Just another WordPress.com site

Թվում է, որ «Գետը բնակավայրում» նախագիծը իր էությամբ բնապահպանական է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական է, եթե դրա իրականացմանը մասնակցում են սովորողները: Իրականացվող նախագծի արդյունքում Երևանի միջով հոսող Հրազդան գետի ու նրանից սկիզբ առնող ջրանցքների  ջրերը ու ափամերձ տարածքները մինչև Արաքսավան միանգամից չմաքրվեցին, բայց, միևնույն ժամանակ, հարյուրավոր տարատարիք սովորողներ գիտակցեցին ու գիտակցում են գետը, շրջակա միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Հզոր է մանկավարժության ազդեցությունը ու մենք ունենալու ենք մաքուր Հրազդան ու նրա մաքուր ջրերով ջրանցքներ: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Թվում է, որ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծը իր էությամբ քաղաքաշինական է, և ընդամենը մի քանի օրում կամ մեկ ամսում կվերանան մեր թաղամասի անհրապույր ցանկապատները, կբացվեն թաղամասի տարբեր վայրերը իրար կապող հետիոտնի ու հեծանվորդի համար հարմարավետ արահետներ, կկառուցվեն թեքահարթակներ, բազմաբնակարանային շենքերին կից որոշ «ճարպիկ» բնակիչների զավթած հողակտորների փշոտ մացառուտները կփոխարինվեն աչք շոյող կենսահաստատ խաղողի թառմաներով, բայց՝ ավ˜աղ: Եվ, այնուամենայնիվ, այս ամենը կիրականանա, ինչպես իրականություն է դարձել մեր կրթական պարտեզը, որովհետև այս նախագիծը մանկավարժական է: Դանդաղ ու հաստատուն քայլերով կիրականանա, որովհետև այն արդեն տարատարիք սովորողների մտքի սեփականությունն է: Հզոր է մանկավարժության ուժը: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Մեր իրականության մեջ արդեն երրորդ անգամ հարսանիքը չի ասոցացվում տասնյակ ավտոմեքենաների խլացնող ձայնային ազդանշանների, ռեստորանային ուտուշ-խմուշների ու կեսգիշերային անհարկի հրավառությունների հետ: «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծով սովորողները հայկական ծիսական  հարսանիքի մասնակիցն են դառնում. սովորում ու ներկայացնում են հին հայկական հարսանեկան անուշ պարերգեր: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Թվում է, որ «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի» քանդակների արարման հարթակը Մայր դպրոցի ծառաշատ բակում իր էությամբ մշակութային է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական ազդեցություն է ունենում, տարատարիք սովորողների, ուսուցիչների, համայնքի բնակիչների վրա: Քանդակագործությամբ սերմանվում ու ձևավորվում են անհատի համար այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝  երևակայությունը, նպատակին հասնելու անկոտրուն համառությունը, առարկայի ծավալային եռաչափ պատկերացման կարողությունը, իրերի խորհրդանշականությանը մարմնավորում տալու կարողությունը, գեղեցիկի զգացողությանը մարմնավորում տալու կարողությունը: Լավ քանդակագործն իր աշխատանքում սիրով ներդաշնակություն ու հավասարակշռություն է փնտրում նյութի կշռի, ձևի ու դիմադրողականության մեջ: Նա երջանիկ է, երբ գտնում է այդ ներդաշնակությունը: Եվ այս ամենով հանդերձ, լավ քանդակագործը չի կարող լինել ֆիզիկապես թույլ և վատառողջ: Արդյո՞ք մանկավարժությամբ չենք ձգտում սերմանել այս բոլոր որակները մեր սովորողների մեջ:

Երևակայության բարձր թռիչքի օրինակ է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպիի մեծածավալ մոնումենտալ ռելիեֆային ստեղծագործությունը՝ մեծ ու փայլող աչքերով Հիսուսի խորաթափանց դեմքը:

20190711_095506

Ստավրոպոլցի քանդակագործ Իվան Կիսլիչենկոյի «Արևը ամպերի մեջ» ստեղծագործությունը նույնպես խթանում է երևակայությունը:

20190710_112348_Burst01.jpg

Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Ալիսա Դանիելյանը փոքրիկ աղջկա երազանքի երևակայական նավն է ստեղծում, որը չնայած սպիտակ ու կարծր քարից է կերտվում, մի օր հասնելու է «կապուտակ ծովին»՝ իր հետ տանելով փոքրիկ աղջկան, որը երևում է, եթե այլ դիտանկյունից նայենք այդ բոլորաքանդակին:

1 նավակ20190714_175639.jpg

2 նավակ 20190714_175722_Burst01.jpg

Խորհրդանշանականության մարմնավորումը արտահայտված է Մասիմո Լիպիի որդի Քրիստոֆերի աշխատանքում: Քրիստոֆերն իր քանդակի անունը «Բողբոջ» է դրել: Քրիստոֆերի մտահղացմամբ այդ քանդակը խաղողի թառմայի հենասյուն է պատկերելու և խորհրդանշելու է սովորող երեխաներին, ովքեր իրենց ուսերին են պահելու ապագա կենսահաստատ բերքի ծանրությունը:

20190711_094311_Burst01.jpg

«Նրբագեղություն ու գեղեցկություն» բառերով կարելի է բնորոշել Գոռ Դավթյանի և Կորյուն Գևորգյանի աշխատանքները:

20190706_110406.jpg

20190711_094606.jpg

Նպատակին հասնելու անկոտրուն համառություն, ֆիզիկական ուժ ու քաջ առողջություն է հարկավոր այս հսկայական պառկած քարից խաղողի ճմռման ավազան կերտելու համար: Չնայած իր հասուն տարիքին, Հովհաննես Գրիգորյանը ծնկած կամ կռացած դիրքով ամեն օր ժամերով զգույշ մրճնահարվածներ է տալիս հատիչին: Մի քանի օրերի տքնաջան աշխատանքից հետո քարն արդեն ունի նկատելի գոգավորություն ու նմանվում է ավազանի, իսկ քարե ավազանի եզրերին խաղողի զարդաքանդակներ են: Երբ աշխատանքն ավարտվի, այն դրվելու է կրթահամալիրի քոլեջի Խաղողի և գինու դպրոցի բակում և արվեստի գործ լինելուց բացի ունենալու է նաև կիրառական նշանակություն:

20190710_112157

Էսթետիկական և կիրառական նշանակություն ունի նաև չին քանդակագործ Ջի Ֆու Ժոուի խմելու ջրի աղբյուրի քանդակը:

20190711_095401.jpg

Աշխարհի տարբեր երևույթների միջև եղած ներդաշնակ կապի, հավասարակշռության ու աշխարհաստեղծման մասին է խորհում վրացի քանդակագործ Արչիլ Դիդիշվիլիի ստեղծագործությունը, որի անունը ինքնին մի հարցադրում է «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել աշխարհը»:

Արչիլ20190711_094954 (1).jpg

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: