Just another WordPress.com site

Հայոց լեզվի ֆլեշմոբ

Առաջադրանքները

 Ինչու՞ են արգելափակված հայոց լեզվի վերջին ամիսների առաջադրանքները: Գրված է «Հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբ», իսկ առաջադրանքները արգելափակված են:  Արգելափակված են նաև հունիսյան, մայիսյան, ապրիլյան ֆլեշմոբների առաջադրանքները: Ի՞նչ իմաստ ունի առաջադրանք կազմելը և հետո արգելափակելը:

Ավելի վաղ ամիսների առաջադրանքները արգելափակված չեն, բայց առաջադրանքների մեծ մասի բովանդակությունը լեզվաբանական է: Ցանկալի կլիներ, որ լեզվական ֆլեշմոբներում գերակշռեին հաղորդակցական կարողությունները զարգացնող առաջադրանքները: Միշտ պետք է հիշել, որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

 

Արդյունքները

Մարտյան ֆլեշմոբից հետո արդյունքները չեն ամփոփվում: Ավելի վաղ ամիսներին արված ամփոփումները շատ քիչ բան են ասում: Տրված են միայն սովորողների անուն ազգանունները և ստացած միավորները ըստ առաջադրանքների: Ցանկալի կլիներ, որ ֆլեշմոբների ամփոփումները ընդգրկեին հետևյալ հարցերի պատասխանները. ի՞նչ լեզվական կարողություն զարգացրեց հերթական ֆլեշմոբը: Ի՞նչ դրական ու բացասական բացահայտումներ արեց հերթական ֆլեշմոբը: Որո՞նք են տվյալ տարիքային խմբի սովորողներին բնորոշ ընդհանուր լեզվական սխալները, որոնց վրա պետք է աշխատել: Ո՞ր սովորողների ցուցաբերած առանձնահատուկ ջանքերը կարելի է առանձնացնել և մի քանի ոգևորիչ խոսքեր ասել:

Սովորողների մասնակցությունը

 

Ռուսերենի ֆլեշմոբը   

Առաջադրանքները

Բոլորովին հաղորդակցական չեն: Օտար լեզվի ծրագրում նշված է, որ կրտսեր դպրոցում օտար լեզվի ուսուցումը պետք է նպատակաուղղված լինի հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

Լիովին այլ նպատակ են հետապնդում առաջադրանքները.

Օրինակներ.

4-5-րդ դասարանների առաջադրանքը

  1. Найдите анаграмму к слову “мирный”. (Սովորողների համար առաջադրանքներ կազմելիս պետք է հետևել այն կանոնին, որ պահանջը չի կարող ավելի անհասկանալի լինել, քան դրան հետևող օրինակը: Այստեղ պահանջը 4-5-րդ դասարանցու համար անհասկանալի է, քանի որ օգտագործված է «анаграмма» լեզվաբանական տերմինը: )
  2. Составьте из двух слов третье.
  3. Вставьте подходящие по смыслу предлоги.
  4. Расшифруй слова и запиши их.
  5. Назови обитателей зоопарка и распредели их по группам.

 

6-8-րդ դասարանների առաջադրանքը

1.Логогрифы – это загадка с заменой букв. Логогрифы можно загадывать в стихотворной форме: Я ласковый домашний зверь Обычно крепко сплю с утра. Добавьте в слово р теперь – И под землёй моя нора.

2.Установи связь между левой парой слов и запиши недостающее: Пол – ковер, стол – … Провода – электричество, сосуды – … Стая – волк, табун – … Ухо – серьга, палец – … Снег – зима, слякоть –

3.…Корни –оло- и –оро- являются исконно русскими корнями, по которым можно определить, что слово является исконно русским ( т.е. не пришло в язык из другого языка). Например, слово МОЛОКО. Найдите несколько таких исконно русских слов. (6-րդ դասարանի հայ սովորողին շա՞տ հետաքրքիր է, թե որ բառերն են ռուսերենում փոխառնված և որոնք՝ ոչ):

Նման առաջադրանքների պատճառով է, որ ամբողջ միջին դպրոցի 360 սովորողներից ռուսերենի ֆլեշմոբին է մասնակցել ընդամենը 3-ը, իսկ Ավագ դպրոցից չկա որևէ մասնակից:

Ֆլեշմոբի արդյունքների ամփոփումը

Արդյունքների ամփոփումը ցույց է տալիս միայն մասնակիցների թիվը և յուրաքանչյուր մասնակցի դիմաց գրված միավորը տվյալ ֆլեշմոբից:

 

Բնագիտական ֆլեշմոբ

Առաջադրանքներ

Իմ կարծիքով բնագիտական ֆլեշմոբի առաջադրանքները պետք է կյանքին մոտիկ լինեն: Այնպիսի հարցեր պետք է բարձրացվեն, որոնց պատասխանները հետաքրքրում են հենց սովորողներին: Օրինակ այս խնդիրը՝ «Հանգստի վիճակում գտնվող մարդը 1ր-ում ներշնչում է մինչև 200մ3 ծավալով թթվածին: Որոշեք թթվածնի զանգվածը,որը անհրաժեշտ է մարդուն 1 ժամվա ընթացքում» կարող է ընդգրկված լինել քիմիայի կամ ֆիզիկայի խնդրագրքերում, բայց այն չի համապատասխանում ֆլեշմոբի ոգուն: Հարցադրումները ֆլեշմոբյան կլինեն, եթե նմանվեն Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» գրքի հարցադրումներին, որոնք այնքան մոտ են կյանքին և սովորողի համար հետաքրքիր են:

Արդյունքների ամփոփում

Ռուսերենի ֆլեշմոբի նման ամփոփվում են գրվում են միայն սովորողների անուն ազգանունները և ստացած միավորները:

Մասնակիցներ

Առաջին մակարդակ- 4-8-րդ դասարանցիներ՝ 28 սովորող

Երկրորդ մակարդակ- 7-8-րդ դասարանցիներ՝ 16

Անգլերենի ֆլեշմոբը 

Սեպտեմբերի 22-ի անգլերենի ֆլեշմոբի արդյունքները դեռ չեմ ամփոփել: Բոլոր ամենամսյա առաջադրանքները և արդյունքների ծավալուն ամփոփումները միշտ հրապարակում եմ իմ բլոգի Flash Mob բաժնում:  Բլոգի «Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները» էջում հրապարակում եմ առաջադրանքները Word Office ֆայլերով, որպեսզի դասավանդողները կարողանան դրանք օգտագործել իրենց ուսումնական պարապմունքների ընթացքում, քանի որ դրանք լավ ուսումնական նյութեր են՝ հաղորդակցական մոտեցմամբ:

Պատմության ֆլեշմոբը չի անցկացվել

 

Համոզված եմ, որ արդեն մեկ տարուց ավելի ժամանակահատվածի ընթացքում կրթահամալիրում գործող առարկայական ֆլեշմոբների կազմակերպումը, անցկացումը  լուրջ ձեռքբերում է: Այս ուսումնասիրության մեջ նշել եմ թերություններ, որոնք հնարավոր է վերացնել:

Կարծում եմ, որ պետք է հստակեցնել ֆլեշմոբների առաջադրանքներ կազմելու, այդ առաջադրանքներով Google ձևաթղթեր ստեղծելու, սովորողների պատասխան աշխատանքները ստուգելու և պահանջվող ձևով արդյունքները ամփոփելու համար նախատեսվող հավելավճարների չափերը: Դա հնարավորություն կտա մեր դասավանդողներին նորից հոգատար վերաբերմունք ցուցաբերել ֆլեշմոբների նկատմամբ:

 

Comments on: "Սեպտեմբերյան ֆլեշմոբների կազմակերպման և անցկացման ուսումնասիրություն" (1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: