Just another WordPress.com site

Փոխադրել տեքստը անգլերեն:

__Մարիոտ հյուրանոցը քաղաքի կենտրոնու՞մ է:

__Այո, Մարիոտ հյուրանոցը Հանրապետության հրապարակում է, որը քաղաքի կենտրոնում է: Երևանի Հանրապետության հրապարակը համարվում է ամենագեղեցիկ հրապարակներից մեկը աշխարհում: Այն շրջանաձև է և բոլոր շենքերը ունեն նույն ճարտարապետական ոճը: (the same architectural style) Այդ շենքերից մեկն էլ Մարիոտ հյուրանոցն է: Հրապարակը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը: Ձախ կողմում «Կիլիկիա» թաղամասն է իր «Կիլիկիա» գարեջրի գործարանով: Ձախ կողմում՝ բլրի վրա, Երևանի հռչակավոր կոնյակի գործարանն է: Հիմա մենք անցնում ենք Հրազդանի կիրճի վրայով: (cross over the Hrazdan Gorge). Եթե նայեք աջ, կտեսնեք Արարատ լեռը:

__Գեղեցիկ տեսարան է: Սա այն լե՞ռն է, որտեղ կանգ է առել Նոյան Տապանը ջրհեղեղի ժամանակ: (the place where Noah’s Ark rested). Ես պետք է լուսանկարեմ: Կանգնեք, խնդրում եմ:

__Կամուրջի վրա կանգնել չի թույլատրվում: Դուք մեկ շաբաթ մնալու եք Հայաստանում: Դուք շատ առիթներ կունենաք լուսանկարելու Արարատը: Աջ կողմում Երևանի «Արարատ» գինու կոնյակի գործարանն է:  Ձախ կողմում քաղաքապետարանի շենքն է (City Council): Հիմա մենք մոտենում ենք (appro) Հանրապետության հրապարակին:

__Ի˜նչ գեղեցիկ հրապարակ է:

__Սա Մարիոտ հյուրանոցն է: Եկեք գնանք հյուրերի ընդունման տեղը(reception desk), որպեսզի գրանցվեք (check-in) և ստանաք ձեր սենյակի բանալին (key to the room):

__Բարև ձեզ, ես «Շամոյան թրեվլ» ճամփորդական գործակալությունից եմ: Մեր հյուրերը Դանիայից են: Նրանք սենյակ են պատվիրել (book a room) ձեր հյուրանոցում:

__Բարի գալուստ Հայաստան և մեր հյուրանոց, պ-ն և տիկին Հանսեններ: Դուք պատվիրել երկտեղանոց սենյակ (double room): Տվեք ձեր անձնագրերը (passports), խնդրում եմ, ամեն ինչ կարգին է: Լրացրեք այս ձևաթուղթը, խնդրում եմ: (fill in this form):

__Ահա խնդրեմ: Ես լրացրեցի ձևաթուղթը:

__Շնորհակալություն, ձեր սենյակը 331-ն է, երրորդ հարկում: Սպասավորը կտանի ձեր ուղեբեռը: Առավոտյան ժամը 9-ից մինչև 10-ը կարող եք նախաճաշել առաջին հարկի ռեստորանում:

__Նախաճաշի գինը ներառվա՞ծ է սենյակի գնի մեջ:

__Այո, իհարկե, նախաճաշի գինը ներառված է սենյակի գնի մեջ:

__Շնորհակալություն

__Ցտեսություն, Միլենա: Հուսով եմ, որ վաղը կհանդիպենք ժամը 10:30-ին և դուք ցույց կտաք մեզ Երևանի տեսարժան վայրերը:

__Ես մեծ հաճույքով կանեմ դա: Ցտեսություն պ-ն և տիկին Հանսեններ:

 

_ Is the Marriott Hotel in the center of the city?

-Yes, the Marriott hotel is in Rebuplican Square which is in the center of the city. The Republican Square in Yerevan is considered one of the most beautiful Squares in the world. It is circular and all the constructions have the same architectural style. One of those buildings is the Marriott hotel. The Square was designed by Alexander Tamanyan. On the left is the Cilicia district with its Cilicia beer factory. On the left, on the hill, you can see the famous Yerevan brandy factory. Now we are crossing over the Hrazdan Gorge. If you look to the right you will see Mount Ararat. It is beautiful scenery.

-Is this the mountain where Noah’s Ark rested? I must take a photo. Stop the car, please.

-It is not allowed to stop the car on the bridge. You will stay in Armenia for a week. You will have chances to take photos of Ararat. On the right, you can see Yerevan Wine and Brandy Factory Ararat. The city council is on the left. Now we are approaching Republican Square.

-What a beautiful Square!

-This is the Marriott hotel. Let’s go to the reception desk to check in and get the key to your room.

– Hello. I am from Shamoyan Travel agency. Our guests are from Denmark. They have booked a room in your hotel.

-Welcome to Armenia and our hotel, Mr. and Mrs. Hansens. You have booked a double room. Give me your passports, please. Everything is all right. Fill in this form, please.

– Here you are. I filled in the form.

– Thanks. Your room is number 331. It is on the third floor. The bell boy will take your luggage to your room. From 9 to 10 am you can have breakfast in the restaurant on the first floor.

-Is the breakfast price included in the room price?

-Yes, of course, the breakfast price is included in the room price.

– Thanks

-Goodbye Milena. I hope we will meet tomorrow at 10:30 am and you will show us the places of interest in Yerevan.

-I will do it with great pleasure. Goodbye Mr.and Mrs. Hansens.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: