հարցրեցի ես:

–         Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա: – Երկու այծ ու մի կատու, հետո կար նաև չորս զույգ աղավնի:

–         Եվ դու ստիպվա՞ծ էիր թողնել նրանց, – հարցրեցի ես:

–         Այ՛ո, հրետանու պատճառով: Կապիտանն ինձ կարգադրեց գնալ հրետանու պատճառով:

–         Եվ դու ընտանիք չունե՞ս,- հարցրեցի ես, նայելով կամրջի մյուս ծայրին , որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:

–         Ո՛չ, – ասաց նա, – ես հայտնեցի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:

–         ՞Ինչ  քաղաքականության ես հետևում, – հարցրեցի ես:

–         Ես քաղաքականություն չունեմ, – ասաց նա: – Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:

–         Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես: – Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:

–         Ես մի քիչ կսպասեմ, – ասաց նա, – ու հետո կգնամ: Ու՞ր են գնում բեռնատարները:

–         Դեպի Բարսելոնա, – ասացի նրան:

–         Ես այդ ուղղությամբ ոչ մեկի չեմ ճանաչում:, – ասաց նա, -բայց շ՛ատ շնորհակալություն. Կրկին, շ՛ատ շնորհակալություն:

Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո` կարիք ունենալով որևէ մեկի հետ կիսելու իր վիշտը`ասաց.<<Կատվի հետ ամեն ինչ լավ կլինի, ես համոզված եմ:Կարիք չկա անհանգստանալ կատվի համար:Բայց մյուսները …: ՞Ինչ ես կարծում, ինչ կլինի մյուսների հետ:

–         Դե, նրանք հավանաբար բարեհաջող կերպով դուրս կպրծնեն դրանից:

–         Դու այդպե՞ս ես կարծում:

–         Իսկ ինչ՞ու ոչ, -ասացի ես, դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:

–         Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:

–         Դու աղավնիների վանդակը բաց ե՞ս թողել, – հարցրեցի ես:

–         Այ՛ո.

–         Ուրեմն նրանք կթռչեն:

–         Այ՛ո, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները …: Ավելի լավ է չմտածել մյուսների մասին,- ասաց նա:

–         Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես, -պնդեցի ես: -Վեր կաց և փորձիր քայլել:

–         Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ: – Ես կենդանիներին էի խնամում, – վհատորեն ասաց նա, բայց արդեն` ոչ ինձ: -ես կենդանիներին էի խնամում:

Նրա հետ ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստները առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Այդ և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, ողջ բախտավորությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Անգլերենից թարգմանեց Յուրա Գանջալյանը

Պատմությունը կրկնվում է

Տարիներ առաջ էր: Ես տղայիս հետ գնացել էի Հայաստանի Պետական Կինո-ֆոտո արխիվը` որոշ ձայնագրություններ ձեռք բերելու: Տղաս մտավ ներս, իսկ ես մնացի այգում: Երևանի հյուսիսային ծայրամասի մի ամայի վայրում էր այդ արխիվի շենքը: Մի ծերունի մոտեցավ ինձ ժպտալով: Այգու պահակն էր: Այդ տարիներին շատ հազվադեպ էին արխիվ այցելում: Այգու պահակն էր, բայց օտար մարդ տեսնելով այգում ուրախանում էր: Նա շատ միայնակ էր: Ես շատ շուտ հասկացա, որ վարպետորեն էր կարողանում խոսքն իր քաղցր հուշերի կողմը տանել: Իր տունը Շահումյանում էր եղել, բայց թողել էր այն հրետանու պատճառով: Մինչև հիմա հիշում եմ նրա խոսքերը, <<Ես միայն իմ այգին էի մշակում: Գիտե՞ս ինչ այգի ունեի: Տենաս ո՞վ է տերը հիմա: Ժամանակին ե՞ն էտում: Էս ի՞նչ արեցին: Ապրում էինք էլի: Հիմա չեմ ապրում: Հիմա սպասում եմ մեռնելուն: >>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: