Just another WordPress.com site

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օրն ինձ համար նշանավորվեց Սիլվա Հարությունյանի կազմակերպած կլոր սեղան-քննարկումով, որի աշխատանքային լեզուն անգլերեն էր: Քննարկման թեման թարգմանչական նախագծերն էին: Քննարկմանը մասնակցում էին 9-11-րդ դասարանների անգլերենի ընտրությամբ սովորողները: Միանգամից ասեմ, որ այս կլոր սեղան-քննարկումը ամենալավ իմաստով պարզերես արեց մեր Ավագ դպրոցի մասնակցությունը մայիսյան հավաքին: Սովորողները անգլերեն խոսում էին սահուն և անկաշկանդ, իսկ ամենակարևորն այն էր, որ կարողանում էին պաշտպանել իրենց տեսակետները: Օրինակ՝ քննարկումը միտումնավոր ավելի թեժ դարձնելու համար ես ասացի, որ անգլերենին հատկացված ժամանակի վատնում է անգլերենից հայերեն թարգմանություններ անելը, որովհետև այդ դեպքում ավելի շատ ժամանակ է ծախսվում հայերեն խոսքը ճիշտ ձևակերպելու վրա և ավելացրեցի, որ հայերենից անգլերեն թարգմանությունները ավելի արդյունավետ են անգլերենը լավ սովորելու համար:

32602589_2207677259462176_7925329875148210176_n

Մեկը մյուսի հետևից սկսեցին ինձ հակադրվել Անի Ջանոյանը, Անուշ Նիկողոսյանը, և Մանե Գևորգյանը:

Միքայել Կամենդատյանը խոսեց վերջերս իրենց կատարած հարցազրույց-տեսաֆիլմի թարգմանության մասին, որը հիմնականում աշխատելու և սովորելու ամուր ու կայուն շարժառիթների մասին էր: Միքայելի արտահայտած մտքերն այնքան կապ ունեին իր իսկ անձի հետ: Չէ՞ որ նա վերջերս հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել Դիլիջանի միջազգային քոլեջը:

Տպավորիչ էր Վահե Սարգսյանի խոսքը թարգմանության և, ընդհանրապես, անգլերեն սովորելու մասին: Երբ նա իր մտքերն անգլերեն էր արտահայտում, մտածեցի. «Ի՜նչ ինքնատիպ մտածողություն, վստահ եմ, որ նա որևէ տեղ մասնավոր դասերի չի մասնակցում: Դա սեփական ճանապարհը ինքնուրույն հարթող ինքնավստահ անձի խոսք էր»: Այդպես էլ կար: Քննարկումներից հետո մեր առանձնազրույցում Վահեն ասաց, որ ինքը զարմանում է, թե ինչու են սովորողները այդքան մեծ գումարներ վճարում կրկնուսույցներին, որպեսզի իրենց անգլերեն սովորեցնեն. չէ՞ որ ամբողջ համացանցը ողողված է անգլերեն տեքստերով, Youtube-ի տեսադասերով, գեղարվեստական ֆիլմերով ու երգերով: Վահեին կարողացավ հակադրվել միայն Մարտին Մանասյանը՝ մեկ այլ ինքնավստահ պատանի:

32381125_2207677702795465_7110531479100194816_n

Կլոր սեղան քննարկումը տևեց 45 րոպե, բայց թվաց, որ անցել է ընդամենը 5 րոպե: Ռուսական մի ասացվածք կա՝ ‹‹Счастливые часов не наблюдают››: Մեր Ավագ դպրոցում սովորողները կենտրոնացած չեն ԳԹԿ-ի ձանձրալի  շտեմարանները ծայրից ծայր մի քանի անգամ սերտելու վրա: Նրանք ազատ են իրենց ուսման բովանդակության ու ձևի ընտրության մեջ և այդ պատճառով էլ հասնում են իրենց ուղենշած նպատակին թեթև ու վստահ քայլերով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: