Just another WordPress.com site


Նախաբանի փոխարեն.

Տարիներ առաջ, երբ դեռ մենք կայք չունեինք և բոլորի նման պատի թերթ էինք լույս ընծայում, ես մի փոքրիկ նյութ գրեցի մեր կրթահամալիրի մասին, որն ամբողջովին «մատ» բառով կազմված դարձվածքներից էր. «Մեզ մատով են ցույց տալիս, մեր վրա մատ են թափ տալիս, իրենք մատների արանքով են նայում ամեն ինչին ու մատը մատին չեն խփում, բայց մատների փաթաթան են դարձնում մեր տքնանքով ստեղծածը, բայցևայնպես, ընդունում են, որ մեր մատը խառն է ամեն մի նոր գործում»:

Հետևելով մեր կրթական օրացույցին` ուղիղ ժամը 13:00-ին ես արդեն մեր դպրոցական բակում էի՝ Հայրենագիտական ակումբի դիմացի ծառաստվերաշատ վայրում, որն արդեն դարձել է մեր ամառային ուսումնական տարածքը: Կրթահամալիրի օտար լեզու դասավանդողները և Ավագ դպրոցի մի քանի սովորող այստեղ էին հավաքվել մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանի հրավերով՝ քննարկելու մի հետաքրքիր թեմա՝ «Դարձվածքները տարբեր լեզուներով»:

20180614_122824_Burst01

Միևնույն երևույթը բնութագրող տարբեր լեզուներում առկա համարժեք դարձվածքները և երբեմն էլ դրանց բառացի թարգմանությունները բարի ժպիտներ կամ էլ լիաթոք ծիծաղ էին առաջացնում: Օրինակ, պարզեցինք, որ հայերենի «շան տեղ դնել» դարձվածքը երկու իրար հակասող մտքեր է արտահայտում, որը ոչ մի այլ լեզվում առկա չէ, իսկ բառացի թարգմանելն էլ միայն ծիծաղ է առաջացնում: Խոսեցինք դարձվածքների և ասացվածքների մասին, որոնց համարժեքները կարողացանք ասել վեց լեզվով: Օրինակ, «Лучше синица в руках, чем журавль в небе», «A bird in the hand is worth two in the bush», «Այսօրվա մի օրն ավելի լավ է, քան վաղվա երկուսը», «Նաղդ օլսուն, սողան օլսուն (թուրքերեն)»:  Աննա Մարությանը մի օրինակ բերեց ֆրանսերենից, որը շատ նման է հայերենի «ձու գողացողը ձի էլ կգողանա» ասացվածքին, բայց միայն մի տարբերությամբ՝ «Ձու գողացողը ցուլ էլ կգողանա»: Հասմիկ Ղազարյանը անմիջապես կռահեց, որ այդտեղ հարանունների երևույթն է աշխատում, ինչը հաստատեց Աննան՝ ասելով, որ ֆրանսերենում ձու և ցուլ բառերի վերջավորությունները նույն հնչյուններն ունեն «Qui vole un oeuf, vole un boeuf»: Ափսոսում եմ, որ չձայնագրեցի այս հետաքրքիր քննարկումը, երբ միմյանց հերթ չտալով արագ ասվում էին Դիանա Նազարյանի պարսկերեն, Էլեն Քոքչյանի թուրքերեն, Ժաննա Հակոբյանի ռուսերեն, Ռինա Շագինյանի վրացերեն, Նարինե Բարսեղյանի իսպաներեն, Սիլվա Հարությունյանի անգլերեն օրինակներն ու համեմատությունները միևնույն դարձվածքի կամ ասացվածքի վերաբերյալ, որոնց հետևում էր Հասմիկ Ղազարյանի հայերենի հետ կապված  մեկնաբանությունները: Քննարկման թեժ մի պահի մեզ միացան Ջրափի գյուղի դասավանդողներն ու սովորողները: Հետաքրքիր էին նրանց մայրենիի դասավանդողի օրինակները Շիրակի բարբառով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: