Just another WordPress.com site

 

26175644_1536344963101540_230752233_n

Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Տրված է  ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարի մեկնարկը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Այսօր եղել եմ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում:

Սկսել են գործել Սոնա Փափազյանի հայրենագետների, Շուշան Ալեքսանյանի բնագետների, Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական, Գրետա Բակունցի մաթեմատիկների, Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի թարգմանիչների և Արմինե Աբրահամյանի ստեղծագործողների ջոկատները:

Ինձ համար բնական էր, որ առաջինը հետաքրքրվեցի թարգմանիչների ջոկատի գործունեությամբ: Հետաքրքիր ճամբարային նախագիծ է սկսել Լիլիթ Հայկազունին. «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները հայերեն կարդալը և հեշտացված անգլերենով ներկայացնելը»:

Էլինա Սիմոնյանի բլոգում, կարդում ենք նույն ջոկատի ռուսերեն թարգմանական նախագծերի մասին: Ուշադրության է արժանի «В мире животных» նախագիծը, որը և հետազոտական է և թարգմանական:

Մաթեմատիկների ջոկատի խոհարարական նախագիծը:  

Նախագծի բովանդակությունից երևում է, որ Գրետա Բակունցը համառորեն ուզում է մաթեմատիկայի ուսուցումը իրական կյանքի հետ կապել:  Իրոք, կոտորակների գաղափարի ամենատեսանելի բացատրությունը խոհանոցում է՝ նոր թխած կլոր գաթան կտրատելիս:

Շուշան Ալեքսանյանի բնագիտական ջոկատի գործունեությունը համապատասխանում է ջոկատի անվանը. կենդանիների խնամք ագարակում, բույսերի և դրանց թաղարների խնամք և’ իրենց Արևմտյան դպրոցում և’ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց լաբորատորիայում:

Սոնա Փափազյանն իր բլոգում հայրենագետների ջոկատն անվանել է «հայրենագետ-հետախույզների» ջոկատ:  Ջոկատի առաջիկա օրերի առանցքային նախագիծը «Ազգային և ավանդական խաղերն» է:

Բազմազան է Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական ջոկատի գործունեության ցանկը: Ահա այդ ցանկից մի օրինակ. «-«2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում»:

Խոստումնալից ու հետաքրքիր նպատակ է դրել Արմինե Աբրահամյանը իր ստեղծագործողների ջոկատի առջև. «Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ»:

Բոլոր ջոկատների թվարկված նախագծերի բնույթն ու էությունը մի բան ստեղծելն է: Սերտածը շատ շուտ մոռացվում է, բայց ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: