Just another WordPress.com site

Արևելյան դպրոց

Անի Մրտեյան

Բլոգում հրապարակված է 1-5-րդ դասարանների  անգլերենի առարկայական ծրագիրը, որն ընդհանուր է կրթահամալիրի կրտսեր դպրոցների համար:

Հրապարակված է նաև Անի Մրտեյանի օտար լեզվի ուսուցման հեղինակային կրթական ծրագիրը: Կարծում եմ, որ բոլոր դասավանդողները պետք է ունենան նման հեղինակային ծրագիր:

Հրապարակված է սեպտեմբերյան առաջին նախագծային շաբաթի ծրագիրը

Հրապարակված է նախագծային շաբաթվա կատարման մասին սովորողների նյութերը:

Հրապարակված է 2019-2020 ուստարվա ‹‹Ես›› նախագիծը, որն իր բովանդակությամբ համապատասխանում է ‹‹Իմացումի հրճվանք›› կրթական ծրագրի ‹‹Ես›› նախագծին:

Հրապարակված է 2019-2020 ուստարվա անգլերենի ուսումնական նյութերի փաթեթները 1-5-րդ դասարանների համար:

 

Լիլիթ Սարգսյան

Լիլիթ Սարգսյանը դասավանդում է Արևելյան դպրոցում և Քոլեջում:

Բլոգում հրապարակված է 1-5-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը:

Բացակայում է Քոլեջի առաջին կուրսեցիների ծրագիրը: Ես կօգնեմ նրան:

Բլոգում Արևելյան դպրոցի և Քոլեջի նյութերը չեն տարանջատվում իրարից: Լավ կլինի, որ նյութ հրապարակելիս նշվի ո՞ր դասարանի, Քոլեջի ո՞ր կուրսի և ո՞ր մասնագիտությամբ սովորողների համար է նախատեսված:

Հրապարակված է սեպտեմբերյան առաջին նախագծային շաբաթվա անելիքը:

Ուսումնական նյութեր բաժնում հրապարակված տեքստից պարզ չէ, թե որ դասարանի համար է նախատեսված:

Լավ կլինի, որ Լիլիթ Սարգսյանը ավելի շատ ուսումնասիրի Անի Մրտեյանի բլոգը, համագործակցի նրա հետ:

 

Արևմտյան դպրոց

Լիանա Ասատրյան

 

Հրապարակված են 2019-2020-ի նախագծերը:

1-2-րդ դասարանների համար ‹‹Ես›› նախագիծը, որը համընկնում է ‹‹Իմացումի հրճվանք›› կրթական ծրագրին:

‹‹Իմ սիրելի ընտանի կենդանին›› 3-րդ դասարանի համար:

‹‹Ամառը զվարճալի է›› 4-5-րդ դասարանների համար:

Իմ ընտանիքը – 2-3-րդ դասարանների համար

Իմ տունը – 3-4-րդ դասարանների համար

Իմ խաղալիքները – 1-3-րդ դասարանների համար

Իմ դպրոցը – միասնական նախագիծ 1-5-րդ դասարանների համար

Գնումներ – 4-րդ դասարանի համար

Միասնական նախագիծ 1-5-րդ դասարանցիների համար

 

Հյուսիսային դպրոց

Հայկուհի Հովհաննիսյան

Հրապարակված է անգլերենի առարկայական ծրագիրը 2019-2020 ուստարվա համար:

Լավ կլինի, որ Հայկուհին Անի Մրտեյանի օրինակով կազմի նաև իր հեղինակային ծրագիրը իր նախագծերով:

Հրապարակված է ‹‹Ես›› նախագիծը;  Նախագծում 1-3-րդ դասարանների համար նախատեսված է միայն երգերի ուսուցում: 4-5-րդ դասարանցիների համար նախատեսված է անձնական տեղեկատվական հարցազրույցներ, որոնք երևի վերցված են մեծահասակների համար նախատեսված մի ինչ-որ դասագրքից: Հարցազրույցում պետք է ընդգրկված լինեն այնպիսի մտքեր, որոնք վերաբերում են սովորողների շրջապատին, տարիքին համապատասխան ամենօրյա գործունեությանը: Դրանք սովորողներին չվերաբերող վերացական մտքեր չեն կարող լինել:

4-5-րդ դասարանցիների համար թարգմանական նախագիծ է նախատեսված: Թարգմանելու են անգլիալեզու երեխաների համար նախատեսված գրքույկ կենդանիների մասին, որը նույնպես բարդ է իր բառապաշարով և լեզվական կառույցներով:

 

Հարավային դպրոց

Միլենա Մանուչարյան

Հրապարակված է անգլերենի առարկայական ծրագիրը, որը հիմնված է ‹‹Իմացումի հրճվանք›› կրթական ծրագրի վրա:

Բլոգում առանձնացված են տարբեր դասարաններում իրականացվող լեզվական աշխատանքները, նախագծերը: ‹‹Օգտակար հղումներ›› բաժնում ըստ դասարանների հավաքված են էլեկտրոնային դասերի հղումներ:

Միլենան նաև Միջին դպրոցում է սկսել դասավանդել:

 

Միջին դպրոց

Տաթև Ալեքսանյան

Հրապարակված է 8-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը:

Ունի սովորողի գրադարան բաժինը, որտեղ տրվում են առաջադրանքները:

Նախագծեր բաժինը   

Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան

Հրապարակված է առարկայական ծրագիրը:

Հրապարակված է 2019-2020 ուստարվա ուսումնական նախագծերի փաթեթը:

Ուշագրավ են ‹‹Teenagers››, ‹‹National Stereotypes››, ‹‹Cooking and Culture››, ‹‹The World is Wonderful›› նախագծերը:

Նախագծերը համապատասխանում են Ավագ դպրոցի առարկայական ծրագրի պահանջներին:

 

Իրինա Ապոյան

Հրապարակված է առարկայական ծրագիրը:

Հրապարակված է 2019-2020 ուստարվա նախագծերի փաթեթը

Նախագծերը համապատասխանում են Ավագ դպրոցի առարկայական ծրագրի պահանջներին:  Արժևորման արժանի է Իրինայի ‹‹Interesting World Around Us – Հետաքրքիր աշխարհը մեր շուրջը›› ամենամյա շուրջտարյա նախագիծը:

 

Էլինա Մանուկյանը և Հերմինե Գևորգյանը այս տարվա սեպտեմբերից են սկսել աշխատել Ավագ դպրոցում:

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: