Just another WordPress.com site

Փոխադրել անգլերեն.

_ Բարի լույս, սրահում շատ ազատ սեղաններ կան: Որտե՞ղ կցանկանայիք նստել. պատուհանի՞ մոտ, թե՞ աջ կողմի պատի մոտ:

_ Մենք նախընտրում ենք պատուհանի մոտ: Մենք կարող ենք հիանալ Հանրապետության հրապարակի տեսարանով:

_ Շատ լավ. ընտրությունը ձերն է: Ահա մենյուն:

_ Կարո՞ղ եք մեզ առաջարկել որևէ բան հայկական խոհանոցից: Ի՞նչ են հայերը նախընտրում ուտել առավոտյան:

_ Ես կարող եմ ձեզ առաջարկել կարագ, մեղր, տնական թթվասեր, կարտոֆիլի պյուրե, թխվածք, սուրճ, թեյ:

_ Որտեղ են պատրաստում տնական թթվասերը:

_ Դա բերվել է Ազատան գյուղից, որը Գյումրի քաղաքի մոտ է: Շատ համեղ թթվասեր է:

_ Շատ լավ, բերեք մեզ տնական թթվասեր, կարտոֆիլի պյուրե, թխվածք և թեյ կաթով: Մենք պետք է լավ նախաճաշենք, որովհետև այսօր շատ ենք քայլելու Երևանի փողոցներով:

Արդեն ժամը 10:25 – է, մենք պետք է հանդիպենք մեր էքսկուրսավար Միլենայի հետ հյուրանոցի դիմաց:

_Բարի լույս, պ-ն և տիկին Հանսեններ:

_Բարի լույս, սիրելի Միլենա: Մենք պատրաստ ենք քայլարշավի գնալ Երևանի փողոցներով:

_ Մենք սկսում ենք մեր քայլարշավը Հանրապետության հրապարակից: Ինչպես արդեն ասել եմ սա աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է: Հրապարակը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը: բոլոր շենքերը կառուցվել են հայկական վարդագույն տուֆից և ունեն նույն ճարտարապետական ոճը: Ուշադրություն դարձրեք բոլոր շենքերի կամարաձև (arched windows) պատուհանններին, հայկական զարդաքանդակներին, որոնք սովորաբար խաղողի ողկույզներ են (ornaments, bunches of grapes): Հրապարակի դիմացի կողմում (on the opposite side), շատրվանների(fountain) հետևի մասում, Հայաստանի պատմության թանգարանի (the Museum of the History of Armenia) և Հայաստանի պետական պատկերասրահի (the State Picture Gallery of Armenia) շենքն է: Ուզու՞մ եք այսօր այցելենք այդ թանգարանները:

_ Ոչ, այսօր մենք ուզում ենք քայլել Երևանի փողոցներով, տեսնել Երևանը մեր աչքերով:

_Այս շատրվանները ձմռանը չեն աշխատում: Նրանք սկսում են աշխատել մայիսի սկզբին: Շատ մարդաշատ (overcrouded) է այստեղ լինում ամռան երեկոներին, ժամը 9-ից հետո: Ինչպես գիտեք Երևանում շատ շոգ է ամռանը: Հուլիսի միջին  ջերմաստիճանը (the average temperature) 40 է, և այդ պատճառով (because of that) էլ շատ հաճելի է զբոսաշրջիկների, երևանցիների համար գալ հրապարակ և տեսնել պարող շատրվանները: Դա փոփոխվող գույների, պարող ջրի շիթերի շարժումների և երաժշտության միասնությունն է:  It is a combination of changing colours, movements of dancing water, and music.  Ամենահաճելին այն պահն է, երբ քամին ջրի կաթիլները փչում է դեպի ձեզ ու, կարծես (as if), սառը ցնցուղ եք ընդունում:

_Ափսոս (it’s a pity), մենք եկել ենք ապրիլին և շատրվանները դեռ չեն աշխատում: Մյուս կողմից էլ մեր բախտը բերել է (we are lucky), որ 40 աստիճան չէ հիմա և զբոսնելը շատ հաճելի է:

_Այո, հիմա Երևանում 25 աստիճան է, արևոտ ու հաճելի եղանակ է: Հիմա բարձրանում (go up) ենք Աբովյան փողոցով: Այս փողոցը Երևանի ամենահին և ամենանշանավոր (the most significant) փողոցներից մեկն է: Տեսնու՞մ եք վարդեր վաճառող այն մարդու արձանը (statue): Դա հայտնի Կարաբալայի արձանն է, ով վարդեր էր վաճառում այս փողոցում: Ասում են, որ նա իր օրվա հացի փողը վաստակելուց (after earning the money of his daily bread) հետո սկսում էր անվճար բաժանել (give away) վարդերը Երևանի սիրուն աղջիկներին, ովքեր անցնում էին Աբովյան փողոցով:

 

 

 

 

The building on the opposite side of the square, behind the fountains, is the Museum of the History of Armenia and the Picture Gallery of Armenia.

(շարունակելի)

 

-Good morning, there are many vacant tables in the hall. Where would you like to sit: at the window or at the wall on the right?

-We prefer to sit at the window. We can admire the scenery of Republican Square.

-Ok. The choice is yours. Here is the menu.

-Can you offer anything from Armenian cuisine? What do Armenians prefer to eat in the morning?

-I can offer you butter, honey, homemade sour-cream, mashed potatoes, pastry coffee, tea.

-Where is that sour-cream made?

-It is brought from the village of Azatan which is near Gyumri. It is very tasty sour cream.

-Ok. Bring us homemade sour- cream, mashed potatoes, pastry, and tea with milk. We must have a good breakfast because we will walk a lot along the streets of Yerevan.

-It is already 10:25. We are to meet our guide Milena in front of the hotel.

-Good morning, Mr. and Mrs. Hansens.

-Good morning dear, Milena. We are ready to go on hiking along the streets of Yerevan.

– We will start our hiking from Republican Square. As I have already said, this is one of the most beautiful squares in the world. The square was designed by Alexander Tamanyan. All the buildings are built with Armenian rosy tuff and have the same architectural style. Pay attention to the arched windows of all the buildings, Armenian ornaments which are bunches of grapes.

_

Comments on: "Նախաճաշ հյուրանոցում. Breakfast at the hotel" (1)

  1. […] Վարել եմ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների անգլերենի դասընթացը: Կազմել եմ նոր ուսումնական նյութեր՝ «Երևանի կենտրոնը-The Centre of Yerevan», և «Նախաճաշ ռեստորանում. Հանրապետության հրապարակ – Breakfast i… […]

Leave a Reply to Մարտ ամսվա հաշվետվությունը | ganjalyanyura Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: