Just another WordPress.com site

Ներկայացնում եմ խոսքի զարգացման «Ձնագունդ» մեթոդը, որը կիրառելի է ցանկացած օտար լեզվի առօրյա կյանքում քիչ գործածվող բառերը երկարատև հիշողության մեջ ամրապնդելու համար: Դասի վերջում աշակերտները կարողանալու են իրենց խոսքում գործածել քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող այնպիսի բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են`ապրել խաղաղ, միջազգային հարաբերություններ, խաղաղ գոյակցություն, խաղաղության երաշխավոր, թեժ կետ, հակամարտություն, լարված իրադրություն, թուլացնել լարվածությունը, սպառազինության մրցավազք, կրճատել հարձակողական զենքերի արտադրությունը, ստորագրել համաձայնագիր, ստորագրել պայմանագիր: Այս մեթոդը ես միշտ, մոտ 20 տարի, կիրառել եմ, իսկ հիմա համակարգչի և պրոյեկտորի միջոցով ավելի տեսանելի են դառնում աշխատանքի քայլերը:

Դասը ավելի արդյունավետ է լինում, երբ տեքստը ներկայացվում է Power Point ծրագրով` յուրաքանչյուր սահիկով ներկայացնելով ամբողջ նախորդ և գումարվող մեկ նախադասությունը: Նոր բառերի, բառակապակցությունների և դրանցով կազմված մտքերի ներմուծման այս մեթոդը զարգացնում է խոսքի ժամանակ պահանջվող ուշադրությունը, լսելու ունակությունը, ուրիշի խոսքի նկատմամբ անտարբեր չլինելու բնավորության կարևոր գիծը: Ներկայացված <<Ձնագունդ>>-ը  ուղղորդվող մենախոսության օրինակ է: Սև գույնով տողերը դասավանդողինն են, կարմիր տողերը ներկայացնում են սովորողները: Երբ մի սովորող ասում է իրեն բաժին հասած տողերը, մյուսներն ուշադիր հետևում են նրա խոսքին և նայում էլեկտրոնային գրատախտակին երևացող առաջին սահիկին: Յուրաքանչյուր սովորող կարող է լինել հաջորդ շարունակողը: Դասավանդողն է որոշում, թե ով է լինելու հաջորդը: Առաջին անգամ կարդալով են առաջ գնում, այսինքն` ձնագունդը մեծանում է կարդալով: Երբ երկրորդ անգամ է սկսվում պտտվել ձնագունդը, բոլորն աշխատում են որքան հնարավոր է չնայել գրատախտակին:

  1. Խաղաղ ապրել  (ներկայացնում է դասավանդողը)
  2. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել:  (շարունակում է դասավանդողը մինչև կարմիրով նշվածը և խոսքը փոխանցում է առաջին սովորողին)
  3. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել:  Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: (երկրորդ սովորողը կրկնում է կարմիրով գրվածը` նայելով առաջին սովորողին)
  4. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: (երրորդ սովորողը կրկնում է առաջին, երկրորդ սովորողների և դասավանդողի ասածը) Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար:
  5. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: (Հիմա արդեն չորրորդ սովորողն է այս ամենը ասում, որին հետևում է դասավանդողի նոր միտքը, և այդպես շարունակ մինչև 12-րդ սահիկը)
  6. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը:
  7. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:
  8. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:  Փաստորեն խաղաղ ապրելու համար անընդհատ պետք է պատերազմի պատրաստվել: 
  9. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:  Փաստորեն խաղաղ ապրելու համար անընդհատ պետք է պատերազմի պատրաստվել: Գալիս է մի պահ, երբ արդեն հետագա սպառազինումը սպառնալիք է ոչ միայն հնարավոր թշնամու, այլև ողջ մարդկության և նույնիսկ մեր հին ու բարի մոլորակի համար:
  10. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:  Փաստորեն խաղաղ ապրելու համար անընդհատ պետք է պատերազմի պատրաստվել: Գալիս է մի պահ, երբ արդեն հետագա սպառազինումը սպառնալիք է ոչ միայն հնարավոր թշնամու, այլև ողջ մարդկության և նույնիսկ մեր հին ու բարի մոլորակի համար: Այդ ժամանակ երկրների ղեկավարները մտածում են լարվածությունը թուլացնել ոչ թե մի նոր զենքի ստեղծումով, որպես թշնամու ստեղծածի  հակակշիռ, այլ բանակցությունների միջոցով կրճատել եղած սպառազինումը:    
  11. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:  Փաստորեն խաղաղ ապրելու համար անընդհատ պետք է պատերազմի պատրաստվել: Գալիս է մի պահ, երբ արդեն հետագա սպառազինումը սպառնալիք է ոչ միայն հնարավոր թշնամու, այլև ողջ մարդկության և նույնիսկ մեր հին ու բարի մոլորակի համար: Այդ ժամանակ երկրների ղեկավարները մտածում են լարվածությունը թուլացնել ոչ թե մի նոր զենքի ստեղծումով, որպես թշնամու ստեղծածի  հակակշիռ, այլ բանակցությունների միջոցով կրճատել եղած սպառազինումը: Այսպիսով հակամարտող կողմերի ղեկավարները հանդիպում են մի երրորդ երկրում և ստորագրում են համաձայնագիր` դանդաղեցնելու և կանգնեցնելու սպառազինության մրցավազքը:     
  12. Մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել: Գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ միշտ պայքարում են խաղաղ գոյակցության համար: Բայց պետք է ասել, որ միջազգային հարաբերություններում շատ հաճախ արվում է այն, ինչի դեմ պայքարում են: Օրինակ` ասում են, որ հզոր բանակ ունենալն է խաղաղ գոյակցության առաջին երաշխավորը: Իսկ հզոր բանակ ունենալու համար պետք է սպառազինվել:  Փաստորեն խաղաղ ապրելու համար անընդհատ պետք է պատերազմի պատրաստվել: Գալիս է մի պահ, երբ արդեն հետագա սպառազինումը սպառնալիք է ոչ միայն հնարավոր թշնամու, այլև ողջ մարդկության և նույնիսկ մեր հին ու բարի մոլորակի համար: Այդ ժամանակ երկրների ղեկավարները մտածում են լարվածությունը թուլացնել ոչ թե մի նոր զենքի ստեղծումով, որպես թշնամու ստեղծածի  հակակշիռ, այլ բանակցությունների միջոցով կրճատել եղած սպառազինումը: Այսպիսով հակամարտող կողմերի ղեկավարները հանդիպում են մի երրորդ երկրում և ստորագրում են համաձայնագիր` դանդաղեցնելու և կանգնեցնելու սպառազինության մրցավազքը: Այս վերջին քայլին դիմում են, որովհետև մարդիկ ուզում են խաղաղ ապրել: Ստացվեց մի փակ շրջան: Ու նորից է պտտվում ձնագունդը:   

Սա շատ լավ զարգացնում է մենախոսությունը: Նույնիսկ այն մարդը, ով երբևէ որևէ տեքստ չի պատմել օտար լեզվով, մի դասի ընթացքում կարողանում է մոտ մի էջի ծավալի չափով խոսք ասել: Այստեղ քաղաքական տերմինները սոսկ օրինակ են: Կարելի էր նաև այսպես խոսել. Slide 1  It was summer.   Slide 2 It was summer, and we decided to go to Batumi. Slide 3   It was summer, and we decided to go to Batumi but we couldn’t get the tickets for the train. Slide 4 It was summer, and we decided to go to Batumi but we couldn’t get the tickets for the train. We didn’t know what to do. Slide 5 It was summer, and we decided to go to Batumi but we couldn’t get the tickets for the train. We didn’t know what to do, and suddenly the telephone rang. Եվ այդպես շարունակ մինչև ձյան մի փաթիլը մի մեծ ձնագունդ է դառնում: Այս մեթոդը նույնիսկ լեզվական խաղի կարելի է վերածել: Այս դեպքում արդեն մենախոսությունը ուղղորդված չէ: Այն ավելի շատ ազատ է`ստեղծագործական: Այստեղ դասավանդողը միայն դիտողի դերում է: Նա կարող է զարմանալ, ծիծաղել, բայց խոսքին չմիջամտել: Առաջին աշակերտը ասում է իր նախադասությունը, որից հետո երկրորդ աշակերտը հորինում է առաջինի տրամաբանական շարունակությունը մեկ այլ նախադասությամբ: Երրորդ աշակերտը հորինում է իրենը` սկզբում նայելով առաջին աշակերտին, ապա` երկրորդին: Վերջին աշակերտը հերթով նայելով աշակերտներին, որպեսզի չմոռանա յուրաքանչյուրի ասածը, մի մեծ ու հանպատրաստից, երբեմն շատ զվարճալի պատմության վերջաբանն է հորինում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: