Just another WordPress.com site

Եկեք գնանք կարապի լիճ հյուսիսային պողոտայով։ Սա հյուսիսային պողոտան է: Այն շատ լայն է, այդպես չէ՞։ Գրեթե բոլոր շենքերը այս պողատայում կիսադատարկ են (half empty), որովհետև բնակարանները այս շենքերում չափազանց թանկ են։ Պողատայի երկու կողմերում ֆիրմային խանութներ են։ Զբոսաշրջիկները սիրում են քայլել այս պողոտայով։ Ահա մենք մոտենում ենք կարապի լճին։ Կարապի լիճը իր ձևով շատ նման է Սևանա լճին։ Ամռանը այստեղ կարապներ են լողում, իսկ ձմռանը այստեղ արհեստական սահադաշտ է։ Կարապի լճից դեպի ձախ Օպերայի շենքն է իր Ազատության հրապարակով: Սա Երևանի սիրտն է։

Ópera,_Ereván,_Armenia,_2016-10-03,_DD_13

Օպերայի շենքը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը 1930-ականներին: Ըստ Թամանյանի սկզբնական նախագծի օպերայի շենքը պետք է ունենար երկու դահլիճ՝ ձմեռային և ամառային՝ բացօթյա: Հետագայում բացօթյա դահլիճի փոխարեն կառուցվեց ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որը կոչվեց Արամ Խաչատրյանի անունով: Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը ունի 1400 նստատեղ, իսկ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի դահլիճը՝ 1200. 1937 թվականին օպերայի շենքի նախագիծը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ստացավ ոսկե մեդալ: Հայկական եկեղեցիների և վանքերի նման օպերայի շենքի պատերի զարդաքանդակները խաղողի ողկույզներ և նռներ են:

Օպերայի շենքի դիմաց կարող եք տեսնել Հովհաննես Թումանյանի և Ալեքսադր Սպենդիարյանի հուշարձանները: Ալեքսանդր Սպենդիարյանը հայ մեծ կոմպոզիտոր է, որի Ալմաստ օպերան առաջին հայկական օպերան էր, որի լիբրեդոն գրվել էր Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը-The Siege of the Tmbouk Castle» պոեմի հիման վրա: Օպերայի շենքի դիմաց Ազատության հրապարակն է:

-Ինչու՞ է այս հրապարակը կոչվում «Ազատության»:

-Բոլոր հակաիշխանական, ժողովրդավարություն պահանջող ցույցերը այս հրապարակում են կազմակերպվել: Շենքի հյուսիսային կողմում Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճի մուտքն է Արամ Խաչատրյանի հուշարձանով:

Հաջորդ տեսարժան վայրը, որը այստեղից շատ մոտ է, Մարտիրոս Սարյանի հուշարձանն է, որի չորս կողմը ժամանակակից նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքն է կազմակերպվում շաբաթ և կիրակի օրերին: Մենք պետք է միայն կտրենք անցնենք Մաշտոցի պողոտան:

Без названия

Այս հուշարձանը պատրաստված է սպիտակ մարմարից: Դուք կարող եք մոտենալ նկարներին, որոնց կողքին այդ նկարների հեղինակներն են կանգնած: Կարող եք հարցնել նկարների գինը և գնել դրանցից մեկը: Կարող եք նաև գինը սակարկել:

Մարտիրոս Սարյանի հուշարձանից ոչ հեռու կարող եք տեսնել չորս տղամարդկանց մի յուրահատուկ հուշարձան: Այս հուշարձանը պատկերում է հայկական հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին:

Men_in_Yerevan

Այստեղից ոչ հեռու, Սայաթ Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ: Հրապարակի մեջտեղում ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժյուլ բաստիեն լեպաժի-Jules Bastien-Lepage-ի արձանն է, որի հեղինակը Օգյուստ Ռոդենն է:

images

Let’s go to Swan Lake through Northern Avenue. This is Northern Avenue. It is very wide, isn’t it? Almost all the buildings in this avenue are half empty because the apartments here are very expensive. There are firm (brand) shops on both sides of the avenue. Tourists like walking along this avenue. Now we are approaching Swan Lake. Swan Lake is very much like Lake Sevan with its shape. Swans bathe in this lake in summer, and in winter an artificial skating rink opens here.  To the left of Swan Lake is the Opera House with its Freedom Square. This is the heart of Yerevan. The Opera House was designed by Alexander Tamanyan in the 1930-s. According to Tamanyan’s initial design, the Opera House was to have two halls: a summer out-door hall, and a winter hall. Later, instead of the summer hall, a big hall of Philharmonie was built and it was named after Aram Khachatryan. The Big Concert Hall after Aram Khachatryan has 1400 seats, and the Opera and Ballet Hall has 1200 seats. In 1937 the design of the Opera House got a gold medal at the World Exhibition of Art in Paris. Like Armenian churches and monasteries, the wall ornaments of the Opera House are bunches of flowers and pomegranates. In front of the Opera House, you can see the monuments to Hovhannes Tumanyan and Alexander Spendiaryan. Alexander Spendiaryan is a great Armenian composer who created the first Armenian opera “Almast” the libretto of which was written on the bases of Tumanyan’s poem ”The Seige of the Tmbouk Castle”.

Freedom Square is in front of the Opera House.

-Why is this square called “Freedom Square”?

All the anti-government and democratic rallies have been organized here. The Northern side of the Opera House is the entrance to the Big Concert Hall after Aram Khachatryan. There is a monument to him here.

The next place of interest which is very close to this place, is Martiros Saryan’s monument. On Saturdays and Sundays, out-door exhibitions and sale of the works by modern artists are held. We only have to cross the Mashtots Avenue. This monument is built of white marble. You can approach these paintings and the artists who are standing beside them. You can ask the prices of these pictures and buy one of them. You can also bargain.

Not far from the monument to Martiros Saryan, you can see a peculiar monument to four men. This monument portrays the heroes of the well-known Armenian film “Men”.

Not far from here, the crossing of Sayat Nova and Mashtots Avenues is called The Square of France. In the center of the square, you can see the monument to the famous French painter Jules Bastien-Lepage created by Auguste Rodin.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: