Just another WordPress.com site

Վանաձորից, Դիլիջանից և Արարատից ժամանած մանկավարժների շրջայցը Քոլեջում Լիլիթ Բլեյանը սկսեց Նորաբաց Խաղողի և գինու դպրոցի ներկայացմամբ: Անսովոր էր հյուրերի համար՝ խաղողի և գինու դպրոց: Անսովոր էր և միևնույն ժամանակ՝ այնքան ջերմ ու կենսահաստատ տրամադրություն հաղորդող: Երբ հյուրերը ըմպում էին գինին և գովաբանում այն, Դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին հպարտությամբ շեշտում էր, որ Ավագ դպրոցի ու Քոլեջի սովորողների ձեռքերի սիրով քաշած գինին են խմում:

20190426_111331_Burst01

Խաղողի և գինու հյուրընկալ դպրոցից հետո ներկա եղանք Գայանե Թերզյանի ‹‹Գրական թատրոն›› նախագծային խմբի պարապմունքին: Պարապմունքի մասնակիցները ‹‹Նախադպրոցական մանկավարժություն›› մասնագիտության երկրորդ կուրսեցիներն էին: Ուսանողների առջև Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բնագիր բանաստեղծություններն էին, որոնց կողքին՝ այդ նույն բանաստեղծությունները երգերի խոսքերի վերածած տարբերակներն էին: Ղազարյան Ալյոնան, Աթալյան Արփինեն, Ղևոնդյան Անահիտը, Հաջյան Մերին և Հովհակիմյան Գրետան կարդում էին իրենց ընտրած բանաստեղծությունը, որից հետո քննարկում էին երգի խոսքերի և բնագրի միջև եղած տարբերությունները: Քննարկումը ավարտվում էր այդ խոսքերով գրված Լևոն Արևշատյանի երաժշտությամբ ու Գոռ Սուջյանի կատարմամբ արված ձայնագրությունների ունկնդրումով: Հյուրերն այնքան ոգևորվեցին, որ նրանցից մեկը վերցրեց թերթիկը և ինքը կարդաց Վահան Տերյանի Աշնան Մեղեդին: Դիլիջանի թիվ 5 դպրոցի տնօրենի խնդրանքով մեր ուսանողները մի ազգագրական երգ երգեցին, որին միացավ նաև Տաթև Բլեյանը: Կանցնի մեկ-երկու տարի և այս բանաստեղծություններ, երգ ու երաժշտություն սիրող  աղջիկները կդառնան մեր 2-4 տարեկանների զարգացման խմբերի դաստիարակներ:

20190426_113747_Burst01 (2).jpg

Քոլեջը ունի նաև իր նախակրթարանը: Այս սենյակում Նելլի Պողոսյանի և Էմմա Տերտերյանի 2-4 տարեկան սաները թափանցիկ մոմլաթի վրա ջրաներկով նկարում էին և վազում դեպի մեզ ասելով՝ տեսե՛ք ինչ եմ նկարել, տեսե՛ք ինչ եմ նկարել:

20190426_115608.jpg

Իսկ Քոլեջի այգում ուրախ իրարանցում էր: Անահիտ Գրիգորյանի 5 տարեկանների խումբը ավելի լուրջ գործով էր զբաղված:

20190426_115843.jpg

20190426_120149_Burst01.jpg

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: