Just another WordPress.com site

Մի քանի անգամ կարդացի Գևորգ Տեր-Գաբրիելյանի բանավոր խոսքի սղագրությունը՝ հասկանալու համար նրա ձևակերպումները մշակույթի, ստեղծագործության, արվեստի գործի և քաղաքակրթության մասին:

Որոշ դեպքերում համաձայնվեցի նրա ձևակերպումների հետ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ոչ:

Նախ խոսենք մշակույթի մասին: Նա այնքան անհասկանալի է խոսում այդ բոլորի կողմից ընդունված և հստակ պատկերացված հասկացության մասին, որ, ակամայից, կասկածներ են առաջանում մշակույթի մեր սեփական պատկերացումների մասին: Ստիպված նոից բառարան նայեցի և ամեն իր տեղն ընկավ: Oxford-ի բացատրական բառարանում մշակույթ բառը ունի երե հիմնական նշանակություն և ձևակերպում.

  1. Արվեստի և մարդկային այլ ինտելեկտուալ նվաճումների ամբողջությունը: Օրինակ՝ գրականությունը, թատրոնը, բալետը, ճարտարապետությունը, …
  2. Մի որոշակի ժողովրդի կամ հասարակության գաղափարները, սովորույթները և սոցիալական վարքը: Օրինակ`հայկական գորգագործությունը, հարսանեկան ծեսը, ամանորի տոնակատարությունը հայաստանցիների ընտանիքներում, հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, խաչքարերը, ռուս մոլոկանների և հնահավատների-староверы կենսակերպը…
  3. Կյանքի երևույթների նկատմամբ վերաբերմունք, վարք, որը բնորոշ է մի որոշակի սոցիալական խմբի. Օրինակ՝ գողականությունը, Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցի և Թայլանդի մարմնավաճառների կենսակերպերը

Ես համաձայն չեմ Գևորգ Տեր-Գաբրիելյանի մշակույթի ձևակերպման հետ:

Մշակույթը ստեղծագործական արարքի, գործողության վրա հիմնված մի արդյունք է, որը ունիկալ է, որի պեսը աշխարհում, քաղաքակրթությանը, մեզ հայտնի աշխարհում, մեզ հայտնի մարդկության պատմության ընթացքում չի եղել: Այդպիսի իրը, այդպիսի արարքը, այդպիսի ստեղծագործությունը պատկանում է մշակույթին:

Այս ձևակերպումը համընկնում է մշակույթի օքսֆորդյան ձևակերպման վերը նշված երեքից միայն երկրորդին՝ մեր խաչքարերի և լավաշի օրինակով: Բայց չէ՞ որ մշակույթ է նաև արվեստը (օքսֆորդյան ձևակերպումներից առաջինը), որը մարդկային նվաճումների ամբողջության մասն է կազմում:

Բանախոսի հետ չի համաձայնվում նաև դահլիճում նստած մի ունկնդիր. Դահլիճ Իմ տեսանկյունով մեկնաբանեմ. ուղղակի ես, էստեղ մենք, մշակույթը իրոք ավելի մի գլոբալ հասկացողություն է, մի կաթսա է, որի մեջ մտնում է նաև արվեստը: Եվ մշակույթի մեջ կա (ամեն ինչ). մարդկության զարգացման, հասարակություն, համայնք ստեղծելու էդ գործիքները նորից դառնում են մշակույթ:

Համաձայն եմ բանախոսի առաջ քաշած այն դրույթին, որ մշակութային արժեքը քաղաքակրթական է դառնում, երբ այն արժևորվում, ընդունվում և տիրաժավորվում է այլ ժողովուրդների կողմից: Օրինակ՝ դուդուկը քաղաքակրթական արժեք է ստացել, քանի որ այն օգտագործում են նաև այլ երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում է: Դուդուկի երաժշտությունն օգտագործվում է տարբեր երկրների ֆիլմերում: Հայկական խաչքարերը մնացել են միայն որպես հայկական մշակութային արժեքներ (օքսֆորդյան երկրորդ ձևակերպումը):

Հետաքրքիր և ընդունելի են ստեղծագործականության քայլերի և քաղաքակրթական արժեքների մասին ձևակերպումները: Եթե նրա մտքերը տեղայնացնենք մեր կրթահամալիրի օրինակով, ապա պատկերն այսպիսին է. մեր կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային մանկավարժությունը կրթական մշակութային երևույթ է Հայաստանում: Հիմա մեր ամենօրյա աշխատանքի (մարզերի մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, մեր մանկավարժական աշխատողների հեղինակային մանկավարժական փորձի տարածման համար կատարվող արտագնա նախագծերը)քայլերն ուղղված են այն բանին, որ մեր մանկավարժությունը դառնա Հայաստանի կրթական մշակութային արժեք: Մեր հեռահար նպատակը մեր մանկավարժությունը քաղաքակրթական արժեք դարձնելն է:

 

Աղբյուրը՝ http://am.epfarmenia.am/wp-content/uploads/2017/12/Culture-Civilization-Value_November-7-2017_published-December-23-2017.pdf

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: