Just another WordPress.com site

Այսօրվա սեմինար-պարապմունքի առաջին և երկրորդ հարցերը միացրեցինք, որովհետև դրանք փոխկապակցված են.

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ.
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ

Չեմ կարծում, որ ամեն օր ու անընդհատ պետք է առցանց ուսուցման նոր տեխնոլոգիաների յուրացման մրցավազքի մեջ լինենք: Անընդհատ շատ ժամանակ տրամադրելով նոր ձևերին, ժամանակ չի մնա բովանդակության նորացման համար: Շատ դասավանդողներ դեռ չեն էլ յուրացրել ու ամենակարևորը՝ չեն էլ փորձարկել Microsoft Teams-ով առցանց ուսումնական պարապմունք անցկացնելը: Մեր առցանց սեմինար-պարապմունքները այդ ծրագրով բավականին օգուտ կտան և դա բավարար է: Այդ պատճառով էլ այսօր հիմնական ուշադրությունը դարձրեցինք հեռավար ուսուցման դաս-առաջադրանքների բովանդակությանը կրթական տարբեր աստիճաններում:

Դպրոց-պարտեզների դաս առաջադրանքները

Կրթական այս աստիճանում անընդունելի են սոսկ քերականական և բառերի իմացության վրա հիմնված վարժություններ առաջարկելը: Բոլոր առաջադրանքները պետք է ուսուցողական լինեն՝ հիմնված խոսքային նմուշների վրա: Խոսքային որոշակի քանակի նմուշները ամրապնդելուց հետո անցնել դրանց կիրառմանը ընտանեկան իրավիճակներում: Եզակի հնարավորություն է ստեղծվել կրտսեր դպրոցների սովորողների համար այն առումով, որ բոլորը տանն են: Սովորաբար ծնողները, հատկապես՝ հայրերը միշտ ասում են, որ ժամանակ չունեն զբաղվելու իրենց երեխաների հետ: Հիմա այս համավարակի հետևանքով (չկա չարիք առանց բարիքի) ծնողները խուսանավելու տեղ չունեն: Նրանք ստիպված են լրջորեն զբաղվել իրենց երեխաների կրթությամբ, իսկ մանկավարժների ուզեցածն էլ հենց դա է: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել ընտանեկան նախագծեր իրականացնելուի համար: Դպրոց-պարտեզներում օտար լեզու դասավանդողները պետք է պետք է փոքրիկ բեմադրությունների սցենարներ գրեն՝ օգտագործելով սովորողներին լավ հայտնի բովանդակությամբ պատմվածքներ, հեքիաթներ: Օրինակ՝ Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը- The Death of Kikos», «Սուտասանը-The Liar», «Բարիկենդանը-The Pan Cake Day»: Բոլորովին էլ պետք չէ թարգմանել Թումանյանի գրած թեքստը նույնությամբ, որտեղ կարող են լինել շատ անծանոթ բառեր և արտայատություններ ու ստիպել սովորողներին դրանք անգիր անել: Պետք է օգտագործել այն խոսքային նմուշները, որոնք արդեն գիտեն սովորողները և պետք է դրանք որքան հնարավոր է շատ օգտագործեն տարբեր իրավիճակներում: Իհարկե, մեր դասավանդողներից շատերն արդեն արել նման նախագծեր առկա ուսուցման պայմաններում, երբ տարբեր դերերով խաղացել են իրենց դասընկերների հետ: Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել հեքիաթում գործող հոր կամ թագավորի դերում խաղա սովորողի իրական հայրը, մոր դերում՝ իրական մայրը: Այսպես աշխատելով շահում են բոլորը՝ սովորողը (նա իրավիճակային դերախաղով սովորում է խոսել օտար լեզվով), ծնողները (նրանք անչափ կարևորված են զգում՝ նպաստելով իրենց երեխայի կրթությանը): Համավարակային այս լարված օրերի միօրինակ կենցաղը ուրախությամբ է լցվում:

Միջին դպրոց

Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների հետ հեռավար աշխատանքի ոճը շատ բաներով կարող է նմանվել կրտսեր դպրոց 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ տարվող հեռավար աշխատանքին, ինչը կարող է հագեցած լինել ընտանեկան նախագծերով: Այդպիսի ընտանեկան նախագծերի մի օրինակ է Վահե Սերոբյանի և իր մայրիկի օրերս ստեղծած այս տեսաֆիլմը:

Կարելի է միայն ավելացնել Youtube-ի և Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերը, ընթերցանական նյութերը՝ ընտրելով լեզվական այն մակարդակները, որոնք համապատասխանում են տվյալ դասարանի սովորողների լեզվական մակարդակներին:

8-րդ դասարանցիների համար նույնպես բոլոր դաս-առաջադրանքները ուսուցողական են դառնում, նախ և առաջ, խոսքային նմուշներով մատուցվող վարժանքներով: Ճիշտ է, որ հեռավար ուսուցման առաջադրանքները պետք է տարբերվեն առկա ուսուցման առաջադրանքներից հենց միայն այն պատճառով, որ դասավանդողը իր սովորողի կողքին չէ: Այդ բացը լրացվում է նոր լեզվական նյութի մանրամասն ու մատչելի բացատրություններով՝ հիմնված մեծ թվով օրինակների վրա: Հեռավար դաս-առաջադրանքը շահում է, եթե ուղեկցվում է Youtube-ի, Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերեվ, գեղարվեստական և մուլտֆիլմերով: Հարկավոր է միայն դրանք ընտրել ըստ սովորողների լեզվական մակարդակների: Ո՞վ կարող է այդ ընտրությունը ավելի լավ անել, քան տվյալ դասարանի հետ աշխատող դասավանդողը:

Ավագ դպրոց 

Ավագ դպրոցի սովորողների համար դասավանդողն արդեն աստիճանաբար ուղղորդողի, մենթորի դեր է ստանձնում: Ավելի շատ են տրվում քննադատական մտածողություն զարգացնելու, վիճահարույց թեմայի շուրջ սեփական կարծիքը արտահայտելու առաջադրանքներ: Սովորողներն արդեն սովորում են 150-200 բառով շարադրություններ (essay) գրել, մասնակցել քննարկումներին:

Նման լեզվական ունակություններ զարգացնելու համար կարող է նպաստել TED Ideas Worth Spreading կայքը: Մոտ 240 թեմաներին վերաբերող 5000-ից ավելի հարցեր են սպասում ավագ դպրոցի սովորողներին և դասավանդողներին, ովքեր ուզում են անգլերեն խոսել, բայց դեռ չեն որոշել, թե ինչի մասին են խոսելու:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: