Just another WordPress.com site

Անհնար էր ընդհատել նրան, երբ նա խոսում էր խաղողի տարբեր սորտերից նոր սելեկցիոն սորտի ստեղծման, հայկական ավանդական, արդյունաբերական և տնայնական գինեգործության մասին: Նա բառ չէր փնտրում իր մտքերն արտահայտելու համար: Նրա բառերը, նախադասությունները, տրամաբանական շարունակությամբ փողկապակցված մտքերը անընդհատ ու դանդաղ հոսում էին, ինչպես ճզմվող խաղողի թանձր ու քաղցր հյութը: Մոտ մի ժամ շարունակ նույնիսկ տիար Բլեյանը հարգանքով ու ակնածանքով լի լսողի դերում մնաց, որքան էլ որ ուզում էր շեղել նրա խոսքի ընթացքը դեպի մեր այսօրվա խնդիրը: Մեզ հյուրընկալել էր, իր տան սեղանն ու խոսքը ղեկավարում էր 95-ամյա Դերենիկ Սաֆարյանը՝ Հայաստանում խաղողագործության ու գինեգործության բնագավառում սերունդներ կրթած մեծ ուսուցիչը: Որքան երկարում էր Դերենիկ Սաֆարյանի խոսքը, այնքան այն հարստանում-հասունանում էր, ինչպես գինին է հասունանում տիկերում ու կարասներում: Հարմար պահ ընտրելով ես մի հարց տվեցի նրան. ‹‹Գինի խմելն առողջարա՞ր է››: Ի պատասխան իմ հարցի նա միայն գլխով հավանության նշան արեց ու շարունակեց իր խոսքը ‹‹պարտեզների քաղաք›› հին Երևանի մասին, ավանդական ու տնայնական գինեգործության ու գինի խմելու հայկական մշակույթի մասին: Իմ հարցը տալուց 15-20 րոպե հետո միայն նա այսպես պատասխանեց. (լսենք նրա խոսքը)

Երբ արդեն լցված էին բաժակները, նա զգուշացրեց.

– Գինին օղու նման միանգամից չեն կոնծում. սկզբում պետք է հոտ քաշել ու վայելել նրա բուրմունքը, որից հետո դանդաղ երկու-երեք կում ըմպել ու վայելել նրա համը:

Վարպետի ձեռքով քաշած ‹‹մուսկաթ›› խաղողի սորտի գինին աննկարագրելի բուրմունք ուներ: Երևի տարբեր մարդկանց համար այդ բուրմունքը տարբեր կթվար: Ինձ թվաց, որ այն վարդի բուրմունք ուներ:

Հանդիպման վերջում տիար Բլեյանը Դերենիկ Սաֆարյանին ներկայացրեց կրթահամալիրի նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները և հույս հայտնեց, որ գինեգործության մեծ գիտնականն ու ուսուցիչը իր օրհնությամբ ու գործնական խորհուրդներով ճիշտ գիտական ուղու վրա կդնի դրանք:

Հանդիպումը գրեթե ամբողջությամբ նկարահանել է Քնարիկ Ներսիսյանը, ով մի նոր նախագիծ է սկսել՝ ‹‹Գինեգործը››: Նախագծի նպատակն է որքան հնարավոր է պատշաճ կերպով լուսաբանել մեր նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները: Քնարիկի առաջին նյութի վերնագրում առկա է նաև ‹‹երրորդություն›› բառը, որը խորհրդանշում է գինեգործների երեք սերունդների ներկայացուցիչներին. ավագը`Դերենիկ Սաֆարյան, միջինը՝ Գագիկ Մելյան և կրտսերը՝ Էդվարդ Հովհաննիսյան: Էդվարդ Հովհաննիսյանը մեր կրթահամալիրի շրջանավարտն է:

20181227_104854_Burst01

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

<span>%d</span> bloggers like this: