Just another WordPress.com site

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում առաջարկվում է համակցել օտար լեզուների ուսուցումը հասարակագիտության հետ: Սա չի նշանակում, որ օտար լեզուների ուսումնական պարապմունքներին ուսումնասիրվող օտար լեզվով վերարտադրվելու են ‹‹հասարակագիտություն›› ուսումնական առարկայի դասերը: Սա նշանակում է, որ այսուհետ կրթահամալիրի դպրոցներում օտար լեզվի ուսուցումը ավելի բովանդակային է դառնում: Իրականացվող նախագծերը Միջին և հատկապես Ավագ դպրոցում առընչվելու են Հայաստանի և ուսումնասիրվող լեզվի լեզվակիր երկրի (երկրների) այնպիսի հասարակագիտական ուղղություններին, ինչպիսիք են մշակութաբանությունը, տնտեսագիտությունը, աշխարհագրությունը, պատմությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, հոգեբանությունը և սոցիոլոգիան: Օրինակ՝ Ավագ դպրոցում կարող են իրականացվել այսպիսի նախագծեր՝ «ժողովրդավարությունը Հայաստանում և Ֆրանսիայում (Միացյալ նահանգներում, Գերմանիայում, Թուրքիայում…)», «ազատ շուկայական հարաբերությունները Հայաստանում և Միացյալ թագավորությունում, (Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում, …)», «Ի՞նչ ուսումնական առարկաներ են ուսումնասիրվում մեր երկրի և Միացյալ նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի ավագ դպրոցներում»: Այդուհանդերձ, ուսումնական նյութերը չեն նմանակելու և վերարտադրելու նշված ուղղություններով դպրոցական դասագրքերի լեզվական ծանր ու խրթին ոճը: Դրանք լինելու են հաղորդակցական լեզվով ստեղծված երկխոսությունների, կարճ տեղեկատվությունների, փոքրիկ ուսումնասիրությունների տեսքով: Նշված ուղղությամբ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում մեր Ավագ դպրոցում որոշակի չափով աշխատանքներ արվել են: Օրինակ՝ Իրինա Ապոյանի և իր 11-12-րդ դասարանների սովորողների «The world around us» նախագիծը, որի առաջին նախաձեռնողը եղել է Տիգրան Աբրահամյանը:

Միջին դպրոցում հնարավոր է իրականացնել նախագծեր Հայաստանի և ուսումնասիրվող լեզվի լեզվակիր երկրի տոների մասին (այս աշխատանքը որոշ չափով մինչև հիմա արվել է), շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրների մասին (7-րդ դասարանցիների հետ այսպիսի թարգմանչական նախագիծ կատարել է Հայկուհի Հովհաննիսյանը): Լուսինե Բուշն իր սովորողների հետ հաջողությամբ իրականացնում է e-twinning միջազգային նախագիծը, որի ոգին շատ նման է այս առաջարկությանը:

Կրտսեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններում հնարավոր է կատարել առաջին քայլերը այս ուղղությամբ: Օրինակ՝ մթերքների և ճաշատեսակների ուսումնական թեման ուսումնասիրելիս կարելի է փոքրիկ տեղեկատվությամբ ավելացնել նաև այն ուտեստների անունները, որոնք սիրված են Ամերիկայում և Անգլիայում: Մեր կրտսեր դպրոցներում արդեն ավանդույթ է դարձել «Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը և Ամանորը այլ երկրներում» նախագծի իրականացումը դեկտեմբեր ամսին: Հնարավոր է սրան ավելացնել նաև Սուրբ Զատիկի տոնակատարության մասին փոքրիկ նախագիծ: Աննա Գանջալյանը և Մարիամ Քալանթարյանը այս ուսումնական տարվա աշնանային նախագծով ստեղծեցին  «Մեր զբոսայգիները» էլեկտրոնային պատկերազարդ երկլեզու գրքույքը: Կարելի է շարունակել այս նախագիծը՝ պատասխանելով այս հարցին. «Ինչպիսին են զբոսայգիները Լոնդոնում, Նյու Յորքում»:

Դասավանդողներն իրենց 2018-2019 ուստարվա աշխատանքային պլաններում կարող են առաջարկել նոր նմանատիպ նախագծերի անուններ և ստանձնել դրանց իրականացումը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: