Just another WordPress.com site

 

Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում չեմ բացակայել ոչ մի օր: Իմ ջոկատով մասնակցել ենք կրթահամալիրային բոլոր միջոցառումներին: Հատկանշական էր անգլախոսների ակումբի կազմակերպած կինոդիտումըհունիսի 3-ին, որին ներկա էին նաև  այլ ակումբների սովորողներ և դասավանդողներ: Հունիսի 5-ի շրջակա միջավայրի պահպանության օրը մեր ավագ դպրոցի անգլախոսների ջոկատին միացավ Լուսինե Բուշի միջին դպրոցի ջոկատը և մաքրվեց մեզ հատկացված տարածքը: Ակումբի անդամները շարունակել են թարգմանել կայքի հետաքրքիր տեղեկատվությունները անգլերեն Մեծամորի քրոնիկոնը, Հայստանի մի քանի հայտնի տեսարանները:

«Բանգլադեշյան պլեներ 2014»-ի թարգմանչական ստուգատես փառատոնին երկու հայտ էի ներկայացրել` օտարալեզու կայք, էջ անվանակարգով «mskh.am-ի անգլերեն էջը»-ը անգլախոսների ակումբի կողմից և Dpir 2013-2014 էջերը: Նշվեց, որ 2013-2014 ուստարվա ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանվել մոտ 250 նյութ mskh.am-իանգլերեն էջի համար և մոտ 31 հոդված Dpir2013-2014 էջերի համար: Այսպիսով մեր կարևոր ներդրումն ենք ունեցել «ՔառալեզուԴպիր» և «Բազմալեզու mskh.am» նախագծերի իրականացման գործում:

«Բանգլադեշյան պլեներ 2014»-ը լուսաբանել ենք անգլերեն:  Aravot.am-իարձագանքը,  

25 տարի մոբիլ և ստեղծական , «Մեր հունիսյան ստուգատեսների այս տարվա խորհուրդը»

Մշակել եմ ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների համար նախատեսված անգլերենի առարկայական ծրագիրը 2014-2015 ուստարվա համար: Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել սովորողների և ստեղծական լաբորատորիայի մեր աշխատանքային խմբի կարծիքները: Ծրագիրը քննարկման է դրվելու հաջորդ շաբաթ:

Blog.mskh-ում հրապարակվեց իմ «Մեր Դպիրը» հոդվածը

Անգլերեն եմ թարգմանել Մերի Առաքելյանի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում Կոմիտաս չսիրելն անհնար է” հոդվածը

Հունիսին իմ կատարած կարևոր աշխատանքներից մեկը համարում եմ ԱշոտԲլեյանի Lragir.am-ին տրված հարցազրույցի թարգմանությունը անգլերեն, որն օպերատիվ կերպով հրապարակվեց Lragir.am-ում:

Յուրա Գանջալյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: