Just another WordPress.com site

used to do something – անցյալում սովորաբար կատարվող գործողություն նշելու համար

When I was young I used to go to the cinema very often. Now I watch films on YouTube. Այստեղ used to -ն նույնիսկ չի էլ թարգմանվում հայերեն: Երբ երիտասարդ էի, շատ հաճախ էի գնում կինոթատրոն:

to be used to doing something կամ to be used to something – սովոր լինել մի բան անելուն կամ սովոր լինել մի բանի. այս արտահայտությունը կարելի է տարբեր ժամանակներում գործածել:

I am used to drinking coffee in the morning. Ես սովոր եմ սուրճ խմելուն առավոտյան:

I am used to morning coffee.

I was used to drinking coffee. Ես սովոր էի …

I was used to coffee.

I will be used to drinking coffee. Ես սովոր կլինեմ …

I have been used to drinking coffee in the mornings for already 10 years. Ես արդեն տօ տարի է սովոր եմ սուրճ խմելուն առավոտներին:

get used to doing something կամ get used to something – մի բան անելու սովորություն ձեռք բերել կամ սովորություն ձեռք բերել մի բանի

Այս արտահայտությունն էլ կարելի է տարբեր ժամանակներով գործածել:

He got used to smoking 15 years ago.

He got used to cigarettes 15 years ago.

Soon you will get used to getting up early because of your new job.

 

I.Use the right expression in the correct form.

  1. She (used to, got used to, was used to) get up very early because her working place was at a distance of 25 km.
  2. Henry (used to, is used to, got used to) cycling to his work as there was no transport in that district.
  3. They (used to, are used to, got used to) having a shower every day in summer.
  4.  Jack (used to, got used to, was used to) wear a panama hat.
  5. I didn’t like to take part in those events but soon I (used to, was used to, got used to) them.

II. Translate into English

  1. Նա վեր էր կենում վաղ առավոտյան և աշխատում էր իր փոքրիկ պարտեզում:
  2. Հենրին սովորություն ունի ուշանալ հանդիպումներից (ուշանալ մի բանից – to be late for)
  3. Նա սկզբում չէր ուզում կաշառք (bribe) վերցնել, բայց շուտով սովորեց դրան:
  4. Նա սովորություն ուներ դուռը բաց թողնել գիշերները, բայց այդ դեպքից հետո միշտ կողպում (lock) է այն:
  5. Կարծում եմ, որ շուտով ձեր սենյակը մաքուր պահելու սովորություն ձեռք կբերեք:

 

Պատասխանել են՝

Գոհար Կարագյանը՝ ապրիլի 15-ին: Սխալների ուղղումով պատասխանել եմ ապրիլի 16-ին:

Աստղիկ Հակոբյանը՝ ապրիլի 16-ին: Նույն օրը պատասխանել եմ:

Անահիտ Հովհաննիսյանը՝ ապրիլի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Leave a comment