Just another WordPress.com site

Ստորոգյալի համաձայնեցումը ենթակային դեմքով և թվով.

Բոլորդ գիտեք, որ ստորոգյալը համաձայնեցվում է ենթակայի հետ դեմքով և թվով: Օրինակ՝  I am studying the facts.

He is studying the facts. They are studying the facts.

I don’t speak German. He doesn’t speak German.

Այնուամենայնիվ, կան համաձայնեցման հատուկ դեպքեր, որոնք շեղվում են այդ ընդունված կանոններից և որոնց պետք է իմանալ՝ գրավոր և բանավոր խոսքը գրագետ կազմելու համար:

  1. Սովորաբար and շաղկապով կապված ենթակաների ստորոգյալը հոգնակի թվում է, բայց կան բառեր, որոնք այնքան հաճախ են իրար հետ գործածվում, որ դիտվում են մի ամբողջություն և օգտագործվում է ստորոգյալի եզակի թիվը:

Bread and cheese is what I usually have for lunch.

Ստորոգյալը եզակի թվում է նաև այն ժամանակ, երբ առաջին ենթակայի հետ գործածվում է every անորոշ դերանունը:

Every boy and girl enjoys this sport camp.

2. Երբ հավաքական գոյականը օգտագործվում է որպես մի ամբողջություն, չի երևում նրա կատարած գործողությունը, ապա գործածվում է ստորոգյալի եզակի թիվը:

Նրանց աշխատանքային թիմը կազմվեց անցյալ տարի: Հիմա նրանց թիմը լավ է աշխատում:

Their working team was formed last year. Now their team are working wery well. Երկրորդ նախադասության ստորոգյալը հոգնակի թվում է, որովհետև ցույց է տալիս թիմի անդամների գործողությունը:

3. either or (կամ… կամ) և neither nor (ոչ…ոչ) արտահայտչամիջոցներով երկու ենթականերով նախադասություններոմ ստորոգյալը համաձայնեցվում է երկրորդ ենթակայի հետ:

Either the students or the teacher is always late for the first lesson.

Either the teacher or the students are always late for the first lesson.

Neither the students nor the teacher is late for the first lesson.

4. Two hours is not enough to finish this work.  Երկու ժամն այստեղ դիտվեց որպես ժամանակի ամբողջություն և այդ պատճառով էլ գործածվեց եզակի թիվը:

There are two ten-dollar bills in my pocket. Նկատի ունի թղթադրամների քանակը ու այդ պատճառով էլ գործածվում է հոգնակի թիվը: Հաջորդ օրինակում նկատի ունի փողի ամբողջությունը ու այդ պատճառով էլ գործածվում է եզակի թիվը:

How much do I pay? Is 20 dollars enough?

5. Great Expectations  is a novel written by Charles Dickens. Նկատի ունի գրքի վերնագիրը:

6. Երբ գործողություն կատարող անձը ցույց տվող ենթական կապված է նույն գործողությունը կատարող այլ անձի, անձերի հետ, ապա ստորոգյալը համաձայնեցվում է առաջին ենթակայի հետ:

A young mother with her child was crossing the street.

Jane together with her fellow students goes on educational trips every summer.

Հիմա կատարեք այս առաջադրանքը: Եթե բոլոր նախադասությունների ստորոգյալների համաձայնեցումը ճիշտ կատարեք, ապա կլսեք ծափահարության ձայներ և էկրանին կտեսնեք հրավառություն:

https://www.tolearnenglish.com/exercises/exercise-english-2/exercise-english-122082.php

Ավետիս Տետեյանը կատարել է անսխալ:

Միքաել Մնացականյանը կատարել է անսխալ:

Ալեն Ավետիսյանը պատասխանել է անսխալ:

Լարիսա Սիրունյանը պատասխանել է:

Նելլի Գևորգյանը պատասխանել է սեպտեմբերի 13-ին:

Աշոտ Հովհաննիսյանը պատասխանել է սեպտ. 15-ին

Ալբերտ Ղազարյանը պատասխանել է սեպտ. 15-ին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: