Just another WordPress.com site

Նոյեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է 127 սովորող, որոնցից 32-ը՝ 2-3-րդ դասարանցիներ, 58-ը՝ 4-5-րդ դասարանցիներ, 23-ը՝ 6-9-րդ դասարանցիներ, 14-ը՝ 9-12-րդ դասարանցիներ:

Կրտսեր դպրոցի 2-3-րդ դասարանների համար առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Լիանա Ասատրյանը, իսկ 4-5-րդ դասարաններինը՝ Աննա Գանջալյանը: Առաջադրանքների հեղինակները փոխվել են, բայց գլխավոր մոտեցումը մնացել է նույնը՝ սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացում:

Օրինակ՝ 2-3-րդ դասարաննների համար Լիանան առաջարկել էր մի կիրակնօրյա առավոտյան փոքրիկ երկխոսություն մայրիկի հետ: Ստեղծական առաջադրանքն այս անգամ փոխարինվել էր թարգմանությամբ. «Ես սիրում եմ իմ մայրիկին: Նրա անունը … է: Ես սիրում եմ իմ հայրիկին: Նրա անունը  …է: Ես ունեմ մի եղբայր: Նրա անունը …է: Ես ունեմ մի քույր: Նրա անունը …է: Ես ունեմ մի համակարգիչ: Ես ունեմ մի տիկնիկ (doll): Ես ունեմ մի խաղալիք-ավտոմեքենա: (toy-car) Ես խաղում եմ իմ տիկնիկով: Ես խաղում եմ իմ խաղալիք-ավտոմեքենայով»: Երեք կարևոր խոսքային նմուշ կա այս թարգմանությում, որոնք անընդհատ կրկնվում են՝ փոխելով անունները: Թարգմանության մեջ խոսքում անընդհատ գերիշխում է սերը:

Կարևոր հաղորդակցական տարր էր պարունակում Աննա Գանջալյանի առաջարկած առաջադրանքը 4-5-րդ դասարանցիների համար. «Երբ մի բան անելու թույլտվություն ենք խնդրում, հայերեն ասում ենք. «Կարելի՞ է…», իսկ անգլերեն՝ «May I …?»: Երբ մի բան այնքան էլ չենք ուզում անել, բայց ստիպված ենք անել դա, հայերենում ասում ենք. «Ես ստիպված եմ …», իսկ անգլերեն՝ «I have to …»: Երբ մեզ համար միևնույնն է մի բան անելը կամ չանելը, բայց ուզում ենք, որ դիմացինի կամքով լինի, հայերենում ասում ենք. «Բացե՞մ…, օգնե՞մ…, տանե՞մ…, բերե՞մ… », իսկ անգլերենում՝ «Shall I open…? Shall I help …? Shall I bring?»: Այս բոլոր նշված դեպքերում չի գործածվում «must-պետք է» բառը»: Սրանք ամենօրյա օգտագործման հաղորդակցական կարողություններ են, որոնք դասավանդողների ուշադրության կենտրոնում պետք է լինեն յուրաքանչյուր ուսումնական պարապմունքի ընթացքում:

Գլխավոր բացահայտումը

Միջին և Ավագ դպրոցների ֆլեշմոբյան վերջին առաջադրանքը ազատ շարադրանք էր պահանջում և վերաբերում էր տնային աշխատանքին:

Միջին դպրոցի բոլոր սովորողների պատասխանները տնային աշխատանքի կատարման մի հիմնավորում ունեին, մի շարժառիթ՝ դասավանդվող ուսումնական առարկան և դասավանդողին սիրելը:

Ավագ դպրոցի սովորողների համար ուսումնական առարկան և ուսուցչին սիրելը որևէ նշանակություն չունի: Նրանց մեծամասնությունն արդեն գործնական հայացքներ ունեն իրենց ուսման նկատմամբ: Նրանք սովորում են, որպեսզի լավ կրթություն ձեռք բերեն, որ հետագայում լավ վարձատրվող աշխատանք ունենան: Ո՞վ կարող է ասել, որ նրանք սխալ են:

Անահիտ Հարությունյան. «Կարծում եմ, որ տնային աշխատանքը օգտակար է, որովհետև ամրապնդում ես դասարանում սովորածը»:

Ռիմա Սիմոնյան – «Կարծում եմ, որ տնային աշխատանքը շատ կարևոր է»:

Եվա Սարգսյան – «Կարծում եմ, որ ուսուցիչները պետք է տնային աշխատանք տան, որովհետև այն օգնում է ավելի լավ սովորել այն թեման, որը բացատրվել է դասարանում»:

Տիգրան Աբրահամյան -«Ընդհանրապես գիտելիք են ստանում, աշխատում են մտապահել այն, և մի շարք վարժանքների միջոցով այդ գիտելիքը դարձնում են կարողություն: Անհնար է այդ կարողությունները ձևավորել առանց գործնական վարժանքների: Այդ գիտելիքը կմոռացվի սովորելուց 2-3 օր հետո: Այն չի մտնի երկարատև հիշողության մեջ: Այո՚՚’ ձանձրալի և հոգնեցնող է տնային աշխատանքը, բայց դա արդյունավետ ուսանելու միակ ճանապարհն է: Գործնական աշխատանքը, վարժանքը հաջողության բանալին Է»:

Արման Մարտիրոսյան. «Ես երբեք չեմ հասկացել տնային աշխատանքի պարտադրանքը: Այս տեսակետով ես կհամալրեմ այն սովորողների շարքերը, ովքեր ասում են, որ ուսուցիչը պետք է կարողանա ուսումնական նյութը ուսուցանել դասի ընթացքում: Բարեբախտաբար, մեր դպրոցում սովորողներին հնարավորություն է տրվում ընտրելու, թե արդյոք իրենք ուզում են տվյալ ուսումնական առարկայից տնային աշխատանք կատարել թե՝ ոչ»:

 Այնուամենայնիվ, կցանկանայի, որ Միջին դպրոցի սովորողների տնային աշխատանքի կատարման հիմնական շարժառիթը՝ սերը ուսումնասիրվող առարկայի նկատմամբ, պահպանվեր նաև Ավագ դպրոցում և տնային աշխատանքը համարվեր որպես ինքնակրթությանն ուղղված մի հաճելի գործունեություն:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: