Just another WordPress.com site

IMG_20190822_131716.jpg

Բազմամարդ էին մանկավարժական ակումբի ամենամսյա հավաքները 2018-2019 ուստարում: Եթե աչքի անցկացնենք ակումբի աշխատանքի բովանդակային մասը, կտեսնենք, որ հետաքրքիր ու արդիական թեմաներով ենք աշխատել՝ ‹‹Պատժի  կիրառումը››,  ‹‹Ներառականությունը››,  ‹‹Գնահատումը››,  ‹‹Նախագծային ուսուցումը››, ‹‹Հայոց լեզվի և գրականության դասավանդումը, արդյունքների ամփոփումը և գնահատումը 9-րդ դասարանում››, ‹‹Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա››, ‹‹Քրիստոնեական մշակութային նախագծեր››: Սպասվածից էլ շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայի վրա աշխատելիս: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ արվում էր այլոց առաջավոր փորձի ուսումնասիրություն: Ակտիվ էին անցնում քննարկումները, բայց ամեն անգամ զգացվում էր, որ ինչ-որ բան թերի էր մնում, չկար ակումբի աշխատանքի արդյունավետությունը չափող գործիքը, չէր արձանագրվում առաջընթացը:

Այս խնդիրներով մտահոգված սկսեցինք մանկավարժական ակումբի այս տարվա առաջին հավաքը և եկանք այն եզրահանգման, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե հիմնվենք առաջավոր փորձի փոխանակման ու տարածման վրա: Շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայով, բայց արդյո՞ք դրանք բոլորը կարդում էինք: Միգուցե հենց այդ նյութերում կային մեր որոշ հարցերի պատասխանները: Ամբողջ տարվա ընթացքում որևէ մեկը չարձանագրեց, որ կարդացել ու հավանել է կրթահամալիրի մեկ այլ դասավանդողի բլոգում հրապարակված առաջավոր փորձը ինչ-որ մի հարցում և ներդրել է իր աշխատանքում: Նման արձագանք չեղավ նաև այլոց առաջավոր փորձի ուսումնասիրությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե մենք սկսենք ավելի ուշադիր կարդալ ակումբի հավաքներին ներկայացվող նյութերը, գնահատենք լավը, յուրացնենք այն ու ներդնենք մեր աշխատանքում:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: