Just another WordPress.com site

Archive for the ‘Անգլերենի առարկայական ծրագիրը 9-րդ դասարանի համար’ Category

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը. 2021-2022 ուստարի

Լրամշակել են՝ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը

Անգլերենի 9-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են բովանդակային միջուկում): Իրականացվում են նաև միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր:

Ընդհանուր դասընթաց  շաբաթական ժամաքանակը՝ 3

Նպատակը

9-րդ դասարանում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած 9-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի հիմնական դպրոցի  ավարտական բանավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:

Խնդիրները

  • Ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողությունների խթանում
  • Ուսումնառության գործընթացի վերլուծում, ինքնակրթության մեթոդների  ընտրություն և դրանց արդյունավետության գնահատում
  • Վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, ինքնագնահատման կարողություն, ինքնաճանաչման ձգտում
  • ՏՏ հմտությունների զարգացում և մեդիագրագիտություն: Կայքերի ճիշտ և անվնաս ընտրություն և դրանցից օգտվելու հմտություն։ Հեռավար կրթության հմտություն։
  • Վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն, նորի հանդեպ բաց և անկողմնակալ մոտեցում, կենսական խնդիրների լուծմանը ճանաչողական և ստեղծագործական մոտեցում:
  • Ազատ և ինքնուրույն որոշումներ կայացնելու , դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն։

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.  (A2-B1)

Ընդհանուր մանկավարժական մոտեցումներ

  • Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
  • Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծումիմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
  • Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
  • Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
  • Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտական մեթոդով.
  • Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
  •  
    • 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 3, student’s book, Destination B1

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

՛՛English Grammar in Use՛՛, Raymond Murphy, Cambridge, third edition

՛՛New Headway” Pre-Intermediate Student’s Book, Liz and John Soars

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի կայքում http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf

  • Հեղինակայինը ուսումնական աշխատանքի կազմակերպման մեջ
  • ուսումնական միջավայրը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը բլոգային նախագծային է, ինչը հնարավորություն է տալիս՝

  • Հանրակրթության փակ համակարգից անցում կատարել բաց համակարգի. Սովորողների անգլերենի լեզվական կառույցներին վերաբերող հանձնարարությունների կատարման հրապարակումները, նախագծային հետազոտական աշխատանքները հասանելի են դառնում դասընկերներին, ուսումնական այլ առարկաներ դասավանդողներին, ծնողներին, համայնքին և, ընդհանրապես, բաց են բոլորի համար, որտեղ առկա է ինտերնետ կապ:
  • Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին:
  • Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է դառնում:
  • Դպրոցական կայքը և ուսումնական նախագծերով բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
  • Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է դառնում:
  • Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար:

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացումը ամենամսյա ֆլեշմոբների միջոցով:

Կրթահամալիրի Ավագ դպրոցում պարբերաբար անգլերեն ուսումնական   պարապմունքներ են անցկացնում արտասահմանյան մասնագետները

Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում  սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրու­թյուն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներ, հարցազրույց,պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալծանոթ թեմայով լսվողնյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 

Խոսելու կարողությունները

  • Կարողանալ ներկայացնել ինքն իրեն,ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
  • կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
  • կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
  • կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին
  • կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին
  • կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
  • կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
  • կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
  • կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
  •  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
  • կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ զրուցակցի նախասիրությունների մասին
  • կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
  • կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշելտեքստի թեման և տիպը
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելու համար տեքստեր կարող են լինել ինքնակենսագրական տեղեկատվություններ, անձնական թերթիկներ, առօրյայի նկարագրություններ, անձնական նամակներ, շնորհավորանքներ, հրավերներ:

  • Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
  • կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-

հորդության մասին

  • կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
  • կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Յուրաքանչյուր դասավանդող ազատ է որևէ այլ նախագծային թեմա ընտրելու հարցում

Առաջին կիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Պատանիները և նրանց խնդիրները

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Բլոգը որպես ուսումնական գործիք

Ուսումնական ճամփորդություններ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Միջազգային կապեր

Դպրոցական կայքը

Համացանցը իմ կյանքում

Նախագծեր՝ ըստ կրթահամալիրային օրացույցի

Սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին՝ թարգմանչական նախագծեր «Սեբաստացու օրերին»

Դեկտեմբեր – Սուրբ ծննդյան նախագծեր (թարգմանություններ, իրավիճակային բեմադրություններ,)

Հունվար – Ձմեռային ուսումնական ճամբարի անգլերեն լուսաբանումներ, ուսճամփորդությունների անգլերեն լուսաբանումներ,

Փետրվար – Նախագծեր նվիրված Հովհ. Թումանյանի ժառանգությանը (թումանյանական անգլերեն թարգմանությունների ընթերցումներ)

Մարտ – Նախագծեր նվիրված Եղիշե Չարենցի ժառանգությանը (չարենցյան անգլերեն թարգմանությունների ընթերցումներ)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1000 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous,  Present Perfect, Past Perfect,  սեռ, մոդալ բայեր։ Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her.

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

անգլերեն ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներ և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Սովորողների հետազոտական աշխատանքներ, ուսումնական նախագծեր

Դասավանդողները իրենց առարկայական ծրագրում հրապարակում են բլոգներում հրապարակած ուսումնական նախագծերի հղումները:

Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա–հասարակական նախագծեր):

  • Մասնակցություն միջազգային պատանեկան ճամբարներին, որտեղ աշխատանքային լեզուն անգլերենն է
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում
  • Անգլերենով ուսումնական նախագծերի իրականացում
  • Մասնակցություն անգլերենի ամենամսյա ֆլեշմոբներին
  • Դասավանդողի, անգլախոս իր հասակակցի հետ անգլերեն նամակագրության կարողություն