Just another WordPress.com site

կերպարվեստ-դիզայնի, տեխնոլոգիայի ուսուցիչների, քանդակի, խաղողի և գինու դպրոցների բլոգների ուսումնասիրում և առանձնակի լավ աշխատանքների հայտնաբերում, արժևորում

Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց

Առաջարկվում է Մարտի 30-ից ապրիլի 10-ին

Վիգեն Ավետիսը առաջարկում է քանդակել այլընտրանքային ձվեր և ձկներ և ինքն էլ իր բլոգում հրապարակել է մի քանի հնարավոր օրինակ՝ սովորողներին ուղղորդելու և ոգևորելու համար:

Ուշագրավ է մարտի 16-20-ի ամփոփումը Վիգեն Ավետիսի բլոգում : Տարատարիք սովորողները ներկայացրել են տանը կատարած իրենց աշխատանքները:

Տպավորիչ է Վիգեն Ավետիսի առցանց-հեռավար դասը «Ստեղծեք գործ, որի մեջ հոգի կա»,

Նշելու արժանի է նաև Վիգեն Ավետիսի հայտարարած քանդակի, նկարչության առցանց ֆլեշմոբը, որին մասնակցել են նաև Վանաձորի Գուգարքի հիմնական դպրոցի սովորողները:  

Հրապարակված չի աշխատանքային պլանը:

Ալիս Գևորգյան

Բլոգում հրապարակված է մարտի 30-ից ապրիլի 10-ի ծրագիրը:

Զառա Ոսկանյան

Գեղեցիկ աշխատանքների նկարներով ճաշակով ձևավորված բլոգ է: Հաճելի է բացել Զառայի բլոգը: Մարտի 26-ին Զառան հայտարարել է մեկամսյա «Ուսումնական գարուն» նախագծի մեկնարկը: Բացի գեղեցիկ ու դիտարժան լինելուց՝ Զառայի նախագիծը նաև ուսանելի է: Նա մանրամասն բացատրում է, թե ինչ աշխատանքի համար ինչ նյութեր և գործիքներ պետք է օգտագործել: Հրապարակված չի աշխատանքային պլանը:

Արևիկ Բալջյան

Մարտի 30-ից ապրիլի 10-ի առաջադրանքը հրապարակված է բլոգում՝ «Պատրաստվում ենք զատիկին» նախագծով: Արևիկի նախագծում առանձնահատուկն այն է, որ նա առաջարկում է աշխատանքային նյութ դարձնել տան մեջ օգտագործված տարբեր առարկաներից, նյութերից մնացած թափոնները՝ մեկանգամյա օգտագործման բաժակ, թուղթ, բժշկական փայտիկներ, հավկիթի տուփեր: Արևիկ Բալջյանը նույնպես չի հրապարակել իր աշխատանքային պլանը:

Տաթև Աթոյան 

Տաթև Աթոյանի մեկամսյա հեռավար-առցանց ուսուցման նախագծում զատկական պարագաներից բացի կա նաև «Տիկնիկագործություն» առանձին նախագիծը, որտեղ մանրամասն ուսուցանվում է տարբեր նյութերից և առարկաներից տիկնիկներ պատրաստելը: Նախագիծը հարուստ է տարբեր տեսադասերով:  Հրապարակված չէ աշխատանքային պլանը:

Կարինե Մացակյան

Հետաքրքիր առանձնահատկություն ունի Կարինե Մացակյանի բլոգը: Այստեղից երևում է, որ Կարինեի աշխատանքային գործունեությունը և՚ մանկավարժի է, և՚ գործող մասնագետ դիզայների

Գագիկ Չարչյան

Մարտի 26-ին Գագիկ Չարչյանը ջրաներկով աշխատելու տեխնիկայի մի տեսադաս է հրապարակել, որը նախատեսված է Միջին դպրոցի սովորողների համար:

Կարեն Մկրտչյան

Մարտի 24-ին Կարեն Մկրտչյանը իր բլոգում հրապարակել է մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը հեռավար ուսումնառության առաջադրանքներ 6-12-րդ դասարանցիներին 2 տեսադասով՝ պուանտիլիզմ 1, պուանտիլիզմ 2  (կետային նկարչություն):

Մարտի 24-ին նա նաև մի մասնագիտական հոդված է հրապարակել իր բլոգում՝ «Ինքնակազմակերպված՝ դեպի արվեստ»:

Թերեզա Թումանյան

Քոլեջի նախադպրոցական կրթության և զարդակիրառական արվեստ ուսանողներին առաջարկում է մի նախագիծ, որը իրականացվելու է մարտի 30-ից ապրիլի 3-ը:  Նախագծում կան տեսադասերի հղումներ, որոնք կօգնեն ուսանեղներին իրականացնելու նախագիծը:

Որպես տեխնոլոգիայի դասավանդող՝ Թերեզա Թումանյանը առանձնանում է իր բլոգում բավականին շատ մարտյան հրապարակումներով՝ 10 հրապարակում:

Թամար Հարությունյան

Ունի մարտի 30-ից մինչև ապրիլի 14-ի աշխատանքային ծրագիրը:

Խաղողի և գինու դպրոց

Հրապարակված է մարտի 30-ից մինչև ապրիլի 10-ի աշխատանքային ծրագիրը:

Հրապարակված բոլոր աշխատանքների բնույթն այնպիսին է, որ պահանջում է ֆիզիկական ոչ վիրտուալ անհատական աշխատանք՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակային պայմանները: Պարզ է, որ Արտակ Ռշտունին ինքն է անելու այս բոլորը:

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: