Just another WordPress.com site

Այսօր որոշեցի այցելել մեր կրթահամալիրի տարբեր դպրոցներ և տեսնել, թե ինչ ուսումնական նախագծեր են իրականացնում մեր օտար լեզու դասավանդողները հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքին: Այցելություններս սկսեցի Հարավային դպրոցից: Երրորդ դասարանում անգլերենի ուսումնական պարապմունքը վարում էր Աննա Գանջալյանը: Հաղորդակցական անգլերենի նրա նախագիծն է՝ «Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին»: 

Սովորողներն իրենց ուսումնական բլոգներում նախօրոք հրապարակել են իրենց կազմած երևակայական հեռախոսազրույցները, իսկ հիմա արդեն դասարանում զույգերով ներկայացնում են դրանք՝ հանպատրաստից ստեղծելով նոր երկխոսություններ իրենց ընկերների հետ: Նրանք ողջունում են իրար և մի որևէ տեղ գնալու առաջարկություն անում: Դիմացինը կամ սիրահոժար համաձայնվում է, կամ էլ մերժում՝ մի որևէ պատճառով:

Photo 2 Без названия

Պարապմունքի բոլոր մասնակիցներն էին ուզում խոսել, հաղորդակցվել անգլերեն: Չէ՞ որ երկխոսությունն այնքան մոտ է մեր առօրյա կյանքին և հենց այդ պատճառով էլ հետաքրքիր է:

Միջին դպրոցի 7-4 դասարանում ռուսերենի պարապմունք էր վարում Ժաննա Հակոբյանը: Իրականացվող նախագծի անվանումն է «Профессии моих родителей». Իրականացվող նախագծի առաջին փուլը ունեցել է «Мастера своего дела» անվանումը, որի ընթացքում սովորողները սովորել են տարբեր մասնագիտությունների ռուսերեն անվանումները և դրանց հիմնական գործունեությունները: Հիմա արդեն՝ ունենալով նախնական լեզվական գիտելիք, նրանք կարողանում են ուսուցչի հետ հանպատրաստից երկխոսություն վարել իրենց ծնողների մասնագիտությունների վերաբերյալ:

20180514_112015_HDR

20180514_112029_HDR

Էմանուել Ագջոյանը՝ մեր կրթահամալիրի աշխարհագրագետը, ինձ հետ անգլերեն հաղորդակցվելու առիթը բաց չի թողնում: Այսօր էլ նա անգլերենով հրավիրեց ինձ իր ուսումնական պարապմունքին՝ խոստանալով, որ ես մի նոր բան եմ սովորելու այնտեղ: Այդ նոր բանը https://maphub.net աշխարհագրական համացանցային քարտեզ-ծրագիրն էր, որի յուրացումը դարձել է միջին դպրոցի յոթերորդցիների մայիսյան հավաքի աշխարհագրության ուսումնական նախագիծը: Պատանի աշխարհագրագետի հետաքրքրությունների բավարարման մի անսպառ գանձարան է այս ծրագիրը:

20180514_113244

Վաղը այցելելու եմ Արևելյան և Հյուսիսային դպրոցները:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: