Just another WordPress.com site

Սիրելի սովորողներ, շարունակելով «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հայերեն և անգլերեն» երկարաժամկետ նախագծի կատարումը, մարտի 16-20 առցանց շաբաթվա համար առաջարկվում է անգլերեն թարգմանել Գեղարդի մասին պատմող տեքստը՝ օգտվելով թեմատիկ, մասնագիտական տերմինների ներկայացված հայերեն-անգլերեն բառապաշարից: Թարգմանությունը պետք է ինձ ուղարկել մինչև մարտի 18-ը, որից հետո տեքստը կվերածենք զբոսաշրջիկ-էքսկուրսավար երկխոսության:

 

 Գեղարդի վանքը

 Գեղարդի վանքը Կոտայքի մարզում է՝ Երևանից մոտ 40 կմ դեպի հարավ արևելք: Գեղարդի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ասում են, որ այն հիմնադրել է Սուրբ Գրիգոր լուսավորիչը 4-րդ դարում: Ի սկզբանե վանքը կոչվել է Այրիվանք, կամ ՝Քարայրների վանք: Այդ վայրում մոտ 140 քարայր է եղել, որտեղ ճգնավորներ են ապրել: Քարայրներից շատերը փլուզվել են երկրաշարժերի պատճառով:

Ըստ ավանդազրույցի մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ եկեղեցի կառուցել։ Նրանց համար դժվար էր եկեղեցու համար հարմար տեղ ընտրել: Ամենուրեք ժայռեր էին և նրանք խնդրեցին Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով` տեսան, որ իրենց բրիչը խրված է լեռան կատարին և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։ Հետագայում այդ եկեղեցին կոչվեց Սուրբ Աստվածածին:

geghard-125-300x227

Այսպիսով, Գեղարդի վանական համալիրի ամենահին կառույցը Սուրբ Աստվածածին կիսավիմափոր եկեղեցին է:

Կաթողիկե եկեղեցին Գեղարդի վանական համալիրի գլխավոր եկեղեցին է, որը կառուցվել է 13-րդ դարում: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կա հրաշագործ ջրի աղբյուր, որը պաշտել են դեռ հեթանոսական ժամանակներից:

img10_20141217202257

13-րդ դարում Այրիվանք է բերվում այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Հիսուսին: Այդ գեղարդի խորհրդանշով Այրիվանքը անվանեցին Գեղարդավանք:

654654-193x300

Այժմ գեղարդի այս մասունքը պահպանվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում:

 

Կառուցման ստույգ ժամանակը – the exact time of constructing (building)

Սուրբ Գրիգոր լուսավորիչ – Saint Gregory the Enlightener

Ի սկզբանե – initially

Ճգնավոր – hermit

Ըստ ավանդազրույցի – according to a legend

Ազնվատոհմիկ ընտանիք – a noble family

Աշխարհիկ կյանք – secular life

Բրիչ – pickaxe

Նրանք տեսան, որ իրենց բրիչը խրված է ժայռի մեջ – They saw their pickaxe stuck in the rock –

Քրտնաջան աշխատանքով ժայռի մեջ մի տաճար բացեցին – they carved out (rocked out) a temple with their hard work

Կիսավիմափոր եկեղեցի – semi carved out church

Կաթողիկե եկեղեցի – Catholic Church

Հրաշագործ ջրի աղբյուր – a spring of miraculous water

Պաշտել են դեռ հեթանոսական ժամանակներից – has been worshiped since pagan times.

Խորհրդանիշ – symbol

Խոցել – pierce, stab

Խաչել – crucify – խաչված – crucified

Jesus Christ – Հիսուս Քրիստոս

գեղարդի մասունքը – the relic of the spear

Թարգմանությունը կատարել են՝

Ժաննա Մկրտչյանը՝ մարտի 16-ին: Ուղղել եմ աշխատանքը և պատասխանել եմ նույն օրը:

Անժելա Շամոյանը՝ մարտի 16-ին: Ուղղել եմ սխալները և պատասխանել եմ Մարտի 17-ին:

Լիլիթ Աբրահամյանը՝ մարտի 17-ին:

Միլենա Շամոյանը՝ մարտի 17-ին. ուղղել եմ սխալները և պատասխանել եմ մարտի 19-ին:

Անի Պետրոսյանը՝մարտի 18-ին: Պատասխանել եմ մարտի 19-ին:

Գոհար Ջհանգիրյանը՝ մարտի 18-ին: Պատասխանել եմ մարտի 19-ին:

Արփի Մարգարյանը՝ մարտի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Նատալի Հովհաննիսյան՝ մարտի 27-ին:

Դանիել Գաբրիելյան՝ մարտի 27-ին: 

Նինել Աղանյանը՝ մարտի 28-ին: Պատասխանել եմ նույն օրը:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: