Just another WordPress.com site

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 26-ին Եվրոխորհուրդը միջազգայնորեն նշում է «Եվրոպական լեզուների օր» տոնակատարությունը: Հայաստանում այս տոնակատարության համակարգողը մեր կրթահամալիրի լավ բարեկամ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանն է: Մեր կրթահամալիրը մի քանի անգամ հաջողությամբ մասնակցել է այդ տոնակատարությանը: Տոնակատարությանը սովորաբար ներկա են լինում հյուրեր տարբեր Եվրոպական երկրների դեսպանատներից: Մասնակցությունը նպաստում է մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածմանը: Երեք տարի առաջ մեր սովորողները ներկայացրեցին կրթահամալիրի կայքի օտարալեզու էջերը տարբեր լեզուներով: Երկու տարի առաջ մեր մասնակցությունը եղավ օտար լեզուներով բեմադրված փոքրիկ ներկայացումներով, երգերով:

Այս տարի կրթահամալիրի կյանքում մեծ տեղ գրավեցին միջազգային ճամբարները: Ուսումնական կյանքով է ապացուցվում, որ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում օտար լեզուների ուսուցումը իրականացվում է ոչ միայն ուսումնական պարապմունքների միջոցով (կրթահամալիրում ուսուցանվում է 7 օտար լեզու ըստ ընտրության), այլ նաև՝ կրթական փոխանակումների, միջմշակութային հաղորդակցմանը նպաստող միջազգային ճամբարների միջոցով: Արդեն մի քանի տարի է, ինչ կրթահամալիրի սովորողները մասնակցում են աշխատանքային տարբեր լեզուներով կազմակերպվող միջազգային ճամբարներին տարբեր երկրներում:  Եվրոպական լեզուների օրվա տոնակատարությանը միջազգային ճամբարներին մեր մասնակցության փորձը անգլերեն, ֆրանսերեն և վրացերեն կներկայացնեն մեր սովորողները:

Մոլդովայի խաղաղության ճամբարը անգլերեն կներկայացնեն Սահակյան Իլոնան և Սերոբյան Արեգը:  (Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան)

Իզմիրի տիեզերագիտական ճամբարը անգլերեն կներկայացնեն Ղանդիլյան Մարինեն և Ասատրյան Նանեն: (Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան)

Մանավիի միջազգային ճամբարը

Վրացերեն կներկայացնեն Նարե Խաչատրյանը և Մերի Զաքոյանը (Ղեկավար՝ Ռինա Շագինյան)

Փարիզի կրթական փոխանակումների ճամբարը

Ֆրանսերեն կներկայացնեն Լիլիթ Գաբրիելյանը և Նիզիբլյան Վայքը: (Ղեկավար՝ Կարինե Թևոսյան)

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: