Just another WordPress.com site

Без названия

Երբ այսօր ավարտվեց Լեզուների Եվրոպական օրվա տոնակատարությունը Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում, ներկաներից մի քանիսը մոտեցան ինձ և ասացին, որ հիացած են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով: Ի՞նչն էր այդ հիացմունքի պատճառը: Կարծում եմ, որ նրանց համար անսովոր ու զարմանալի էր, որ միևնույն ավագ դպրոցի սովորողները կարող են ոգևորված, իրենց խոսքը նախօրոք անգիր չսովորած տարբեր օտար լեզուներով մտքեր ու կարծիքներ արտահայտել:

Իլոնա Սահակյանը և Արեգ Սերոբյանը անգլերեն խոսեցին Մոլդովայի խաղաղության միջազգային ճամբարի մասին: Զգացվում էր, որ նրանք պարզապես պայմանավորվել էին իրար հետ, թե ինչի մասին են խոսելու, մինչդեռ իրենց բուն խոսքը լիովին ազատ էր, սահուն ու անկաշկանդ: Խաղաղության ճամբարի մի խաղ-գործունեություն էին ներկայացնում, որտեղ հակամարտող կողմերի ներկայացուցիչները պետք է բանակցությունները տանեին խաղաղ հանգուցալուծման ուղիով:

Մանավիի միջազգային ճամբարը վրացերեն ներկայացրեցին Նարե Խաչատրյանը և Մերի Զաքոյանը: Վրացերեն խոսքի հնչելը նույնպես զարմանալի էր ներկաների համար: Բայց արդյո՞ք զարմանալի պետք է լինի այն փաստը, որ դպրոցում սովորողը որպես երրորդ օտար լեզու ընտրել է մեր հարևան երկրի լեզուն:

Իսկ հետո էկրանին երևաց Էյֆելյան աշտարակը ու Երևան – Փարիզ միջազգային կրթական փոխանակումների ճամբարի մասին ֆրանսերեն սկսեցին պատմել Լիլիթ Գաբրիելյանը և Վայք Նիզիբլյանը: Զարմանալի ու մի քիչ էլ նախանձելի էր:

Անգլերեն խոսելու հերթը հասավ Ղանդիլյան Մարինեին, ով պատմեց Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասին: Նա ասաց, որ երկու կարևոր ձեռքբերում են ունեցել Իզմիրի ճամբարի շնորհիվ՝ տիեզերքի, տիեզերանավերի մասին գիտելիքներ և տարբեր ազգությությունների նոր ընկերներ:

Վերջում, երբ այս հանդիսությունը վարող բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը հարցրեց, թե արդյոք որևէ մեկը ուզում է խոսել, ես բեմ բարձրացա և մի փոքր խոսեցի կրթահամալիրում օտար լեզուների ուսուցման մեր փորձի մասին, որն այսպիսի արդյունք է տալիս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: