Just another WordPress.com site

Արևելյան դպրոցի 4-1 դասարանում անգլերենի ուսումնական պարապմունքն է: Լիանա Ասատրյանը և սովորողները պատրաստվում են ներկայացնել հաղորդակցական անգլերենի հիման վրա ստեղծված իրենց «Shopping-գնումներ» նախագիծը: Նախագծի իրականացման առաջին փուլում սովորողները համացանցի պատկերազարդ բառարանների և Լիանա Ասատրյանի օգնությամբ սովորել են հագուստի տարբեր տեսակների անգլերեն անվանումները և դրանց ճիշտ արտասանությունը: Նրանք սովորել են նաև գնումներ կատարելու ժամանակ մի շարք հաճախակի օգտագործվող բառակապակցություններ, արտահայտություններ և ուսուցչի օգնությամբ ստեղծել են այդ թեմայով երկխոսություններ: Նախագծի իրականացման երկրորդ փուլում սովորողները իրենց տանը ծնողների, ավագ քույր ու եղբայրների անմիջական մասնակցությամբ ստեղծել են տեսաֆիլմեր: Այսօր արդեն աշխատանքի երրորդ փուլն է, երբ սովորողները հանպատրաստից զույգերով ստեղծում են երկխոսություններ նշված թեմայով:

IMG_6032

Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում ռուսերենի ուսումնական պարապմունքը վարում է Անահիտ Նաղդալյանը: Դասարանը թարգմանական նախագիծ է իրականացնում: Նրանք հայերենից ռուսերեն են թարգմանում հայկական «Պինգվինաշեն» մուլտը: Ստեղծական, հետազոտական մթնոլորտ էր տիրում: Սովորողներից մեկը հարցրեց Անահիտ Նաղդալյանին, թե ինչպես կարելի է «պատուհաս» բառը թարգմանել ռուսերեն:  Անահիտն անմիջապես չպատասխանեց այդ հարցին: Նա խորհուրդ տվեց սովորողին փնտրել այդ բառը առցանց բառարանում կամ էլ դիմել «Google translator»-ի օգնությանը: «Google translator»-ի առաջարկած թարգմանությունը «вредитель-վնասատու» բառն էր, որը ոչ մի կերպ չէր համապատասխանում այդ մուլտֆիլմի ոգուն: Այդ ժամանակ միայն Անահիտը առաջարկեց «надоедливый» բառը, որն ամենաընդունելին էր այդ իրավիճակում: Նույն հաջողությամբ Անահիտը հուշեց «…այդպես չեղավ..»-ի թարգմանությունը ռուսերեն «…так не пойдет…»՝ մերժելով «так не получится» արտահայտությունը, որն իրոք գրքային էր և չէր սազում մուլտֆիլմի ամբողջ տեքստի հաղորդակցական լեզվին: Առանց չափազանցնելու՝ ստեղծագործական ոգի էր տիրում դասարանում:

dav

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: