Just another WordPress.com site

Թարգմանել երկխոսությունը անգլերեն

Ի՞նչ ես որոշել դառնալ: What have you decided to become?

Ես որոշել եմ էքսկուրսավար դառնալ: Հայաստանը գեղեցիկ երկիր է և ամեն տարի շատ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան: Կարծում եմ, որ ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան ապագայում:

I have decided to become a tourist guide. Armenia is a beautiful country, and every year many tourists visit Armenia. I think that more tourists will visit Armenia in the future.

Ի՞նչ կարող են տեսնել զբոսաշրջիկները հայաստանում: What can the tourists see in Armenia?

Նրանք կարող են ուշադրություն դարձնել մեր պատմական հուշարձաններին՝ եկեղեցիներին, վանքերին: Շատ եկեղեցիներ և վանքեր կան մեր երկրում: Հայաստանը ընդունել է քրիստոնեությունը 4-րդ դարում և մեր առաջին կաթողիկոսը եղել է Գրիգոր Լուսավորիչը: Նա Տրդատ թագավորի հետ կառուցել է առաջին եկեղեցիները Հայաստանում:

They can pay attention to our historical monuments, churches, and monasteries. There are a great many churches and monasteries in our country. Armenia adopted Christianity in the 4th century, and our first Catholicos was Gregory the Enlightener. He and King Trdat built the first Christian churches in Armenia.

Էլ ի՞նչ կարող են հյուրերը տեսնել Հայաստանում: What else can the guests see in Armenia?

Երբ ես ավարտեմ քոլեջը, կբացեմ իմ մասնավոր տուրիստական գործակալությունը: Տուրիստները կայցելեն իմ տուրիստական գործակալությունը և ես նրանց ցույց կտամ Հայաստանի հետաքրքիր վայրերի քարտեզը:

When I graduate from college I will open my private travel agency. The tourists will visit my agency, and I will show them the map of places of interest in Armenia.

Դուք կունենա՞ք ձեր սեփական ավտոմեքենան զբոսաշրջային ծառայությունների համար: Will you have your own car for tourist service?

Այո, իհարկե: Ես կգնեմ մի քանի հատ Մերսեդես միկրոավտոբուսներ: Մի ավտոտնակ կունենամ իմ գործակալության մոտ:

Yes, certainly. I will buy several Mercedes microbuses

Դուք կարողանու՞մ եք ավտոմեքենա վարել:

Այո, ես վերջերս եմ գնել մի Ֆորդ և սովորել եմ ավտոմեքենա վարել:

Հայաստանը փոքր երկիր է և կարծում եմ, որ ավտոմեքենայով ճամփորդելը հարմար կլինի:

Այո, ամենահեռու քաղաքը երևանից Գորիսն է: Երևանից Գորիս տարածությունը 240 կմ է:

Կա՞ն տեսարժան վայրեր մինչև Գորիս:

Այո, ես խորհուրդ կտամ զբոսաշրջիկներին այցելել Նորավանք, որը Եղեգնաձորից շատ մոտ է: Նորավանքը շատ գեղեցիկ է:

Ի՞նչ կարող են զբոսաշրջիկները տեսնել Գորիսում:

Ես խորհուրդ կտամ հյուրերին տեսնել քարանձավները, որոնք հնում ծառայել են որպես տներ:

Որտե՞ղ կարող են զբոսաշրջիկները տեսնել պատմական հուշարձաններ և եկեղեցիներ, որոնք ավել մոտ են Երևանին:

Ես կտանեմ նրանց Էջմիածին: Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այնտեղ նրանք կարող են այցելել Մայր տաճարը, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները: Իսկ Էջմիածնի ճանապարհին ես անպայման ցույց կտամ նրանց Զվարթնոց տաճարի ավերակները: Այն շատ գեղեցիկ է:

Մենք գնացինք Էջմիածին երկու շաբաթ առաջ: Սկզբում այցելեցինք Սուրբ Հռիփսիմե Եկեղեցին, որից հետո գնացինք Սուրբ Գայանե եկեղեցին:

Ի՞նչ կարող եք պատմել զբոսաշրջիկներին Սուրբ Գայանե եկեղեցու մասին: Ինչու՞ է այդ եկեղեցին կոչվում Սուրբ Գայանե:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: