Just another WordPress.com site

Մարտի 22-ին կրթահամալիրի մանկավարժության կենտրոնում զրույց ունեցա անգլերենի երիտասարդ մասնագետ Միլենա Մանուչարյանի հետ: Միլենա Մանուչարյանը 2018-ին է ավարտել Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ‹‹Միջմշակութային հարաբերություններ›› ֆակուլտետը: Միլենան այդ օրը ներկա էր եղել Լիանա Ասատրյանի անգլերենի պարապմունքներին Արևմտյան դպրոցում:

Մոտ 40 րոպե անգլերեն զրուցեցինք: Միլենայի անգլերենի իմացությունը լիովին բավարարում է՝ անգլերենի դասավանդող աշխատելու համար: Միակ մտավախությունն այն է, որ այդ ֆակուլտետում չեն դասավանդել անգլերենի դասավանդման մեթոդիկա: Զրույցի ընթացքում նրան բացատրեցի այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է ուղղորդվել կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդելիս: Խորհուրդ տվեցի ուսումնասիրել Աննա Գանջալյանի, Լիանա Ասատրյանի ուսումնական բլոգները: Դասավանդման մի քանի իրավիճակային դերախաղեր ստեղծեցինք զրույցի ընթացքում, որի ժամանակ ես երևակայական 4-րդ դասարանցի էի, իսկ նա՝ անգլերենի ուսուցիչը: Ես խոստացա ներկա գտնվել նրա առաջին փորձնական դասերին:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: