Just another WordPress.com site

Մայիսի 15-ին, ժամը 13:30-ին Հարավային դպրոց-պարտեզի առաջին հարկի միջանցքում էի, որտեղ պատի վրա ամրացված էր մեծ սմարթ հեռուստացույցը: Սովորողներ, դասվարներ, դասավանդողներ ու ծնողներ…բոլորը սպասում էին կլոր-սեղան քննարկմանը, որը սկսեց Կարինե Բաբուջյանը իր երրորդ դասարանցիների հետ՝ ‹‹Բլոգավարությունը երրորդ դասարանում›› ներկայացմամբ: Հենց միայն PowerPoint պրեզենտացիայից երևում է, թե որքան մեծ աշխատանք է կատարել Կարինեն իր սովորողների հետ: Տպավորիչ էին երրորդ դասարանցիներ Հայկ Փիլիփոսյանի, Դավիթ Հայրապետյանի, Էվելինա Հակոբյանի մեկնաբանությունները իրենց բլոգների բաժինների մասին: ‹‹Իմ բլոգով ես ավելի գրագետ դարձա››, այսպես համոզիչ ամփոփումով ավարտեց իր խոսքը Հայկ Փիլիփոսյանը: Դավիթ Հայրապետյանն էլ այն կարծիքն արտահայտեց, որ բլոգը թափանցիկ է բոլորի համար, իսկ թուղթը՝ ոչ:

20190515_134219_Burst01 (1).jpg20190515_133228_Burst01.jpg

Իր շնորհակալական խոսքն արտահայտեց Դավիթ Հայրապետյանի մայրը՝ Լիլիթ Պահությանը: Նա հիացած էր, որ իր որդին այդքան վաղ տարիքում կարողանում է  աշխատել բլոգով ու իր մտքերն ազատ արտահայտել:

20190515_134406_Burst01.jpg

Հաջորդ ներկայացումը Լուսինե Գասպարյանինն էր իր առաջին դասարանցիների ուղեկցությամբ ‹‹Ճամփորդությունը՝ ուսումնական աշխատանք›› թեմայով: Լուսինեն մանրամասն նկարագրեց, թե ինչպես է կարողանում ճամփորդությունը դարձնել ուսումնական աշխատանք: Քանի որ առաջին դասարանցիները դեռ չեն կարողանում ինքնուրույն նախապատրաստվել ճամփորդությանը, մեծ է դասվարի աշխատանքը այս հարցում: Ինչպե՞ս պետք է հագնվեն սովորողները, ի՞նչ վերցնեն իրենց հետ, ինչի՞ մասին և ի՞նչ բառապաշարով պետք է պատմել նրանց ճամփորդությից առաջ, ճամփորդության ընթացքում և ճամփորդությունից հետո:

20190515_134927_Burst01.jpg

Երրորդ ներկայացումն արեցին Հասմիկ Պողոսյանը և Շուշան Ալեքսանյանը՝ ‹‹Ճամփորդույթունները՝ որպես հեղինակային կրթական ծրագիրը տարածող գործիքներ›› թեմայով: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ուսումնական ճամփորդությունները երեք փուլերով են իրականացվում՝ նախապատրաստական փուլ, ճամփորդության ընթացքը և հետճամփորդական փուլը իր պատումներով, լուսանկարների շարքերով ու ֆիլմաշարերով: Շուշան Ալեքսանյանը ներկայացումը ավելի ուսումնական էր դարձնում սովորողներին ուղղված իր բնագիտական հարցերով:

20190515_140741.jpg  20190515_135055_Burst01.jpg

Կլոր սեղան-քննարկման ողջ ընթացքում ամենահիացած դեմքերը, ամենաբարի  ժպիտները ծնողներինն էին:

20190515_135104.jpg

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: