Just another WordPress.com site

untitled_4_3

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին համեմատաբար քիչ սովորողներ մասնակցեցին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ սեպտեմբերի 22-ին սովորողների մեծ մասը մասնակցում էր ուսումնական ճամփորդություններին, կամ էլ՝ նոր էին վերադարձել:

Արդյունքների ամփոփումը նպատակաուղղված է պատասխանելու մեկ հիմնական հարցի. Ի՞նչ լեզվական կարողություններ ձեռք բերեցին սովորողները կամ էլ`ամրապնդեցին արդեն իմացածները:

Առաջին տարիքային խումբ՝ 1-3-րդ դասարաններ  (մասնակիցների թիվը՝ 28)

Առաջին և երկրորդ դասարանցիներն իրենց ծնողների կամ ավագ եղբայրների և քույրերի օգնությամբ, իսկ երրորդցիները, հուսով եմ ինքնուրույն, սովորեցին կամ էլ ամրապնդեցին մի շատ կարևոր լեզվական կարողություն. ներկայացնել սեփական իրերը՝ խոսելով դրանց գույների, չափսերի մասին և ասելով, թե ինչ են կարողանում անել այդ իրերով: Որպես օրինակ, կարող եք կարդալ Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանի սովորող Դանիել Մարկոսյանի պատասխանը առաջադրանքի երրորդ հարցին, որտեղ նրանք ինքնուրույն պետք է ներկայացնեին երեք իր. « I have a bicycle. My bicycle is bronze and blue. My bicycle is big. I skate on a bicycle. 2.  I have a toy guitar. My guitar is small. My guitar is red, yellow and black. I love to play my toy guitar. 3. I have a lot of books. Мy books are red, green, yellow and other colors. I love to read my books.»: Պարզվում է, որ Դանիելը նաև չմշկում է իր հեծանվով: Հարավային դպրոցի երրորդ դասարանցի Հայկ Սարգսյանն էլ այսպես է պատասխանել նույն հարցին. «This is my pencil-box. It is big. It is red. I can put my pens into it. This is my toy bear. It is small. It is brown. I can play with it. This is my chess. It is big. It is white and black. I can play chess.»:

Երկրորդ տարիքային խումբ՝ 4-5-րդ դասարաններ. (մասնակիցների թիվը՝ 42)

4-5-րդ դասարանցիները սովորեցին, թե ինչպես պետք է ասել «ես նույնպես»՝ խոսակցի հաստատական և ժխտական նախադասություններից հետո: Չնայած առաջադրանքի պահանջի մեջ ես տվել էի անհրաժեշտ բացատրությունները, այնուամենայնիվ, սովորողների միայն 30-35%-ն էր հասկացել և ճիշտ պատասխաններ գրել:  Լավ կլինի, որ անգլերեն դասավանդողներն այդ կարևոր խոսքային միավորն ակտիվացնեն իրենց ուսումնական պարապմունքների ընթացքում:

Երկրորդ առաջադրանքն ուղղված էր ամենատարածված ու ամենահաճախ գործածվող «like» բառի երկու իմաստների՝ «դուր գալ» և «նման լինել» ճիշտ գործածմանը:

Երրորդ տարիքային խումբ՝ 6-8-րդ դասարաններ. (մասնակիցների թիվը՝ 48)

 

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի դրական բացահայտումը 6-րդ դասարանցիներն էին իրենց համեմատաբար մեծաքանակ մասնակցությամբ և ցուցաբերած լեզվական կարողություններով: Կարող եմ ասել, որ Միջին դպրոցն այս տարի գերազանց  համալրում է ստացել:

Առաջադրանքներից երկուսը իրավիճակային էին, որոնցից մեկը պահանջում էր ավարտել նախադասությունը ըստ ներկայացվող իրավիճակի: Օրինակ, «Listen to that singer, he is…Լսի՚՚ր այդ երգչին, նա…:», «Pass me the spanner, I am …Փոխանցիր ինձ պտուտակաբանալին, ես …»: Եվ այսպես, նմանատիպ 5 իրավիճակային սկիզբ, որոնք պահանջում են համապատասխան շարունակություն՝ ստեղծական մոտեցմամբ: Երկրորդ առաջադրանքի պահանջով սովորողը պետք է հեռախոսով հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերեր մի մարդու հետ, որին երբևէ չէր տեսել՝ տալով 5 հարց, որոնք կօգնեին իրեն ճանաչել այդ մարդուն առաջին անգամ փողոցում հանդիպելիս: Մայրենիի և օտար լեզու դասավանդողները բազմաթիվ ստեղծական առաջադրանքների նմուշներ կարող են գտնել իմ «Առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար» և «Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները» հոդվածներում:

 

Չորրորդ տարիքային խումբ՝ 9-12-րդ դասարաններ. (4 մասնակից, որից 2-ը հեռավար ուսուցմամբ)

Մասնակիցներ՝ Լուսինե Խաչատրյան-10-րդ դասարան, Արման Մարտիրոսյան-12-րդ դասարան, Ինեսա Թումասյանց -11-րդ դասարան, հեռավար ուսուցմամբ Բուխարեստից և Էդիտա Գալստյան- 10-րդ դասարան, հեռավար ուսուցմամբ Տորոնտոյից

Նախադասությունների շարահյուսական փոխակերպումներ, բառի մտագրոհ և կարծիքների արտահայտում. այս երեք առաջադրանքներն էլ ստեղծական մոտեցում են պահանջում, որոնցից մեկը նաև պատրաստի լեզվական կառուցվածքների ճիշտ գործածման կարողություն:

Քանի որ մասնակիցները քիչ էին, բոլորին անհատապես պատասխանել եմ, իսկ հեռավար ուսուցմամբ սովորողներին՝ հնարավորին չափ մանրամասն բացատրություններով:

Շատ կուզենայի, որ անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի օրը չհամընկներ որևէ տոնի կամ էլ՝ ուսումնական ճամփորդությունների հետ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: