Just another WordPress.com site

 

20190115_11275920190115_112902

Մարդաշատ էր Քոլեջի առաջին հարկի ընդարձակ սրահը հունվարի 15-ին, ժամը 10:30-ին: Մի կողմում առաջին կուրսեցիների երեք դասարանների վեցական ուսանողներով խմբերն էին, իսկ մյուսում՝ բոլոր առաջին կուրսեցիներն էին, որոնք ոգևորում էին իրենց համակուրսեցիներին: Խաղ-մրցույթը կազմակերպել էին դասավանդողներ   Թամար Ղահրամանյանը, Կարինե Պետրոսյանը, Անահիտ Մելքոնյանը և Գայանե Թերզյանը: Մրցույթում հաղթելու համար սովորողները պետք է ցուցաբերեին իրենց գիտելիքներն ու կարողությունները հայոց լեզվից, գրականությունից, բանահուսությունից ինչպես նաև՝ ազգային երգ ու պարից:

20190115_113957_burst0120190115_113951_burst01

Խաղ-մրցույթի հարցերն այնպիսին էին, որ հիշեցնում էին մայրենիի ֆլեշմոբը:  Մրցույթն ազնիվ էր ընթանում: Յուրաքանչյուր հարցին 1-3-5 րոպե ժամանակ էր տրվում, որի ընթացքում մրցող խմբերը գրում էին իրենց պատասխանները և ներկայացնում ժյուրիին: Գրականության հարցերի մեծ մասը Հովհ. Թումանյանի ստեղծագործություններին էին վերաբերում: Տպավորիչ հնչեցին Թումանյանի քառյակները 1.3 խմբի Արթուր Աբրահամյանի արտասանությամբ: Արթուրը մրցույթից դուրս ներկայացրեց նաև Համո Սահյանի ‹‹Հայաստան ասելիս…›› բանաստեղծությունը:

Խաղ մրցույթի հարց ու պատասխաններին հետևում էին սովորողների երգն ու պարը, որոնց հաճույքով միանում էին նաև դասավանդողները:  Ո՞վ կմտածեր, որ  ուսումնական կիսամյակի ‹‹Ես կարողանում եմ›› հաշվետվությունը այսքան հետաքրքիր, աշխույժ, ուսանելի և գեղարվեստական կարող է լինել:

20190115_114903_burst01

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: