Just another WordPress.com site

 

Գոշավանք

250px-Goshavank3

Լուսանկարը՝ Արամ Պետրոսյանի, Միջին դպրոց, 7-րդ դասարան

 

 Ըստ հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ այս վանքը ի սկզբանե Գետիկ է կոչվել և եղել է համանուն գյուղի մոտ: Երբ 12-րդ դարում երկրաշարժը փլուզեց վանքը, Մխիթար Գոշը`վանքի վանահայրը, Զաքարյան իշխանների օգնությամբ նոր վանք կառուցեց և անվանեց այն Նոր Գետիկ: Գետիկի երկրաշարժից փրկված բնակիչներն էլ Նոր Գետիկ գյուղը հիմնեցին վանքից ոչ հեռու: Մխիթար Գոշի մահվանից հետո Նոր Գետիկ վանքը վերանվանվեց Գոշավանք:

Մխիթար Գոշը ստեղծագործ հոգևորական էր, ով ոչ միայն հոգևոր սաղմոսներ և աղոթքներ է գրել, այլ նաև՝ աշխարհիկ գործեր, որոնցից ամենանշանակալիցներն են «Դատաստանագիրքը» և «Առակները»:

Հետաքրքիր է, որ Մխիթար Գոշը երկու անգամ է վարդապետի կոչում ստացել: Առաջին անգամ նա իր վարդապետության կոչումը ստացել է Հովհաննես Տավուշեցուց: Լինելով ուսումնատենչ՝ նա չէր բավարարվում իր ստացած գիտելիքներով և այդ պատճառով էլ գնաց Կիլիկիա, որպեսզի ուսանի մեծահամբավ հույն փիլիսոփա-աստվածաբանների մոտ: Իր նպատակին հասնելու համար նա թաքցրեց իր առաջին վարդապետական կոչումը: Նոր գետիկում նա իր դպրոցը բացեց և աստվածաբանների, փիլիսոփաների ու պատմաբանների նոր սերունդներ կրթեց:

Ավանդազրույց Մխիթար Գոշի և Գոշավանքի մասին

Աղբյուրը՝ Ելենա Սարգսյանի ուսումնական բլոգ 

Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ` չորային. առատության տարիներին պաշար հավաքիր` սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ  գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է`գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ: Իսկ վանքն էլ Գոշավանք:

 

 

Goshavank

According to Armenian Historian Kirakos of Gandzak this monastery was initially called Getik. When in the 12th century, the monastery was destroyed by the earthquake, Mkhitar Gosh, who served as a clergyman there, built a new monastery and named it New Getik. A new village was formed near this monastery by the survivals of the earthquake. After Mkhitar Gosh’s death, the new monastery was renamed Goshavank.

Mkhitar Gosh was a creative clergyman. In his lifetime he wrote more than a dozen works, and the most significant among them are Datastanagirk (criminal and civil code or the first book of law)  and The Book of Fables.

It is interesting that Mkhitar Gosh received the title of Vardapet (similar title to Archimandrite in Orthodox Church) twice. Historians tell us that having the title of “vardapet” he wanted to get deeper knowledge from a Greek philosopher and theologian who was teaching and giving “vardapet” certificates. So he concealed his first “vardapet” certificate to get the second one with deeper knowledge. He opened a school in New Getik and inspired a generation of students many of whom became prominent theologians and historians of the 13th century Armenia.

Բառերի բացատրություն

«Վանք» բառը անգլերենում ունի իր ձևը «monastery»: «Goshavank»-ը անուն է և այդ պատճառով էլ այն չի թարգմանվում:

«Վարդապետ» բառը չունի անգլերենում ընդունված այլ ձև, որը կնշանակեր «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ուսուցիչ» և այդ պատճառով էլ ընդունված է տառադարձված «vardapet» ձևը: Նույն տրամաբանությամբ էլ անգլերենում գործածվում է «lavash» բառը:  Որոշ բառարաններում «վարդապետ» բառի դիմաց գրված է «archimandrite», որը սխալ է, քանի որ այդ բառը միայն ուղղափառ եկեղեցու հոգևոր ուսուցիչ է նշանակում:

 

Гошаванк

По словам армянского историка Киракоса Гандзакеци, этот монастырь первоначально назывался “Гетик” и был недалеко от деревни Гетик. Когда землетрясение 12-го века разрушил монастырь, настоятель монастыря Мхитар Гош с материальной помощью братьев Захарян, построил новый монастырь и назвал его Новый Гетик. Спасенные от  землетрясения жители Гетик основали новую деревню- Новый Гетик недалеко от нового монастыря. После смерти Мхитар Гош Монастырь Новый Гетик переименован Гошаванк.

Мхитар Гош был творческим деятелем своего времени. Помимо духовных псалм и молитв он также создал светские произведения, самые знаменательные из которых – “Датастанагирк” (первый Армянский кодекс законов) и “Басни”.

Мхитару Гошу дважды была присуждена  звание вардапета (звание духовного учителя в Армянской церквы). В первый раз он получил звание вардапета от своего учителя Оганнеса Тавушеци, но это не утомило жажду познания молодого Мхитара и он поехал в Киликийскую Армению, где учился при монастыре Сев Лер и второй раз получил звание вардапета. Он приехал в Гетик. Позже в Нор Гетике он открыл свою школу, где обучал поколений богословов, философов и историков.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: