Just another WordPress.com site

Մասնակիցները. Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ անգլերենի և ռուսերենի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները: Դասավանդողներ՝ Գայանե Թերզյան, Յուրա Գանջալյան, Մարիամ Քալանթարյան:

Նպատակը.  Նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում հայ մեծանուն գրողներին երեք լեզվով ներկայացնելու կարողություններ, պատրաստվում է զբոսաշրջային եռալեզու փաթեթ՝ «Գրական Երևան»:

Նախագծի կատարման ժամկետները. սկիզբը՝ 2019-ի ապրիլի 1-ը, ավարտը՝ 2019-ի հունիսի 25-ը:

Նախագծի իրականացման ընթացքը.

Առաջին փուլ. նախագծի իրականացման առաջին փուլը համընկնում է ապրիլյան նախագծային շաբաթին՝ ապրիլի 1-5-ը:

Պատրաստվում են եռալեզու նյաթեր երկու գրողների և նրանց տուն թանգարանների մասին՝ Եղիշե Չարենց և Ավետիք Իսահակյան:

Սովորողները գրողների և նրանց տուն թանգարանների մասին տեղեկատվական նյութեր են հավաքում համացանցից, որից հետո դրանք քննարկվում են դասավանդողների հետ և միասնական վերջնական տեսքի են բերվում: Հայերեն տեքստերը մի քիչ ավելի համառոտ և պարզեցված լեզվով թարգմանվում են անգլերեն և ռուսերեն: Տեքստերը դառնում են ուսումնական նյութեր ուսպարապմունքների համար:

Շաբաթվա վերջին սովորողների և դասավանդողների խումբը այցելում է Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները: Այցելության ընթացքում զբոսաշրջային փաթեթեի համար լուսանկարներ են արվում:

Զբոսաշրջային եռալեզու փաթեթները հրապարակվում են սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգներում, Քոլեջի կայքում:

Երկրորդ փուլ.  սկիզբը՝ ապրիլի 10-ը, ավարտը ապրիլի 30-ը

Նախագծի ընթացքը և վերջնական արդյունքը նույնն է:

Երրորդ փուլ. ամբողջ մայիս ամիսը

Չորրորդ փուլ. Գրականության և արվեստի պետական թանգարան

Ուսումնասիրության համար առաջարկվող այլ նյութեր

Մոսկովյան «ԺԱՄ»  ամսագրի՝ «Եղեգնյա գրչով» շարքի հրապարակումները.

  1. Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մասին
  2. Հովհաննես Թումայանի տուն-թանգարանի մասին
  3. Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մասին
  4. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին
  5. Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասին
  6. Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի մասին
  7. Գրականության և արվեստի պետական թանգարանի մասին (կից ֆայլը)

 

Գայանե Թերզյան

Յուրա Գանջալյան

Մարիամ Քալանթարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: