Just another WordPress.com site

Հոկտեմբերի 10-ին, 6-րդ ժամին ներկա եղա Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների անգլերենի ընտրությամբ ուսումնական պարապմունքին: Դասավանդում էր Հերմինե Գևորգյանը, որն այս տարի է մուտք գործել կրթահամալիր: Միանգամից պետք է ասեմ, որ ականատեսն ու ինչ-որ չափով մասնակիցը եղա մի ուսումնական պարապմունքի, որը համապատասխանում է կրթահամալիրի Ավագ դպրոցում օտար լեզվի դասավանդմանը ներկայացվող պահանջներին. յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք՝ ըստ իր լեզվական կարողությունների, անհատական նոթբուք-նեթբուբերով ուսուցման գործընթաց, լեզվի ուսուցման հաղորդակցական մոտեցում, աշակերտակենտրոն ուսուցում (ամբողջ ուսումնական պարապմունքի ընթացքում հազվադեպ էր լսվում դասավանդողի խոսքը, սովորողները մեկը մյուսից հետո արտահայտում էին իրենց սեփական կարծիքները, իսկ Հերմինեն միայն կարճ, ուղղորդող ու քաջալերող հրահանգներով էր աշխատում):

thumbnail

Ո′չ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում և ո′չ էլ Երևանի Պետական համալսարանի ռոմանագերմանական լեզուների բանասիրական ֆակուլտետում լեզվի դասավանդման նման գործնական մոտեցում չեն սովորեցնում: Հերմինե Գևորգյանը շատ արագ է ձեռք բերել անհատական համակարգիչներով, տարբեր լեզվական բարդություններ ունեցող դասագրքերով տարբեր սովորողների հետ անհատապես աշխատելու կարողությունը:

20191010_135815

Ընտրությամբ խումբը բաժանված է տարբեր փոքր խմբերի, ուր սովորողները ստանում են Հերմինեի առաջադրանքները և սկսում են իրենց թիմային աշխատանքը: Կատարելով հանձնարարված առաջադրանքը՝ մի խումբը սկսում է բարձրաձայն կարծիքներ արտահայտել, իսկ մյուսները շարունակում են իրենց թիմային աշխատանքը: Դասասենյակում աշխատանքային հաճելի բզզոց է: Խմբերը կիսաձայն քննարկում են իրենց հանձնարարված առաջադրանքը, լուծումներ առաջարկում, իսկ այդ պահին որքան կարող է բարձրաձայն մի սովորող է խոսում, որին լսում են իր թիմակիցները և դասավանդողը: Մի այլ խմբից մի սովորող հարց է ուղղում դասավանդողին: Հերմինեն մոտենում է հարց տվողին՝ ասելով խոսողին, որ նա շարունակի խոսելը: Ուսումնական պարապմունքի ընթացքում դասավանդողն անընդհատ մի խմբից մյուսին էր մոտենում, կարճ հարցեր տալիս, լսում սովորողների պատասխանները, քաջալերում նրանց և երբեմն էլ՝ ուղղում լեզվական սխալները:

20191010_135810

Ուշագրավն այն էր, որ խմբի 16 սովորողներից 13-ը տղաներ էին և գրեթե բոլորն էլ որոշել էին ծրագրավորողներ դառնալ: Ամբողջ խմբի սովորողների մոտ 80%-ը ակտիվ մասնակցություն ունեցավ ուսումնական պարապմունքին, իսկ Առնոյի, Գրիգորի, Սերգեյի անգլերեն խոսքը ուղղակի հիանալի էր: Տղաներից հետ չէր մնում նաև Մարիամը, ով մի քանի տարի է, ինչ լրջորեն զբաղվում է երաժշտությամբ (դաշնամուրի դասերին է հաճախում կրթահամալիրի երաժշտության ուսկենտրոնում) և մաթեմատիկայով:

Ուսպարապմունքի վերջում հոգիս հրճվանքով էր լցված: Լավ սովորողներ ունենք և բանիմաց ու իր գործին նվիրված նոր դասավանդող՝ Հերմինե Գևորգյան անուն ազգանունով:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: