Just another WordPress.com site

Նոամ Չոմսկի

Без названия (5)

Հեղինակի մասին.

Նոամ Չոմսկին ամերիկյան նշանավոր տեսական լեզվաբան է, աշխարհաճանաչողական գիտնական և փիլիսոփա, ով արմատապես փոխեց լեզվաբանության ասպարեզը՝ ընդունելով, որ լեզուն եզակիորեն մարդկային իրողություն է և հիմնված է նրա ճանաչողական կարողությունների վրա: Ըստ նրա տեսության՝ մարդու ուղեղի բնածին հատկանիշներն են ծնունդ տալիս և′ բանավոր խոսքին, և′ քերականությանը: Նոում Չոմսկին «ճանաչողական հեղափոխության» և «վերլուծական փիլիսոփայության» ամենաակնառու դեմքն է: Նրա գիտական հետազոտությունների լայն ազդեցությունը տարածվում է նաև համակարգչային գիտության և մաթեմատիկայի վրա:

Իր ամբողջ գիտակցական կյանքում Նոամ Չոմսկին նաև ակտիվ քաղաքացի-մտավորական է եղել: Երբ ԱՄՆ ներգրավված էր Վիետնամական պատերազմում, Նոամ Չոմսկին այդ պատերազմի ամենաակտիվ հակառակորդներից էր և գրեց  «Մտավորականների պատասխանատվությունը» հակապատերազմական էսսեն ու դարձավ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Նիկսոնի թշնամին:

 2018-ի դեկտեմբերին Նոամ Չոմսկին դարձավ 90 տարեկան:

Ես Նոում Չոմսկին եմ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թոշակի անցած պրոֆեսոր եմ: Ինստիտուտում աշխատել եմ 65 տարի:

Կարծում եմ, որ ավելի լավ չեմ պատասխանի այն հարցին, թե ինչ է նշանակում իսկապես կրթված լինելը, քան եթե հետ գնամ և տվյալ նյութի մասին մի քանի դասական տեսակետներ արտահայտեմ: Օրինակ՝ ժամանակակից բարձրագույն կրթության համակարգի հիմնադիր, մեծ հումանիստ, լուսավորության դարաշրջանի ակնառու ներկայացուցիչ Վիլհելմ Հումբոլդի արտահայտած տեսակետները, ով կրթության և մարդու զարգացման մասին շատ է գրել և, իմ կարծիքով, հիմնավոր կերպով պնդում էր, որ մարդ արարածին ինքնիրացված համարելու գլխավոր սկզբունքը և պահանջմունքն այն է, որ նա կարողանա անկախ, առանց արտաքին վերահսկողության հարցադրումներ անել և կառուցողաբար ստեղծել:

Այս միտքը ժամանակակից պատկերացմամբ մի ֆիզիկոս է արտահայտել հենց այստեղ: Նա իր ուսանողներին ասում էր, որ կարևոր չէ, թե ինչ են իրենք ուսումնասիրում դասապրոցեսի ընթացքում: Կարևորն այն է, թե ինչ են իրենք բացահայտում:

Այս տեսակետից իսկապես կրթված լինել նշանակում է հարցադրումներ անողի վիճակում լինել և ստեղծել քեզ հասանելի ռեսուրսների հիման վրա, որոնց դու հասկանում ես և գոհունակությամբ ընդունում:

Իմանալ, թե որ կողմը նայել, իմանալ, թե ինչպես ձևակերպել լուրջ հարցերը, կասկածել ընդունված ստանդարտ ուսմունքներին, գտնել սեփական ուղին, ձևակերպել այն հարցերը, որոնց պատասխանները արժանի են գտնելու և որոնել այն արահետը, որով գնալու ես, որպեսզի գտնես պատասխանը:

Դա նշանակում է իմանալ, շատ բաներ հասկանալ, բայց ուղեղում ամբարված գիտելիքից շատ ավելի կարևոր է իմանալ, թե որ կողմը նայել, ինչպե՞ս նայել, ինչպե՞ս հարցադրում անել, ինչպե՞ս մարտահրավեր նետել, ինչպե՞ս գործել անկախ, ինչպե՞ս այլոց հետ համերաշխ համագործակցությամբ դիմագրավել աշխարհի մատուցած և քո  հարցադրումների, հետազոտությունների, ինքնակրթության արդյունքում առաջացած մարտահրավերները:

Ահա թե ինչպես պետք է կրթական համակարգը զարգացնի անձին մանկապարտեզից մինչև դպրոցն ավարտելը, և երբեմն, լավագույն դեպքերում, դա այդպես է լինում, ինչը մարդկանց դարձնում է, առնվազն իմ չափորոշիչներով, լավ կրթված:

 

   

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: