Just another WordPress.com site

Ավագ դպրոցի իր սովորողներին ֆիզիկայի դասավանդող Հասմիկ Նալբանդյանը հետաքրքիր ու ժամանակակից առաջադրանք է տվել. Ի՞նչ սկզբունով են աշխատում ռադիոն, հեռուստացույցը, բջջային հեռախոսը և համացանցային կապը:

Դեկտեմբերի 15-ին Հասմիկ Նալբանդյանը Ավագ դպրոցի սովորողների հետ  իրականացրել է ուսումնա-գիտական ճամփորդություն դեպի «Արփի սոլար»:

Հետաքրիր է Էմանուել Ագջոյանի “Համագործակցություն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ” նախագիծը:

Իսկ ո՞վ և ինչի՞ց է պատրաստել Մարմարյա սրահում տեղադրված ձնեմարդը:

Հնարավոր չէ Մարիետ Սիմոնյանի բլոգը բացել ու չկարդալ հրապարակված նյութերը: Մոտեցող ամանորի ու Սուրբ ծննդյան շնչին համահունչ ընտրված ընթերցանության նյութեր են Պաուլո Կոելոյի «Խոսեի սանդալները» և «Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին», Հանս Քրիսիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթները 6-րդ դասարանցիների համար:

Միջին դպրոցի ենթակայքը նույնպես նախատոնական շնչով է լցված: Այստեղ վերջին օրերի նյութերում գերիշխում են Ժաննա Հակոբյանի հրապարակած սովորողների ռուսերեն նյութերը. Միլենա Մանուչարյան:

Արևելյան դպրոցում Մարինե Ամիրջանյանի հանձնարարությամբ 2017 թվականը ամփոփում են սովորողներ Արեգ Հակոբյանը, Շահանե Հովսեփյանը, Սյուզաննա Գրիգորյանը, Օֆելյա Անդրեասյանը, Մարիա Աբրահամյանը, Նարե Ղազարյանը:

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Գրետա Բակունցը 4-5-րդ դասարանների  սովորողների հետ պատրաստել է մաթեմատիկական տոնածառ:

Հյուսիսային դպրոցի դաստիարակներ Օլյա Մանդալյանը և Սաթեն Գևորգյանը դեկտեմբերի 23-ին ժամը 10:00-ին սկսում են 2-4 տարեկանների ծնողական սեմինարը:

Հարավային դպրոցի անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանի 3-րդ դասարանցիները անգլերեն նամակ են գրել Ձմեռ պապիկին՝ ներկայանալով և նշելով, թե ինչ նվեր են ուզում ստանալ:

Իր տեսակի մեջ եզակի է Առնոլդ Միքայելյանի Շախմատի ուսումնական կենտրոնի բլոգը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: