Just another WordPress.com site

 

Без названия

Ֆրանսուա Վիյոնի աղոթքը (Երգի ձայնագրությունը)
Բուլատ Օկուջավա

Քանի դեռ պտտվում է երկիրը,
Քանի դեռ պայծառ է լույսը,
Տեր Աստված, տուր յուրաքանչյուրին այն,
Ինչի կարիքը նա ունի:

Իմաստունին խելք տուր,
Վախկոտին՝ նժույգ,
Փող տուր երջանիկին,
Ու իմ մասին էլ չմոռանաս:

Քանի դեռ պտտվում է երկիրը,
Տեր Աստված, Քոնն է զորությունը,
Թող նա հագենա իշխելուց, ով
տենչում է իշխանության,

Առատաձեռն էլ թող դադար առնի՝
Գոնե մինչև մայրամուտ,
Կայենին ապաշխարում տուր
Ու իմ մասին էլ չմոռանաս:

Ես գիտեմ՝ ամենակարող ես,
Հավատում եմ Քո իմաստությանը,
Ինչպես սպանված զինվորն է հավատում,
Որ դրախտում է ինքը ապրում,

Ինչպես ամեն մի ականջ հավատում է,
Քո խոսքերին ցածրաձայն,
Ինչպես և մենք ենք հավատում,
Չիմանալով, թե ինչ ենք մենք անում:

Տեր իմ Աստված,
Կանաչաչյա Տեր իմ,
Քանի դեռ պտտվում է երկիրը,
Եվ նույնիսկ ի զարմանս իրեն,

Քանի դեռ կա նրա մեջ
Ժամանակ ու կրակ,
Տուր ամենքին քիչ-քիչ,
Ու իմ մասին էլ չմոռանաս:

 

Վրացական երգ (Երգի ձայնագրությունը)
Բուլատ Օկուջավա

Տաք հողի մեջ խաղողի կորիզը կթաղեմ,
Ու որթատունկը կհամբուրեմ, ու հասած ողկույզը կքաղեմ,
Ու ընկերներիս կկանչեմ, սիրտս էլ սիրուն կհարմարեցնեմ,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Հավաքվե′ք, հյուրեր իմ, եկե′ք, հյուրասիրում եմ,
Հենց իմ երեսին ասե′ք այն, ինչին արժանի եմ,
Երկնային Տերը մեղքերիս համար ներում կուղարկի,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Իմ Դալին կերգի ինձ համար՝ իր մուգ կարմիր զգեստը հագին,
Ինքս էլ՝ սպիտակ ու սևով, կխոնարհեմ գլուխս նրա առաջ,
Եվ կլսեմ ու կլսեմ, եվ կմեռնեմ սիրուց ու վշտից,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Եվ երբ վերջալույսի շողերը կանցնեն անկյունից անկյուն,
Թող նորից ու նորից աչքերիս առաջ գան
Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Ռուսերենից թարգմանությունը՝
Յուրա Գանջալյանի

Այս երգերը անցյալ տարի դեկտեմբերի 31-ի երեկոյան էի թարգմանել, բայց իմ բլոգում չէի հրապարակել: Հրապարակել էի միայն Ֆեյսբուքում ու մոռացել էի այդ մասին: Ուղիղ մեկ տարի անց Ֆեյսբուքն ինձ հիշեցրեց այն: Շնորհակալ եմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: