Just another WordPress.com site

Archive for the ‘Առարկայական ծրագրեր’ Category

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Քոլեջում օտար լեզու դասավանդման ծրագիրը հիմնական կրթությամբ առաջին կուրսի ուսանողների համար 2019-2020 ուստարի

Նպատակը

Քոլեջում օտար լեզվի դասավանդումը նպատակաուղղված է օտար լեզվով սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը՝ ընտրած մասնագիտության գործառույթներին առընչվող թեմաներով ու թեմատիկ բառապաշարով, միջմշակութային փոխըմբռնմանը, ընտրած մասնագիտության այլոց փորձը նկարագրող տեքստերի ընթերցելով ընկալմանը, թարգմանական կարողությունների ձևավորմանը:

Առարկայի դասավանդման խնդիրները

Լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել միջազգայնորեն ընդունված B1 մակարդակի:

Զարգացնել ունկնդրելու ու խոսելու հետևյալ կարողությունները`

բանավոր խոսք կառուցել հաղորդակցական տարբեր խնդիրներին համապատասխան. տեղեկացնել, պատմել, նկարագրել, բնութագրել, հիմնավորել

– պատմել կարդացածի, տեսածի, լսածի, ապրածի, զգացածի մասին

-կարծիք հայտնել, գնահատական տալ

– ուսումնական նախագծերի արդյունքների հիման վրա կարողանալ պատրաստել հաղորդում ներկայացում և ներկայացնել այն բանավոր կերպով պատասխանելով հնարավոր հարցերին և հիմնավորելով սեփական տեսակետը

Լսելով հասկանալ քննարկման ընդհանուր թեման և կարողանալ մեկ երկու նախադասությամբ ասել այդ մասին:

Լսելով հասկանալ ծանոթ թեմայի շուրջ մարդկանց խոսքի հիմնական կետերը, և կարողանալ տալ պատասխաններ։

 

Հասկանալ լսվող խոսքի փաստացի տեղեկատվությունը

(գործողության կատարողը, տեղն ու ժամանակը) և կարողանալ պատասխանել դրանց վերաբերող հատուկ հարցերին։

 

Տարբերել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

 

Կռահել լսվող անծանոթ բառերի նշանակությունը ծանոթ թեմային վերաբերող խոսքում։

 

 

Զարգացնել ընթերցելու հետևյալ կարողությունները

 

  • կարդալ և ընդհանուր գծերով հասկանալ ԶԼՄ-ներում հրապարակումների բովանդակության էական փաստերը, առանձնացնել գլխավոր իմաստը

 

կոնկրետ հանձնարարություն կատարելու համար (օրինակ `ռեֆերատ, նախագծային աշխատանք ) ընթերցելով ԶԼՄ-ների հոդվածներ, ինտերնետային էջեր, տեղեկատվական գրականություն կարողանալ տվյալներ հավաքել

 -Կարդալ և հասկանալ անծանոթ տեքստեր, որոնց անծանոթ բառերը միջազգային բառեր են;

-Առանձնացնել ընթերցված նյութի գլխավոր մտքերը և փաստերը՝ բաց թողնելով երկրորդականները;

-Տեքստն ընթերցելուց հետո կարողանալ պատասխանել դեպքերի և իրադարձությունների մասին հարցերին;

-Բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված միջին (Intermediate) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը, ընտրած մասնագիտությանը վերաբերող տեղեկատվական ոչ բարդ տեքստերը:

Զարգացնել գրելու հետևյալ կարողությունները

– անգլերենով  հաղորդագրություն պատրաստել տեղի ունեցած իրադարձության մասին կրթահամալիրի կայքում տեղադրելու համար

Կարողանալ շնորհակալական կամ հրավերքի կարճ նամակ գրել;

Կարողանալ լրացնել անձնական տվյալների մասին հարցաթերթիկը;

Զարգացնել թարգմանական կարողությունները

Կարողանալ թարգմանել հայերենից անգլերեն և հակառակը առանց բառարանի օգնության միջին մակարդակի (Intermediate) լեզվական դժվարություն ունեցող տեքստեր , իսկ բառարանի օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանել ընտրած մասնագիտությանը վերաբերող բնագիր ոչ շատ բարդ տեղեկատվական տեքստեր:

 

Ընդհանուր ժամաքանակը – առաջին կիսամյակում՝ 24, երկրորդ կիսամյակում՝ 36

Բովանդակությունը

Ուսուցումը ընդգրկում է հետևյալ թեմաները ըստ ընտրած մասնագիտության ուղղվածության.

Խաղողագործություն և գինեգործություն, պարտիզապուրակային գործ, զարդակիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում, գրադարանային գործ, գործավարություն:

Տեքստերի տիպերը

Ունկնդրելու և խոսելու տեքստերը կարող են լինել` կարճ նկարագրություններ, հաղորդագրություններ, արարողակարգային երկխոսություններ, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված հատվածներ թերթերից ինտերնետային էջերից:

Ընթերցելու համար տեքստերը կարող են լինել նկարագրրություններ, տեղեկատվություններ, հարցազրույցներ, գովազդներ և հայտարարություններ, պարզեցված հատվածներ թերթերից և ինտերնետային էջերից:

Անգլերենի լեզվական միջուկը

Բառակազմական գիտելիքներ և կարողություններ

Ածականակերտ վերջածանցներ- ish, -like, -ic, -ical, -ous, -less, -ful,

Գոյականակերտ վերջածանցներ – dom, -ist, -ship, -ance, -ence, -al,

Մակբայակերտ վերջածանցներ – fold, -ward,

Բայակերտ վերջածանցներ –ize, -ate, -en, -ify

Նախածանցներ ( in-, im-, ir-, il-),   de-,  dis-,   mis-

anti-  , bi- ,  extra-,  inter- ,  multi- ,  over-  ,

pre-,  post-,  retro- ,  sub-,  super- ,  trans- , uni-

Քերականական գիտելիքների ծավալը

Ձևաբանություն

Հոդ – որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն

Գոյական անուն – թիվ, հոլով, սեռ

Գոյական + գոյական կառուցվածքը

Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ և  հարաբերական դերանունները

both, either, neither դերանունները

Ածականների համեմատության աստիճանների ուժեղացումը

Տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները

Մակբայների կիրառման յուրահատուկ դեպքերը` hard-hardly, cheap-cheaply, short-shortly, direct-directly, high-highly, wide-widely, close-closely

Նախդիրներ – ժամանակ, տեղ և ուղղություն ցոիյց տվող

Բայական բոլոր ժամանակները` ներգործական և կրավորական

Մոդալ բայերն ու դրանց համարժեքները, մոդալ բայ + Perfect Infinitive ձևերը

Բայի անդեմ ձևերը` Infinitive, Participle, Gerund

Որիշի ուղղակի խոսքը անուղղակիի վերածելու յուրահատուկ դեպքերը

Շարահյուսություն

Համադասական և ստորադասական շաղկապներ

Բարդ ստորադասական նախադասություններ

Ռուսերենի լեզվական միջուկը

Лексико-грамматический материал

Лексика и фразеология

Синонимы, антонимы, фразеологизмы.

Слова и выражения по теме: бережное отношение к природе, природные ресурсы, законы природы, тайны природы, дары природы, природные явления, водные пространства, охрана природы, флора, фауна, Красная книга, заповедник и т.д.

Работа по микроязыку специальности.

 Орфография

Правописание слов с безударными гласными, проверяемыми и не проверяемыми ударением (море, река, гора, ресурсы, собака), с непроизносимыми согласными (солнце, местность).

Пунктуация

Знаки препинания в сложных предложениях.

 Морфология

Значение, основные морфологические признаки наречия. Наречия места, времени, причины, цели, условия.

Синтаксис 14 Выражение объектных отношений в простых и сложных предложениях (охранять что-либо, заботиться о ком-то и о чем-то, опасаться чего-либо, предостерегать от чего-либо; Мы живем на нашей планете, а … и т.д.).

Выражение согласованного и несогласованного определения.

Выражение обстоятельства времени, места, причины, цели, условия.

Выражение времени, места, причины, цели, условия придаточными частями сложноподчиненного предложения

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

 

Թարգմանական գործունեություն

Ինտերնետից, անգլերեն լրագրերից վերցված արդիական հոդվածներ թարգմանել, որոնք ունեն հասարակագիտական ուղղվածություն

Դիտել BBC լրատվական գործակալության հեռուստալուրերը և տալ կարճ տեղեկատվություն հայերենով

Թարգմանել տարբեր դեղերի, կենցաղային սարքերի գործածման մասին ցուցումները

 

 

Ստուգման և գնահատման կարգը

 

Գիտելիքների և կարողությունների ընթացիկ ստուգումները աննկատ որպես հետաքրքիր դասապրոցես  կատարվելու են խոսքային գործունեության 5 բաղադրիչներով` ունկնդրումով հասկանալը, ընթերցումով հասկանալը, խոսելու կարողությունը, գրելու կարողությունը և գրավոր ու բանավոր թարգմանելու կարողությունը :  Տարվա ընթացքում նախատեսվում է երկու կիսամյակային ստուգում` դեկտեմբեր 2019 և մայիս 2020 :

Գնահատումը կկատարվի 10 բալային համակարգով`

  • 0-ից 3` բալ հանձնարարությունը ամբողջությամբ կատարելու համար
  • 0-ից 3` բալ հանձնարարության կատարման որակի համար (հաշվի են առնվում ընտրված բառապաշարը, քերականությունը, խոսքի տրամաբանական իմաստը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում կատարած աշխատանքը ինքնուրույն ներկայացնելու և հիմնավորելու կարողությունը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում ինքնուրույն մտքեր արտահայտելու կարողությունը)

 

Սովորողների հետազոտական աշխատանքներ

  • Ինտերնետային էջերում փնտրվում են ուսումնական տարբեր առարկաներից արդեն սովորած թեմաներին վերաբերող հետաքրքիր հոդվածներ, տեղեկատվություններ և թարգմանվում են հայերեն: Գործունեության այս ձևը ապահովում է միջառարկայական կապերը:

Ուսումնական Ճամփորդություններ 

Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի և ռուսերենի գործնական կիռարման դաս: Խաղարկվում է “էքսկուրսավար-զբոսաշրջիկներ” դերային լեզվական գործունեությունը:

 

Օգտագործվող գրականություն

  1. J.Thomson « A Practical English Grammar » Oxford University Press, 2003
  2. Nick Kenny « First Certificate Pass Key » Macmillan 2000
  3. David Seymour & Maria Popova « 700 Classroom Activities » Macmillan 2005
  4. Raymond Murphy « Englis Grammar in Use » Cambridge University Press 2005
  5. Matyushkina-Guerke « Practical English in Patterns »
  6. Richard Moyer « Science » 2000
  7. Ն.Մ.Ավագյան և ուրիշներ « Անգլերենի թեստային վարժությունների շտեմարան » Երևան 2009

www.englishlearner.com

www.nonstopenglish.com

www.englishpage.com

 

Ծրագիրը կազմել են՝

անգլերեն դասավանդող՝ Յուրա Գանջալյանը

աուսերեն դասավանդող՝ Մարիամ Քալանթարյանը

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագիր և գնահատման համակարգ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ 2019 – 2020 ուստարի

Անգլերենի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ (more…)