Just another WordPress.com site

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի հանձնարարությամբ փոքրիկ ուսումնասիրություն արեցի, որի նպատակն էր պարզել, թե ինչն է «ուսումնական նյութ» համարվում անգլալեզու աղբյուրներում:

Նախ պետք է ասեմ, որ անգլերենում օգտագործվում է TLM հապավումը, որն իր մեջ ներառում է և ուսուցանելը և ուսանելը: Որոշ մանկավարժներ օգտագործում են միայն Teaching Material տերմինը, որը բառացի նշանակում է «ուսուցողական նյութ» և դասավանդողներն օգտագործում են այն ուսուցանելու համար: Դրան հակառակ՝ «Learning Material» -ը սովորողներն օգտագործում են ինքնակրթության համար: Teaching/Learning Materials տերմինի լրիվ իմաստը տալիս է մեր հայերենի «ուսումնական նյութ»-ը: Իրոք որ փառավոր լեզու է հայերենը:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը

Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո
  • Գործունեությունների ժամանակացույցը
  • Թեմայի յուրացման գնահատման կարգը

 2.Ուսումնական կայքեր

Լավ ուսումնական կայքը հեշտից դեպի բարդը գծային ուղղվածությամբ առաջ է տանում թեման, այլ ոչ թե միանգամից տարբեր առաջադրանքներ առաջարկում:

  1. Դասագրքեր և առանձին տեքստեր, ընթերցարաններ

Յուրաքանչյուր թեմայի համար կարող են լինել մի քանի դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող թեման: Թեմայի լավ յուրացման համար կարելի է ընտրել մի տեսական նյութ, որի գաղափարներին հակադրվել, կասկածող հարցադրումներ անել:

Դասագրքերը սովորաբար թանկարժեք են: Պետք է դրանք լավ ընտրել և համոզված լինել, որ դրանում արծարծված թեմաների մեծ մասը լավ է շարադրված: Պետք է նաև սովորողներին զուգահեռաբար տալ լրացուցիչ տեքստեր, եթե տվյալ թեման այդ դասագրքում լավ չէ լուսաբանված: Պետք է նաև հետաքրքրվել, թե արդյոք հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային տարբերակ, որը ավելի մատչելի շարադրանքով է և այն սովորողների համար է, որոնք հատուկ կարիքներով են:

Սովորական դասագրքից օգտվելուց հետո սովորողները կարող են օգտագործել աշխատանքային գրքերը (workbooks), որոնք թույլ են տալիս շատ գործնական առաջադրանքներ կատարել:

  1. Պատճենահանված բաժանվող նյութեր

Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրությունն է: Դրանք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը: Երբ սովորողը իր ձեռքի տակ ունենում է պատճենահանված նյութը, նա ուշադրությունը կենտրոնացնում է հասկանալու վրա, այլ ոչ թե գրի առնելու այն, ինչը դասավանդողն ասում է:

Բաժանվող նյութերը կարելի է նաև ինտերնետով էլեկտրոնային փոստով ուղարկել սովորողներին:

5. Տեսողական դիդակտիկ նյութեր

  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Քարտեզներ
  • Լուսանկարներ
  • Մուլտֆիլմեր, որոնք տեսակետ, թեմա են արտահայտում

Կարելի է սովորողներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծեն գրաֆիկներ, քարտեզներ, տեսողական այլ նյութեր՝ մի որևէ նյութի ընթերցումից հետո: Դանույնպես կարող է համարվել  ուսումնական նյութ:

  1. Դասախոսության ձայնագրություն

 

  1. Դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերը

Դասավանդողները հիմնականում ստեղծում են սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգող-գնահատող նյութեր, որոնք նույնպես համարվում են ուսումնական նյութեր: Օրինակ, մի որևէ թեմա ամփոփելուց հետո դասավանդողը կարող է ստեղծել և սովորողներին առաջարկել գիտելիքների և կարողությունների ստուգման առաջադրանքներ: Հաջողված առաջադրանքները նպատակաուղղված են լինում այն բանին, թե ինչպես է սովորողը կարողանում կիրառել ստացած գիտելիքները և կարողությունները:

  1. Ուսումնական խաղեր
  2. Ֆլեշքարտեր

 

http://staff.mq.edu.au/teaching/evaluation/resources_evaluation/developing_unit/effective_materials/

http://study.com/academy/lesson/instructional-materials-definition-examples-evaluation.html

http://k6educators.about.com/od/educationglossary/g/gtlm.htm

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: