Just another WordPress.com site

Պատմեին, չէի հավատա:

Երեկ ներկայացրեցի Արևմտյան դպրոցի ուսումնական ստուգատեսային ճամբարի տարատարիք ջոկատների գործունեության մեկնարկը: Այսօր նորից Արևմտյան դպրոցում եմ և հետևում եմ նախագծերի իրականացման ընթացքին: Որքան էլ ինձ պատմեին, չէի հավատա ու զգա այն ամենը, ինչի ականատեսը եղա այսօր:

Եթե ինձ ասեին, որ հինգերորդ դասարանցին կարդում է կենդանիների մասին հանրագիտարանը, բարդ լեզվով ու անհարկի մանրամասնություններով գրված տեքստից քաղում է իր համար հետաքրքիր միտքը և պարզ ռուսերենով շարադրում իր բլոգում, չէի հավատա: Բայց ես տեսա՝ Էդուարդ Սարգսյանի և Հայկ Ղազարյանի աշխատանքի ականատեսը եղա: Տեսա նաև, թե ինչպես են Լուզիա Եղիազարյանը և Անահիտ Թովմասյանը ռուսերեն կենդանիների մասին երաժշտական մուլտֆիլմի թարգմանությունն անում:

20180109_10581320180109_105826

Դպրոցի մեդիահարթակում հավաքվել էր Արմինե Աբրահամյանի ընթերցասեր-ստեղծագործողների ջոկատը: Երբ վարագույրը մի կողմ քաշեցի ու ներս մտա, ինձ համար անսովոր տեսարան էր: Դասավանդողը լուռ հետևում էր, թե ինչպես է սովորող Հայկ Նահապետյանը իր ընկերներին համակարգչային նոր ծրագիր սովորեցնում: Ծրագիրը կոչվում է Playbuzz, որը, կարծում եմ, օգտակար կլինի նաև ուսուցիչներին, քանի որ այդ ծրագրով կազմում են ուսումնական առաջադրանքներ, թեստեր: «Հայկ, դիմացդ սովորողներ են նստած, որոնք չգիտեն այդ ծրագիրը: Մի քիչ դանդաղ ու ավելի մանրամասն բացատրիր», լսվում է Արմինեի ձայնը: Որքան լուրջ էին հետևում Հայկի բացատրություններին: Շատ ու շատ դասավանդողներ կուզենային այդպիսի լսարան ունենալ:

file1-2   file2-2

Իսկ հարևանությամբ Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի կաբինետն է, որտեղ աշխատում է տեխնոլոգիական ջոկատը: Այո՚ նրանք աշխատում են բառի առաջնային ոչ փոխաբերական իմաստով. առաջին դասարանցիների համար գունավոր տառախաղ են ստեղծում: Մի ժամից նրանք հյուր են գնալու Աշխեն Թադևոսյանի առաջին դասարանցիներին՝ իրենց հետ տանելով նորաստեղծ տառերը: Փոքրիկները կարող են տառերը կողք-կողքի շարելով՝ բառեր ու նախադասություններ գրել սեղանի վրա:

IMG_0354 Без названия (1)

Սոնա Փափազյանը հավատարիմ է իրենց «ազգագրական ավանդական խաղեր» նախագծին: Իրենց հերթական ծիսական խաղի համար տարեգաթա են թխում:

20180109_113402

 

Շատ էի ուզում տեսնել, թե ինչպես է Գրետա Բակունցը մաթեմատիկան համակցում խոհանոցին:  Կարելի է ապրել այնպես, որ երբեք չառնչվել մաթեմատիկային: Կարելի է ապրել այնպես, որ ամենուր առնչվել մաթեմատիկային: Գրետա Բակունցը ապրելու երկրորդ ձևն է սովորեցնում իր ջոկատի անդամներին: Այսօր նրանք վերցրել են մրգային աղցանի բաղադրատոմսը և իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ խանութ են գնացել: Ի՞նչ արժե տանձի, բանանի, խնձորի և նարինջի մեկ կիլոգրամը: Իսկ ի՞նչ կարժենա բանանի 200 գրամը, խնձորի 250 գրամը և որքա՞ն պետք է վճարել դրանց համար: Կյանքում հանդիպող, ոչ դասագրքային մաթեմատիկայի իսկական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում ոտքի վրա:

20180109_095544    Без названия

Զարմանալի ուսումնական ճամբար է Արևմտյան դպրոցում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: