Just another WordPress.com site

Ուսումնական աշխատանք. թարգմանում ենք անգլերեն

Մենք մեր համայնք Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իշխանություններին դիմում ենք մեր անմիջական շրջակա միջավայրի պաշտպանված, անվտանգ, խնամված պահելու միասնական խնդրով։

Քաղաքը շարունակ մաքուր, խնամված, կանաչ պահելու գործը մերն է՝ քաղաքացունը, բոլոր տարիքների բնակիչներինը. թողե՛ք մեզ։ Դուք մեզ՝ երկրարագործ-պարտիզպան երևանցիներիս աջակցություն-սպասարկումն ապահովեք այնպես, որ՝

  • կանաչին-ծառին-թփին, միջթաղային անցումին, խաղահրապարակին, պուրակին հատկացված հողը՝ պետական-համայնքային, բոլորիս սեփականությունը, այլ նպատակի չծառայի, չօտարվի, չանապատանա.
  • երկրագործ-պարտիզպանը ժամանակին ու կարգով ունենա անհրաժեշտը՝ ոռոգման ջուր՝ անխախտ ռեժիմով, ստանա ոռոգման համակարգի ստեղծման-նորոգման, կանաչի խնամքի-սպասարկման միասնական ծառայություններ։

Մենք ստանձնել ենք մեր մանկավարժության բաց ֆիզիկական աշխարհի՝ կրթահամալիրին հանձնված ու հարակից տարածքների, մեր կրթական պարտեզի շուրջտարյա, ամենօրյա խնամքը՝ որպես ուսումնական աշխատանք։ Հրապարկեք ոռոգման ջրի ռեժիմը կրթահամալիրի բանգլադեշում, նրա շրջակա միջավայրում, որ ամռան տապին մեր ստեղծած կանաչ լանջերը, մեր պարտեզները, մարգագետինները, պուրակները խնամված մնան՝ որպես թավիշ-աճող-տարածվող օազիս։ Եվ ապահովեք, որ թաղամասի մյուս ուսումնական հաստատություններին, այլ կազմակերպություններին, բնակելի շենքերին նպատակային օգտագործման հանձնված հողը խնամվի այնպես, որ բնակելի արվարձանում բոլորիս կրթական պարտեզը միասնական-ներառական լինի։

Միացեք մեզ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am

 

Հունիսի 5-ին՝ կրթահամալիրում շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա  ստուգատեսի հրավեր։

 

We appeal to the authorities of the municipality of Malatia-Sebastia District in Yerevan, with a joint heartfelt request to maintain our community immediate surroundings protected, secure, safe and well cared of.

The work of keeping the city always clean, well cared of and green is ours: citizens’, inhabitants’ of all ages. Leave it to us. Your task is to provide us, farmer-gardener citizens of Yerevan, with a support-service, so that:

  • the state-community piece of land allocated to greenery, inter-block passages, playgrounds, parks may not serve for other purposes, may not be alienated or become desolated.
  • Farmer-gardeners can get all the necessary things in time: irrigation water in uninterrupted mode, get joint services of creation and renovation of irrigation systems and maintenance of greenery.

We have taken over all the year round, day-to-day care of our educational garden, the open physical world of our pedagogy and the adjacent territories of the Educomplex, as a form of educational work. Publish the irrigation water regime in the Educomplex Bangladesh (the South-West district of Yerevan) and in its surroundings, so that our green slopes, our gardens, meadows, lawns and parks can remain as a growing green oasis in the heat of the summer. And ensure that the land allocated to other educational institutions, other organizations, residential buildings for the purposeful use, will be taken care of with the same approaches so that our educational garden in the residential suburb can be inclusive.

Join us!

″Mkhitar Sebastatsi″ Educational Complex, Raffi 57, tel: 747246 info@mskh.am

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: