Just another WordPress.com site

Կեղծիքը սկսվում է այն ժամանակ, երբ սկսվում է սովորողի աշխատանքի գնահատումը գնահատականներով: Կարծում եմ, որ պետք չէ գնահատականով ամփոփել այս հեռավար ուսուցման ժամանակաշրջանը: Սովորողները կսկսեն զբաղվել իրենց չսիրած գործունեությամբ, կամ էլ՝ արագ արագ արտատպումներ կանեն: Խոսեցինք, պայմանավորվեցինք, որ սովորողի ներուժը, ձգտումները, սիրած զբաղմունքը բացահայտելու ժամանակաշրջանն է: Օրինակ՝ ես բացահայտել եմ, որ որոշ սովորողների սիրած զբաղմունքը իրենց կրտսեր քույր-եղբայրների հետ զբաղվելն է՝ «սովորող սովորեցնող» նախագծի նման:

Ես այսօր Արևելյան դպրոց-պարտեզի, Ավագ դպրոցի մի քանի սովորողների բլոգներն եմ նայել: Դրանք բազմազան են՝ ըստ հետաքրքրությունների: Ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես կարծում ենք: Օրինակ՝ ակնկալում էի, որ դպրոց-պարտեզի սովորողների բլոգները հեղեղված կլինեն միայն Զատիկի համար պատրաստության ընտանեկան նախագծերով: Բայց ո՚՚չ, կար Ջանի Ռոդարիի «Խեցգետնի» մասին հեքիաթի քննարկումը և այլ շատ հետաքրքիր բաներ: Ավագ դպրոցում աչքի անցկացրեցի 9-ի 4-ի բլոգները: Այդտեղ իմ Նարեն է սովորում. Հետաքրքրությունների նույն բազմազանությունը, անսպասելի վերնագրերով շարադրություններ և այլն: Իսկ կայքում հիմնականում Զատիկն է: Որքան բազմազան է Մարիետ Սիմոնյանի սովորողների ընթերցանական հետաքրքրությունները Միջին դպրոցում:

Հիմա մեր կայքը լեռնային արագահոս գետակի նման է: Մի նյութ ես տեղադրում, սուրճ խմում ու տեսնում ես, որ նյութդ արդեն անհետացել է: Այն երկրորդ էջում է: Իսկ որքան աշխատանք կար այդ նյութի ստեղծման ընթացքում, նախագծային նախապատմությունում: Իսկ սովորոների, դասավանդողների, սովորողների բլոգների նյութերը: Հիմա շատ ավելի աշխատանք է արվում, քան առկա ուսուցման ժամանակ:

Դիտարկողների աշխատանքը ապրիլի 6-10-ին:  

Իմ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար կցանկանայի այսուհետ դիտարկել օտար լեզու դասավանդողների հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի հետ կապված աշխատանքը, քանի որ դա անում եմ ամեն օր:

Ավելի կոնկրետ ու մանրամասն կգրեմ Սուսան Մարկոսյանի նոր ուղարկած հարցադրումները ուշադիր կարդալուց հետո:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: