Just another WordPress.com site

Իմ աշխատանքային գործունեության ուղղությունները

Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում:

Անգլերեն էջում հրապարակվել և հրապարակվում են կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը լուսաբանող տեքստային նյութերի անգլերեն թարգմանություններ, սովորողների բլոգներում անգլերեն հրապարակումներ, թարգմանություններ կրթահամալիրի տնօրենի օրագրից, կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հոդվածների թարգմանություններ, որոնք հրապարակված են «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում:

«Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրի անգլերեն էջի սպասարկում

Հայերենից անգլերեն թարգմանություններ անելու համար, նախ և առաջ, կատարում եմ հոդվածի ընտրությունը: Նախընտրում եմ այն հոդվածները, որոնք հեղինակային են, որոնց բովանդակությունը բնորոշ է կրթահամալիրի հեղինակային մանկավարժությանը և որոնք ամենալավ ձևով են ներկայացնում կրթահամալիրը անգլիախոս օտարերկրացուն: Այս առումով մեծ բավականություն էր ինձ համար թարգմանել ու օտարերկրացիներին ներկայացնել Էլյա Գրիգորյանի «Խաղողածեսի նորամուտը նախակրթարանում – The First Grape Wine Making Ritual in the Pre-School» հոդվածը:

Այլոց փորձի ուսումնասիրություն    

Սեպտեմբերին ուսումնասիրել եմ մենթոր ուսուցչի աշխատանքը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆինլանդիայում: Գեղարվեստի ԱրտաՍահմանում կայացած մանկավարժական ակումբի քննարկումը ցույց տվեց, որ ուսանելի և ընդօրինակելի առաջավոր փորձի նկարագրություն էր արված:

Ուսումնասիրել եմ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Միլերսվիլ համալսարանի դոցենտներ Փերսիդա և Բիլ Հիմելների մանկավարժական երեք հնարքները, որոնք խթանում են ամբողջ դասարանին ակտիվորեն ներգրավվելու ուսումնական գործընթացի մեջ։

Մենթորական աշխատանք

Սեպտեմբերին արել եմ կրթահամալիրում անգլերեն դասավանդողների բլոգների և ուսումնական պարապմունքների կազմակերպման ուսումնասիրությունը, որտեղ մանրամասն նշել եմ առկա թերությունները և աշխատանքի կազմակերպման բարելավմանը ուղղված դիտարկումները: Կատարված ուսումնասիրության արդյունքները քննարկվել են սեպտեմբերի 18-ի օտար լեզու դասավանդողների նախագծային խմբի սեմինար-պարապմունքի ընթացքում:

Ներկա եմ եղել Հերմինե Գևորգյանի, Էլինա Մանուկյանի, Հայկուհի Հովհաննիսյանի և Անժելա Սարգսյանի անգլերենի ուսումնական պարապմունքներին: Մենթորական աշխատանքի իմ սկզբունքն է՝ նկատել ու գնահատել լավը նորեկ դասավանդողի գործունեության մեջ, որից հետո միայն բարելավմանը ուղղված առաջարկություններ անել: Կարծում եմ, որ աշխատանքի այս ձևը ոգևորում է նորեկին՝ մղում նրան առաջընթաց քայլերի:

Օտար լեզու դասավանդողների նախագծային խմբերի սեմինար-պարապմունքների պատասխանատու՝ սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը մանկավարժական ճամբարում, դեկտեմբերի 4-ին:

Ամենամսյա ֆլեշմոբներ

Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի ամենամսյա ֆլեշմոբները:

Կազմել և կրթահամալիրի Մեդիագրադարանին եմ տրամադրել անգլերենի ֆլեշմոբների առաջադրանքների փաթեթը:

 

Անգլերենի հեռավար ուսուցում

20 սովորող է ընդգրկված անգլերենի հեռավար դասընթացում, որից 4-ը Միջին, իսկ 16-ը՝ Ավագ դպրոցից: Սովորողներին ուղարկվող առաջադրանքները լեզվի գիտելիքներն ու կարողությունները ստուգող առաջադրանքներ չեն: Դրանք բոլորը դաս-առաջադրանքներ են, որոնց նպատակը, նախ և առաջ, մի որևէ լեզվական երևույթ, արտահայտչամիջոց, բառ ու բառակապակցություն սովորեցնելն է, սովորողների անգլերենի հաղորդակցական կարողությունները բարձրացնելն է, իսկ հետո արդեն՝ ստուգելը: Առաջադրանքներում արված սխալները ուղղում և գրում եմ իմ բացատրությունները: Ավագ դպրոցի սովորողներ Ավետիս Տետեյանը, Ալեն Գևորգյանը, Նելլի Գևորգյանը, Լարիսա Սիրունյանը, Մանե Սարգսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դիանա Մինդելին: Միջին դպրոցից արդյունավետ հեռավար ուսուցում են ստանում Աստղիկ Հակոբյանը, Ալիսա Ղասաբյանը և Մանե Հովհաննիսյանը:

 

Աշխատանքը Քոլեջում

Առաջին ուսումնական շրջանի ձեռքբերումն եմ համարում «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտության անգլերեն դասընթացի հայերեն և անգլերեն տեքստերի ստեղծումը՝ «Գյումրի – Gyumri», «Գառնիի հեթանոսական տաճարը – Pagan Temple of Garni», «Հաղարծին – Haghartsin», «Դիլիջան – Dilijan», «Սևանա լիճ – Lake Sevan» : Տեքստերի ստեղծման գործում մեծ ակտիվություն է ցուցաբերել 4-րդ կուրսի ուսանող Անժելա Շամոյանը:

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: