Just another WordPress.com site

Մեր կրթահամալիրի բարեկամներ հոլանդացի Առնո Փիթերսի և Իրիս Հոնդերդոսի վերջին ինստալացիան եղել է Նորվեգիայում, ազատատենչ գրող Էնս Ինգվալդ Բյորնոուի տուն-թանգարանի մոտ: Նոր աշխատանքը կոչվում է CreDogma : Վերնագրում միահյուսվել են «Կրեդո-անձի սկզբունքների համակարգ» և «դոգմա – հաստատված ճշմարտություն, որն ընդունում են առանց կասկածելու» բառերը: «Կրեդոն ընդդեմ դոգմայի» թեման միշտ էլ արդիական է եղել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում: Միշտ էլ եղել է մարդկանց մի խումբ կամ գոնե մեկ անձ, ով չի համակերպվել բոլորի կողմից ընդունելի դոգմա դարձած գորշ իրականության հետ ու պայքարել է իր սկզբունքների՝ կրեդոյի կենսահաստատման համար: Մեր իրականության մեջ արդեն «անվիճելի ու ընդունելի» դոգմա է դարձել այն միտքը, որ որքան մեծահարուստ է անձը, այնքան ընդարձակ է հանրային տարածքից զավթած նրա հողակտորը և նույնքան էլ բարձր է այդ հողակտորը երիզող պարիսպը: Արդեն պարսպապատվել են նաև Սևանի առափնյա տարածքները, Ծաղկաձորի անտառները… Ամենուր հայաստանցուն, երևանցուն, քաղաքացուն հիշեցնում են, որ այս հողակտորը, փողոցը, բակը, քաղաքը, երկիրը իրենը չէ այլևս: Երևանի բազմաբնակարանոց շենքերին կից շատ տարածքներ հանրայինից առանձնացված են արդեն ժանգոտած փշալարերով, տարատեսակ ցանցերով, երկաթյա հին մահճակալների շրջանակներով, մագլցող փշոտ թփուտներով վեր խոյացող պարիսպներով: Իմ աչքերին այս ամենը սովորական ու չվիճարկվող դոգմայի նման   ընդունելի էր դարձել: Ես նույնիսկ լավ չէի պատկերացնում «Կրթական պարտեզ» նախագիծն իր քարտեզով, մինչև որ ինքս, ֆոտոխցիկը ձեռքիս, ոտքով չքայլեցի իրական ցանկապատազուրկ հետիոտնի արահետներով, թարմ ճիմապատված լանջերի կողքով: Այս լուսանկարը ես նույնպես կանվանեի «կրեդոն ընդդեմ դոգմայի»: Սա արդեն ոչ թե արվեստի գործի ինստալացիա է, այլ՝ իրական կյանքի:

%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-credogmaimg_4693

Մի կողմում անհրապույր, վանող ցանկապատն է, որի տերն ասում է. «Սա քոնը չէ′: Սա իմն          է»: Մյուս կողմում Մեր Նոր դպրոցի բաց կանաչապատ տարածքը, կարծես, հրավիրում է.«Սա քո քաղաքն է, քո թաղն ու քո դպրոցը»: Իսկ սա էլ մեր Քոլեջի պարտիզպանների աշխատանքի արդյունքն է: 

 

%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-img_4697%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6-img_4699

Ճաշակ, մաքրություն, հանրային տարածքի հետ ներառում…Որտե՞ղ է վերջանում Բ4 թաղամասում մեր Դպրոց-պարտեզի դպրոցամերձ տարածքը և սկսվում հարակից շենքերի բակը: Ամեն ինչ միահյուսվել ու ներառվել է՝ կարոտ բոլորի խնամքին: Հաջորդ լուսանկարը Գեղարվեստի դպրոցամերձ բակն է, որը բառիս բուն իմաստով դպրոց-պարտեզ է դարձել: Այստեղ կանաչն ամենուրեք է:

%d5%a24-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-img_4717  %d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9img_4690

Նոր դպրոցի ու Քոլեջի կապող արահետը հեծանվաուղին  IMG_4710.JPG%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6img_4689

Երբ 2014-ի ամռանը առաջին անգամ փորելով ձևավորում էինք Մայր դպրոցի նկուղային հարկերի դիմացի լանջերը, ես դեռ չգիտեի, չէի հասկանում մեր աշխատանքի նպատակը: Չգիտեի, որ մասնակցում եմ նոր ուսումնական տարածքների ստեղծմանը՝  «Հեծանվային ակումբ», «Հրաձգարան», «Գրադարան»… իրենց ապագա ճիմապատ լանջերով:

%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-img_4711

Անցյալ օրը հեռուստացույցով ցույց տվեցին, թե ինչպես է «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը բարեկարգել Մասիս քաղաքի կենտրոնը՝ կառուցելով մի ճիմապատ հանգստի գոտի՝ երեխաների խաղահրապարակով: Իհարկե շնորհակալության արժանի գործ է արված, բայց դա արվել է ֆինանսական մեծ ներդրումով, գրչի մեկ հարվածով: Եղել է ցանկություն, քաղաքապետի, մարզպետի աջակցություն ու գոհունակություն, իսկ հետագայում էլ՝ մասնագիտացված խնամք: Մեր դեպքն ուրիշ է: Երբ կրթահամալիրն է այս ծավալի գործ ձեռնարկում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում իր սուղ միջոցներով, իսկ խնամքն էլ իրականացվում է սովորողների ներգրավմամբ՝ որպես կյանքի դպրոցի ուսումնական աշխատանք, ամեն ինչ արդեն «Կրեդոն ընդդեմ դոգմայի» հակասությունների տիրույթում է:

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: