Just another WordPress.com site

Archive for the ‘Մասնագետ-դասավանդողի օրագիրը’ Category

Կրթահամալիրային նախագծերի մանկավարժական ուղղվածությունը. քանդակագործը

Թվում է, որ «Գետը բնակավայրում» նախագիծը իր էությամբ բնապահպանական է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական է, եթե դրա իրականացմանը մասնակցում են սովորողները: Իրականացվող նախագծի արդյունքում Երևանի միջով հոսող Հրազդան գետի ու նրանից սկիզբ առնող ջրանցքների  ջրերը ու ափամերձ տարածքները մինչև Արաքսավան միանգամից չմաքրվեցին, բայց, միևնույն ժամանակ, հարյուրավոր տարատարիք սովորողներ գիտակցեցին ու գիտակցում են գետը, շրջակա միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Հզոր է մանկավարժության ազդեցությունը ու մենք ունենալու ենք մաքուր Հրազդան ու նրա մաքուր ջրերով ջրանցքներ: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Թվում է, որ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծը իր էությամբ քաղաքաշինական է, և ընդամենը մի քանի օրում կամ մեկ ամսում կվերանան մեր թաղամասի անհրապույր ցանկապատները, կբացվեն թաղամասի տարբեր վայրերը իրար կապող հետիոտնի ու հեծանվորդի համար հարմարավետ արահետներ, կկառուցվեն թեքահարթակներ, բազմաբնակարանային շենքերին կից որոշ «ճարպիկ» բնակիչների զավթած հողակտորների փշոտ մացառուտները կփոխարինվեն աչք շոյող կենսահաստատ խաղողի թառմաներով, բայց՝ ավ˜աղ: Եվ, այնուամենայնիվ, այս ամենը կիրականանա, ինչպես իրականություն է դարձել մեր կրթական պարտեզը, որովհետև այս նախագիծը մանկավարժական է: Դանդաղ ու հաստատուն քայլերով կիրականանա, որովհետև այն արդեն տարատարիք սովորողների մտքի սեփականությունն է: Հզոր է մանկավարժության ուժը: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Մեր իրականության մեջ արդեն երրորդ անգամ հարսանիքը չի ասոցացվում տասնյակ ավտոմեքենաների խլացնող ձայնային ազդանշանների, ռեստորանային ուտուշ-խմուշների ու կեսգիշերային անհարկի հրավառությունների հետ: «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծով սովորողները հայկական ծիսական  հարսանիքի մասնակիցն են դառնում. սովորում ու ներկայացնում են հին հայկական հարսանեկան անուշ պարերգեր: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Թվում է, որ «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի» քանդակների արարման հարթակը Մայր դպրոցի ծառաշատ բակում իր էությամբ մշակութային է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական ազդեցություն է ունենում, տարատարիք սովորողների, ուսուցիչների, համայնքի բնակիչների վրա: Քանդակագործությամբ սերմանվում ու ձևավորվում են անհատի համար այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝  երևակայությունը, նպատակին հասնելու անկոտրուն համառությունը, առարկայի ծավալային եռաչափ պատկերացման կարողությունը, իրերի խորհրդանշականությանը մարմնավորում տալու կարողությունը, գեղեցիկի զգացողությանը մարմնավորում տալու կարողությունը: Լավ քանդակագործն իր աշխատանքում սիրով ներդաշնակություն ու հավասարակշռություն է փնտրում նյութի կշռի, ձևի ու դիմադրողականության մեջ: Նա երջանիկ է, երբ գտնում է այդ ներդաշնակությունը: Եվ այս ամենով հանդերձ, լավ քանդակագործը չի կարող լինել ֆիզիկապես թույլ և վատառողջ: Արդյո՞ք մանկավարժությամբ չենք ձգտում սերմանել այս բոլոր որակները մեր սովորողների մեջ:

Երևակայության բարձր թռիչքի օրինակ է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպիի մեծածավալ մոնումենտալ ռելիեֆային ստեղծագործությունը՝ մեծ ու փայլող աչքերով Հիսուսի խորաթափանց դեմքը:

20190711_095506

Ստավրոպոլցի քանդակագործ Իվան Կիսլիչենկոյի «Արևը ամպերի մեջ» ստեղծագործությունը նույնպես խթանում է երևակայությունը:

20190710_112348_Burst01.jpg

Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Ալիսա Դանիելյանը փոքրիկ աղջկա երազանքի երևակայական նավն է ստեղծում, որը չնայած սպիտակ ու կարծր քարից է կերտվում, մի օր հասնելու է «կապուտակ ծովին»՝ իր հետ տանելով փոքրիկ աղջկան, որը երևում է, եթե այլ դիտանկյունից նայենք այդ բոլորաքանդակին:

1 նավակ20190714_175639.jpg

2 նավակ 20190714_175722_Burst01.jpg

Խորհրդանշանականության մարմնավորումը արտահայտված է Մասիմո Լիպիի որդի Քրիստոֆերի աշխատանքում: Քրիստոֆերն իր քանդակի անունը «Բողբոջ» է դրել: Քրիստոֆերի մտահղացմամբ այդ քանդակը խաղողի թառմայի հենասյուն է պատկերելու և խորհրդանշելու է սովորող երեխաներին, ովքեր իրենց ուսերին են պահելու ապագա կենսահաստատ բերքի ծանրությունը:

20190711_094311_Burst01.jpg

«Նրբագեղություն ու գեղեցկություն» բառերով կարելի է բնորոշել Գոռ Դավթյանի և Կորյուն Գևորգյանի աշխատանքները:

20190706_110406.jpg

20190711_094606.jpg

Նպատակին հասնելու անկոտրուն համառություն, ֆիզիկական ուժ ու քաջ առողջություն է հարկավոր այս հսկայական պառկած քարից խաղողի ճմռման ավազան կերտելու համար: Չնայած իր հասուն տարիքին, Հովհաննես Գրիգորյանը ծնկած կամ կռացած դիրքով ամեն օր ժամերով զգույշ մրճնահարվածներ է տալիս հատիչին: Մի քանի օրերի տքնաջան աշխատանքից հետո քարն արդեն ունի նկատելի գոգավորություն ու նմանվում է ավազանի, իսկ քարե ավազանի եզրերին խաղողի զարդաքանդակներ են: Երբ աշխատանքն ավարտվի, այն դրվելու է կրթահամալիրի քոլեջի Խաղողի և գինու դպրոցի բակում և արվեստի գործ լինելուց բացի ունենալու է նաև կիրառական նշանակություն:

20190710_112157

Էսթետիկական և կիրառական նշանակություն ունի նաև չին քանդակագործ Ջի Ֆու Ժոուի խմելու ջրի աղբյուրի քանդակը:

20190711_095401.jpg

Աշխարհի տարբեր երևույթների միջև եղած ներդաշնակ կապի, հավասարակշռության ու աշխարհաստեղծման մասին է խորհում վրացի քանդակագործ Արչիլ Դիդիշվիլիի ստեղծագործությունը, որի անունը ինքնին մի հարցադրում է «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել աշխարհը»:

Արչիլ20190711_094954 (1).jpg

 

 

 

 

 

 

 

 

 

2019-ի 4-րդ ուսումնական շրջանի ամփոփումը Արևելյան դպրոց-պարտեզում. ներկրթահամալիրային ուսումնասիրություն

«Իմացումի հրճվանք» ծրագիր 6 տարեկաններ   1-3-րդ դասարաններ

Ճամբարային նախագիծը (նախագծերը) դասվարի բլոգում՝ ներկայացում, իրականացում

Էլմիրա Մարգարյան– 6 տարեկանների դասվար

Ուսումնական բլոգում հրապարակել է մայիսի 27-31 և հունիսի 3-7 աշխատանքային նախագծերը: (more…)

Իմ բլոգով ես ավելի գրագետ դարձա. կլոր-սեղան քննարկումը Հարավային դպրոց-պարտեզում

Մայիսի 15-ին, ժամը 13:30-ին Հարավային դպրոց-պարտեզի առաջին հարկի միջանցքում էի, որտեղ պատի վրա ամրացված էր մեծ սմարթ հեռուստացույցը: Սովորողներ, դասվարներ, դասավանդողներ ու ծնողներ…բոլորը սպասում էին կլոր-սեղան քննարկմանը, որը սկսեց Կարինե Բաբուջյանը իր երրորդ դասարանցիների հետ՝ ‹‹Բլոգավարությունը երրորդ դասարանում›› ներկայացմամբ: Հենց միայն PowerPoint պրեզենտացիայից երևում է, թե որքան մեծ աշխատանք է կատարել Կարինեն իր սովորողների հետ: Տպավորիչ էին երրորդ դասարանցիներ Հայկ Փիլիփոսյանի, Դավիթ Հայրապետյանի, Էվելինա Հակոբյանի մեկնաբանությունները իրենց բլոգների բաժինների մասին: ‹‹Իմ բլոգով ես ավելի գրագետ դարձա››, այսպես համոզիչ ամփոփումով ավարտեց իր խոսքը Հայկ Փիլիփոսյանը: Դավիթ Հայրապետյանն էլ այն կարծիքն արտահայտեց, որ բլոգը թափանցիկ է բոլորի համար, իսկ թուղթը՝ ոչ:

20190515_134219_Burst01 (1).jpg20190515_133228_Burst01.jpg

Իր շնորհակալական խոսքն արտահայտեց Դավիթ Հայրապետյանի մայրը՝ Լիլիթ Պահությանը: Նա հիացած էր, որ իր որդին այդքան վաղ տարիքում կարողանում է  աշխատել բլոգով ու իր մտքերն ազատ արտահայտել:

20190515_134406_Burst01.jpg

Հաջորդ ներկայացումը Լուսինե Գասպարյանինն էր իր առաջին դասարանցիների ուղեկցությամբ ‹‹Ճամփորդությունը՝ ուսումնական աշխատանք›› թեմայով: Լուսինեն մանրամասն նկարագրեց, թե ինչպես է կարողանում ճամփորդությունը դարձնել ուսումնական աշխատանք: Քանի որ առաջին դասարանցիները դեռ չեն կարողանում ինքնուրույն նախապատրաստվել ճամփորդությանը, մեծ է դասվարի աշխատանքը այս հարցում: Ինչպե՞ս պետք է հագնվեն սովորողները, ի՞նչ վերցնեն իրենց հետ, ինչի՞ մասին և ի՞նչ բառապաշարով պետք է պատմել նրանց ճամփորդությից առաջ, ճամփորդության ընթացքում և ճամփորդությունից հետո:

20190515_134927_Burst01.jpg

Երրորդ ներկայացումն արեցին Հասմիկ Պողոսյանը և Շուշան Ալեքսանյանը՝ ‹‹Ճամփորդույթունները՝ որպես հեղինակային կրթական ծրագիրը տարածող գործիքներ›› թեմայով: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ուսումնական ճամփորդությունները երեք փուլերով են իրականացվում՝ նախապատրաստական փուլ, ճամփորդության ընթացքը և հետճամփորդական փուլը իր պատումներով, լուսանկարների շարքերով ու ֆիլմաշարերով: Շուշան Ալեքսանյանը ներկայացումը ավելի ուսումնական էր դարձնում սովորողներին ուղղված իր բնագիտական հարցերով:

20190515_140741.jpg  20190515_135055_Burst01.jpg

Կլոր սեղան-քննարկման ողջ ընթացքում ամենահիացած դեմքերը, ամենաբարի  ժպիտները ծնողներինն էին:

20190515_135104.jpg

 

 

Բլեյան կրթական բաց ցանցի հավաքի առաջին օրը Քոլեջում

Վանաձորից, Դիլիջանից և Արարատից ժամանած մանկավարժների շրջայցը Քոլեջում Լիլիթ Բլեյանը սկսեց Նորաբաց Խաղողի և գինու դպրոցի ներկայացմամբ: Անսովոր էր հյուրերի համար՝ խաղողի և գինու դպրոց: Անսովոր էր և միևնույն ժամանակ՝ այնքան ջերմ ու կենսահաստատ տրամադրություն հաղորդող: Երբ հյուրերը ըմպում էին գինին և գովաբանում այն, Դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին հպարտությամբ շեշտում էր, որ Ավագ դպրոցի ու Քոլեջի սովորողների ձեռքերի սիրով քաշած գինին են խմում:

20190426_111331_Burst01

Խաղողի և գինու հյուրընկալ դպրոցից հետո ներկա եղանք Գայանե Թերզյանի ‹‹Գրական թատրոն›› նախագծային խմբի պարապմունքին: Պարապմունքի մասնակիցները ‹‹Նախադպրոցական մանկավարժություն›› մասնագիտության երկրորդ կուրսեցիներն էին: Ուսանողների առջև Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բնագիր բանաստեղծություններն էին, որոնց կողքին՝ այդ նույն բանաստեղծությունները երգերի խոսքերի վերածած տարբերակներն էին: Ղազարյան Ալյոնան, Աթալյան Արփինեն, Ղևոնդյան Անահիտը, Հաջյան Մերին և Հովհակիմյան Գրետան կարդում էին իրենց ընտրած բանաստեղծությունը, որից հետո քննարկում էին երգի խոսքերի և բնագրի միջև եղած տարբերությունները: Քննարկումը ավարտվում էր այդ խոսքերով գրված Լևոն Արևշատյանի երաժշտությամբ ու Գոռ Սուջյանի կատարմամբ արված ձայնագրությունների ունկնդրումով: Հյուրերն այնքան ոգևորվեցին, որ նրանցից մեկը վերցրեց թերթիկը և ինքը կարդաց Վահան Տերյանի Աշնան Մեղեդին: Դիլիջանի թիվ 5 դպրոցի տնօրենի խնդրանքով մեր ուսանողները մի ազգագրական երգ երգեցին, որին միացավ նաև Տաթև Բլեյանը: Կանցնի մեկ-երկու տարի և այս բանաստեղծություններ, երգ ու երաժշտություն սիրող  աղջիկները կդառնան մեր 2-4 տարեկանների զարգացման խմբերի դաստիարակներ:

20190426_113747_Burst01 (2).jpg

Քոլեջը ունի նաև իր նախակրթարանը: Այս սենյակում Նելլի Պողոսյանի և Էմմա Տերտերյանի 2-4 տարեկան սաները թափանցիկ մոմլաթի վրա ջրաներկով նկարում էին և վազում դեպի մեզ ասելով՝ տեսե՛ք ինչ եմ նկարել, տեսե՛ք ինչ եմ նկարել:

20190426_115608.jpg

Իսկ Քոլեջի այգում ուրախ իրարանցում էր: Անահիտ Գրիգորյանի 5 տարեկանների խումբը ավելի լուրջ գործով էր զբաղված:

20190426_115843.jpg

20190426_120149_Burst01.jpg

 

Զրույց անգլերենի երիտասարդ մասնագետի հետ

Մարտի 22-ին կրթահամալիրի մանկավարժության կենտրոնում զրույց ունեցա անգլերենի երիտասարդ մասնագետ Միլենա Մանուչարյանի հետ: Միլենա Մանուչարյանը 2018-ին է ավարտել Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ‹‹Միջմշակութային հարաբերություններ›› ֆակուլտետը: Միլենան այդ օրը ներկա էր եղել Լիանա Ասատրյանի անգլերենի պարապմունքներին Արևմտյան դպրոցում:

Մոտ 40 րոպե անգլերեն զրուցեցինք: Միլենայի անգլերենի իմացությունը լիովին բավարարում է՝ անգլերենի դասավանդող աշխատելու համար: Միակ մտավախությունն այն է, որ այդ ֆակուլտետում չեն դասավանդել անգլերենի դասավանդման մեթոդիկա: Զրույցի ընթացքում նրան բացատրեցի այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է ուղղորդվել կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդելիս: Խորհուրդ տվեցի ուսումնասիրել Աննա Գանջալյանի, Լիանա Ասատրյանի ուսումնական բլոգները: Դասավանդման մի քանի իրավիճակային դերախաղեր ստեղծեցինք զրույցի ընթացքում, որի ժամանակ ես երևակայական 4-րդ դասարանցի էի, իսկ նա՝ անգլերենի ուսուցիչը: Ես խոստացա ներկա գտնվել նրա առաջին փորձնական դասերին:

 

Դասավանդողի իմ հետազոտական աշխատանքը

Դասավանդողի իմ երկար տարիների հետազոտական-ստեղծագործական աշխատանքը մի քանի ուղղություններով 2016-ի դեկտեմբերին ամփոփել եմ իմ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքում, որը հրապարակված է մեր մեդիագրադարանում: Անցել է երկու տարի: Նոր հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ եմ արել: Նոր երիտասարդ դասավանդողներ են մոտք գործել կրթահամալիր, և կարծում եմ, որ ժամանակն է արժևորելով հինը՝ ներկայացնել նորը: Այս ամփոփումը կարևորվում է նաև նրանով, որ այս երկու տարիների ընթացքում ‹‹Դպիր›› մանկավարժական ամսագրում հրապարակված իմ 10-ից ավելի հոդվածներ կապի խափանման պատճառով ջնջվել են և այստեղ ինձ օգնության հասավ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքի pdf տարբերակը, որի մեջ պահպանվել են իմ բոլոր կարևոր աշխատանքները և որի հետ ավելի հեշտ ու հարմար է աշխատելը: (more…)

Քոլեջի առաջին կուրսեցիները յուրահատուկ կերպով ամփոփեցին 2018-2019-ի առաջին ուսումնական շրջանը

 

20190115_11275920190115_112902

Մարդաշատ էր Քոլեջի առաջին հարկի ընդարձակ սրահը հունվարի 15-ին, ժամը 10:30-ին: Մի կողմում առաջին կուրսեցիների երեք դասարանների վեցական ուսանողներով խմբերն էին, իսկ մյուսում՝ բոլոր առաջին կուրսեցիներն էին, որոնք ոգևորում էին իրենց համակուրսեցիներին: Խաղ-մրցույթը կազմակերպել էին դասավանդողներ   Թամար Ղահրամանյանը, Կարինե Պետրոսյանը, Անահիտ Մելքոնյանը և Գայանե Թերզյանը: Մրցույթում հաղթելու համար սովորողները պետք է ցուցաբերեին իրենց գիտելիքներն ու կարողությունները հայոց լեզվից, գրականությունից, բանահուսությունից ինչպես նաև՝ ազգային երգ ու պարից:

20190115_113957_burst0120190115_113951_burst01

Խաղ-մրցույթի հարցերն այնպիսին էին, որ հիշեցնում էին մայրենիի ֆլեշմոբը:  Մրցույթն ազնիվ էր ընթանում: Յուրաքանչյուր հարցին 1-3-5 րոպե ժամանակ էր տրվում, որի ընթացքում մրցող խմբերը գրում էին իրենց պատասխանները և ներկայացնում ժյուրիին: Գրականության հարցերի մեծ մասը Հովհ. Թումանյանի ստեղծագործություններին էին վերաբերում: Տպավորիչ հնչեցին Թումանյանի քառյակները 1.3 խմբի Արթուր Աբրահամյանի արտասանությամբ: Արթուրը մրցույթից դուրս ներկայացրեց նաև Համո Սահյանի ‹‹Հայաստան ասելիս…›› բանաստեղծությունը:

Խաղ մրցույթի հարց ու պատասխաններին հետևում էին սովորողների երգն ու պարը, որոնց հաճույքով միանում էին նաև դասավանդողները:  Ո՞վ կմտածեր, որ  ուսումնական կիսամյակի ‹‹Ես կարողանում եմ›› հաշվետվությունը այսքան հետաքրքիր, աշխույժ, ուսանելի և գեղարվեստական կարող է լինել:

20190115_114903_burst01

 

 

Մեր նոր ուսուցիչը

Անհնար էր ընդհատել նրան, երբ նա խոսում էր խաղողի տարբեր սորտերից նոր սելեկցիոն սորտի ստեղծման, հայկական ավանդական, արդյունաբերական և տնայնական գինեգործության մասին: Նա բառ չէր փնտրում իր մտքերն արտահայտելու համար: Նրա բառերը, նախադասությունները, տրամաբանական շարունակությամբ փողկապակցված մտքերը անընդհատ ու դանդաղ հոսում էին, ինչպես ճզմվող խաղողի թանձր ու քաղցր հյութը: Մոտ մի ժամ շարունակ նույնիսկ տիար Բլեյանը հարգանքով ու ակնածանքով լի լսողի դերում մնաց, որքան էլ որ ուզում էր շեղել նրա խոսքի ընթացքը դեպի մեր այսօրվա խնդիրը: Մեզ հյուրընկալել էր, իր տան սեղանն ու խոսքը ղեկավարում էր 95-ամյա Դերենիկ Սաֆարյանը՝ Հայաստանում խաղողագործության ու գինեգործության բնագավառում սերունդներ կրթած մեծ ուսուցիչը: Որքան երկարում էր Դերենիկ Սաֆարյանի խոսքը, այնքան այն հարստանում-հասունանում էր, ինչպես գինին է հասունանում տիկերում ու կարասներում: Հարմար պահ ընտրելով ես մի հարց տվեցի նրան. ‹‹Գինի խմելն առողջարա՞ր է››: Ի պատասխան իմ հարցի նա միայն գլխով հավանության նշան արեց ու շարունակեց իր խոսքը ‹‹պարտեզների քաղաք›› հին Երևանի մասին, ավանդական ու տնայնական գինեգործության ու գինի խմելու հայկական մշակույթի մասին: Իմ հարցը տալուց 15-20 րոպե հետո միայն նա այսպես պատասխանեց. (լսենք նրա խոսքը)

Երբ արդեն լցված էին բաժակները, նա զգուշացրեց.

– Գինին օղու նման միանգամից չեն կոնծում. սկզբում պետք է հոտ քաշել ու վայելել նրա բուրմունքը, որից հետո դանդաղ երկու-երեք կում ըմպել ու վայելել նրա համը:

Վարպետի ձեռքով քաշած ‹‹մուսկաթ›› խաղողի սորտի գինին աննկարագրելի բուրմունք ուներ: Երևի տարբեր մարդկանց համար այդ բուրմունքը տարբեր կթվար: Ինձ թվաց, որ այն վարդի բուրմունք ուներ:

Հանդիպման վերջում տիար Բլեյանը Դերենիկ Սաֆարյանին ներկայացրեց կրթահամալիրի նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները և հույս հայտնեց, որ գինեգործության մեծ գիտնականն ու ուսուցիչը իր օրհնությամբ ու գործնական խորհուրդներով ճիշտ գիտական ուղու վրա կդնի դրանք:

Հանդիպումը գրեթե ամբողջությամբ նկարահանել է Քնարիկ Ներսիսյանը, ով մի նոր նախագիծ է սկսել՝ ‹‹Գինեգործը››: Նախագծի նպատակն է որքան հնարավոր է պատշաճ կերպով լուսաբանել մեր նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները: Քնարիկի առաջին նյութի վերնագրում առկա է նաև ‹‹երրորդություն›› բառը, որը խորհրդանշում է գինեգործների երեք սերունդների ներկայացուցիչներին. ավագը`Դերենիկ Սաֆարյան, միջինը՝ Գագիկ Մելյան և կրտսերը՝ Էդվարդ Հովհաննիսյան: Էդվարդ Հովհաննիսյանը մեր կրթահամալիրի շրջանավարտն է:

20181227_104854_Burst01

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքների ծրագիրը դեկտեմբերի 24-27-ը

Դեկտեմբերի 24-ին

Ժամը 12:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Անգլերեն դասավանդողների հետ քննարկվում և փորձարկվում են սովորողի լեզվական կարողությունները զարգացնող լեզվական տարբեր խաղեր: 

Հավանության արժանացած լեզվական խաղերը օգտագործվելու են հունվարյան ճամբարային, նախագծային ուսումնական շրջանի ժամանակ:

Հավաքի աշխատանքային լեզուն անգլերեն է:

Դեկտեմբերի 25-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզու դասավանդողների մասնակցությունը «Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես»-ին:

Քանի որ մի քանի նոր դասավանդողներ կան, սկզբում ներկայացվելու է կրթահամալիրում անցկացվող ամենամյա հանրակրթական դիջիթեքի մասին տեղեկատվություն, որից հետո նշվելու է անցյալ տարիների և այս տարվա՝ Դիջիթեք 2019-ի տարբերությունը: Դասավանդողների հետ քննարկվելու են, թե ինչ աշխատանքներ կարելի է ներկայացնել Դիջիթեք 2019-ին:

Դեկտեմբերի 26-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդողները ներկայացնում են իրենց հունվարյան նախագծային-ճամբարային  ուսումնական շրջանը:

Դեկտեմբերի 27-ին

12:30-ին, Ավագ դպրոցի 2-5 դասասենյակում

Քննարկում ենք կրթական տարբեր աստիճաններում սովորողների օտար լեզվի իմացության ելքային կարողությունները:

 

Կրթահամալիրը ներկայացնող անգլերեն ֆիլմաշարի առաջին ֆիլմի սցենարը

Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex

Fun of Knowledge Acquisition

Film 1

 

Screenplay

 

Խոսք – կարդում են Ավագ դպրոցի սովորողները Պատկեր
1.Then the whining schoolboy, with his satchel and shining morning face, creeping like snail unwillingly to school…” .

 

 

 

 

 

 

1.Then the whining schoolboy, with his satchel and shining morning face, creeping like snail unwillingly to school…” .

William Shakespeare “As you like it”

(10 վայրկյանի ընթացքում հաղորդավարը կարդում է այս տողերը)

2.William Shakespeare wrote these lines in his play “As you like it” about 400 years ago. For centuries the school has been a place where children get knowledge and prepare for their future life. They do not live a child’s life full of happiness, and as they do not realize the fact that they are preparing for their future life, they are not happy to go to school. How can we create an educational environment where children will feel comfortable? How can we make the freedom of children and their education become inseparable? How can we make the teaching-learning process be based on fun activities at primary school? How can we make the project based teaching-learning process be more purposeful and motivating for the learners of middle school? How can teachers gradually become mentors in the learning process of high school students? How can the learners empower their will, learn different foreign languages, know and respect cultures of other peoples, love, preserve and carry our culture and become good citizens of our country?

The founder director of Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex Ashot Bleyan and the staff of the Educomplex have been trying to create such a school for already 33 years.

We are going to present a series of films about our Educomplex. The first film is called “Fun of Knowledge Acquisition

2.Հաղորդավարը կանգնած խոսում է Մայր դպրոցի դիմաց, իսկ ետնամասում երևում է mskh.am ցուցանակը շենքի ճակատային մասում:

 

Խոսքի տևողությունը՝ 2 րոպե 10 վայրկյան:

3. The usual school day at all the 4 school-gardens with their pre-school groups and primary school children, at Middle and High Schools and at the Vocational College begins with a 15-minute general morning training at 9:00. These everyday general morning trainings help the school children and teachers be full of positive energy, toss away any kind of anxieties or worries. An atmosphere of mutual love and care is created while dancing and singing together. The child feels the spiritual warmth of the family early in the morning, as soon as he comes to school. 3. Առավոտյան ընդհանուր պարապմունքի տեսագրություն Արևմտյան, Հարավային, Միջին և Ավագ դպրոցներում:

Լսվում է հաղորդավարի ձայնը:

Տևողությունը՝ մոտ 5 րոպե:

4. The atmosphere of love and cheerfulness is maintained during the whole day in the pre-school groups and in the primary school classrooms. The rooms for the pre-school groups are designed so that the children can feel comfortable and safe. Even a two-year-old child can go to bed without anybody’s help. In the primary school nobody reproaches the child for not having written the first letters of the alphabet in a straight line. Just on the contrary, learning the first Armenian letters is really a fun activity. Here is how the 6-year-old children learn their first letters. They are making cookies with the letters of their names, bake them and then eat them.

 

 

4. Նախակրթարանի խմբասենյակների հարմարավետ ու անվտանգ միջավայրի ցուցադրումը: Խմբասենյակի հատակին դրված հաստ ներքնակները, երեխայի հասակին համապատասխան խմելու ջրի հասանելի ծորակները:

Ցուցադրվում է տառթխիկ տեսաֆիլմը.

 

Տեսաֆիլմը տևում է 4 րոպե 50 վայրկյան:

 

 

5.Now we are at the English lesson. The 5th graders are speaking English.

 

5.Ցուցադրվում է հաղորդակցական անգլերենի  պարապմունք Արևմտյան դպրոցում: Երկխոսություն 4-րդ կամ 5-րդ դասարանումՙ: Տևողությունը՝ 3-4 րոպե:
6. . The 5th graders are realizing an educational project in Mathematics “Mathematics and Ecology”. At an outdoor lesson, they mow the grass on a 1m2  area. Then they weigh the grass and their task is to find out how much the grass will weigh on an area with the width of 7m and length of 20m. 6. Մաթեմատիկայի բացօթյա դասի ցուցադրություն

 

7. Children in all the countries like riding bicycles. Why should we keep them away from their most favourite activity? Most of the learners of our primary schools stay at school after classes. 7.Հեծանվային պտույտ Արևմտյան դպրոցի շենքի շուրջը: 2-3 րոպե:
8. Teaching swimming is included in the curriculum of our primary schools. 9. Լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում: 3-4 րոպե
9.  “Why did you create such a school?” The first graders asked this question to the Director of the Educomplex Mr. Ashot Bleyan who gave this answer: “I wanted to create a school where nobody gets bored and nobody annoys anybody”, 7. Հաղորդավարը կանգնած է թափանցիկ դասասենյակների առջև և վերջին միտքն է արտահայտում:

2 րոպե:

10. This was our first film about “Mkhitar Sebastatsi” Educomplex.

 

Հաջողված մուտք կրթահամալիր

Նոյեմբերի 12-ին, երկրորդ դասաժամին Ավագ դպրոցում ներկա եղա անգլերենի մեր նոր դասավանդող Ծովինար Կասսաբյանի 10-րդ դասարանի ընտրությամբ խմբի ուսումնական պարապմունքին, որի ընթացքում երկու տեքստ քննարկվեց: Ամբողջ ուսումնական պարապմունքի ընթացքում չլսվեց հայերեն որևէ բառ:

20181112_101758_Burst01.jpg

Նույնիսկ նոր բառերի, արտահայտությունների իմաստները բացատրվում էին անգլերեն՝ գործածելով արդեն ծանոթ բառեր, հոմանիշներ: Ուսումնական պարապմունքին մասնակցում էին գրեթե բոլոր սովորողները (մոտ 80%-ը): Այն փաստը, որ Ծովինար Կասսաբյանը մասնագիտությամբ նաև հոգեբան է, օգնում է նրան մանկավարժական ճիշտ մոտեցումներ ցուցաբերել յուրաքանչյուր սովորողի նկատմամբ:

 

20181112_101843_Burst01

Մի քանիսը միայն կարդում էին և պատասխանում տվյալ պարբերությանը վերաբերող հարցերին, մյուսները պատասխանում էին այն հարցերին, որոնց պատասխանները չկաին տեքստում և վերլուծական աշխատանք էր պահանջվում: Սովորողները նույնիսկ միմյանց հետ անգլերեն էին խոսում: Օրինակ, երբ անգլերեն լավ իմացող ու պարապմունքին շատ ակտիվ մասնակցող մի տղա փորձեց պատասխանել մի աղջկա ուղղված հարցին, այդ աղջիկը շրջվեց տղայի կողմը և կտրուկ ասաց. «Shut up!»: Ծովինարը կարողանում է ստեղծել անգլերեն խոսողների միջավայր:

20181112_101532_Burst01.jpg

Պարապմունքի ընթացքում ես աչքի անցկացրեցի նաև Ծովինար Կասսաբյանի ուսումնական տարվա սկզբին բացված ուսումնական բլոգը, որտեղ մի ուշագրավ նախագծի` Tabbouleh Party իրականացման մասին կարդացի : Նախագծի իրականացման նպատակն էր սովորողներին ներկայացնել, ինչպես ինքն է ասում, Միջերկրականի հայտնի ուտեստը: Թաբուլեն նա պատրաստել է սովորողների հետ և միասին էլ ճաշակել են այն: Նախագծի իրականացման ամբողջ ընթացքի աշխատանքային լեզուն անգլերենն է եղել:

Ես շատ ուրախ եմ, որ մեր Ավագ դպրոցը համալրվեց նաև Ծովինար Կասսաբյանով:

 

 

 

 

Ընդլայնվում է Բլեյան կրթական ցանցը. Գյումրի

Հոկտեմբերի 31-ին առավոտյան 8:30-ին տիար Բլեյանը, Անի Նավասարդյանը, Անի Սարգսյանը, 10-րդ դասարանցի Տիգրան Արամյանը և ես ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Բոլորն էլ գիտեն, թե որքան ուսանելի է Աշոտ Բլեյանի հետ ճամփորդելը, բայց պետք է փաստեմ, որ կրկնակի ու եռակի հետաքրքիր է, երբ նրա հետ ճամփորդում ես փոքր ավտոմոքենայով, ինչպիսին իմ Օպելն է: Անընդհատ լսվում է երկրի ամեն մի բլրակի, բլրի ու լեռան, գետակի ու գետի, ծառի ու թփի, հրաբխային քարերով ու տատասկներով լեցուն վայրի ու անմշակ դաշտերի ամեն մի թիզը սրտացավ տիրոջ հոգեբանությամբ սիրող Աշոտ Բլեյանի ձայնը: Անցնում ենք հյուսիս-հարավ միջպետական մայրուղու կիսավարտ շինհրապարակների մոտով. ‹‹Ինչու՞ չեն աշխատում: Թանկարժեք, ծանր տեխնիկան կանգնած է: Ոչ մի շարժում չկա..չաշխատել այս արևոտ ու չոր եղանակի՞ն: Չես էլ հասկանա, թե ով է մեղավոր, որ բանվորները աշխատավարձ չեն ստանում…մեկը մյուսի վրա է գցում: Տեսեք ինչ գեղեցիկ են ճամփեզրի քարապատ լանջերը: Եթե ճաշակ ունենան, հենց այդպես էլ կթողնեն…միայն պետք է քարերը ինչ-որ ձևով ամրացնեն: Սխալ կլինի ճիմապատելը…ո՞վ է հետո մշակելու››: Հեռվից մեր առջև մի խրոխտ լեռ է ուրվագծվում ու տիար Բլեյանը հարցնում է մեզ, թե արդյոք մենք գիտենք այդ սարի անունը: Երկու Անիները տարբեր անուններ տվեցին, իսկ ես ու Տիգրանն էլ տղամարդավարի լռեցինք: ‹‹Կարճ ու անուշ անուն է››, շարունակում է տիարը: ‹‹Թեժ››, ասում է Անի Նավասարդյանը: ‹‹Թեժը անու՞շ է››: Լռությունը խզեց հեռախոսի զանգը. ‹‹Էմանուէլ, բարև: Պետոյի հետ Արատեսում վերևի տան մուտքը ….››: Մի քանի հրատապ արատեսյան ցուցումներ տալուց հետո. ‹‹Էմանուէլ, ի՞նչ է Թալին չհասած հեռվում երևացող այն հոյակապ վեր խոյացող սարի անունը… Իհարկե, Արտենի››: Մի քիչ հետո էլ. ‹‹Նայեք, նայեք… կարծես ինչ-որ մեկը ձեռքերով զգույշ շոյելով է այս սարը կերտել››: Մեր աջ կողմում երևում է հավասարասրուն համաչափ կոնի նմանվող մի սար: Մենք, իհարկե, չէինք նկատել այդ գեղեցկուհուն: Ինձ միշտ էլ թվացել էր, որ Երևան – Գյումրի ավտոճանապարհի աջ ու ձախ կողմերի բնությունը լուսնի ամայի լանդշաֆտի է նմանվում: Պարզվում է, որ այդպես չէ: Հայաստանի գեղեցկությունը միայն Տավուշի ու լոռվա անտառներն ու ձորերը չեն:

Պայծառ արև էր Գյումրիում: Երևանի արևը այդքան պայծառ չէ ու երկինքն էլ այդքան կապույտ չէ: Երևի պատճառը Գյումրու բարձրադիր լինելն է և օդի անհամեմատ ավելի մաքուր լինելը:

20181031_143402

Հայկական ո՞ր կինոֆիլմն է հիշեցնում այս շենքը:

20181031_141337_Burst01

 

 

 

 

 

Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումներին ես չգնացի: ‹‹Ուսումնական Գյումրի›› նախագծի երաժշտական հարցերի մասին էին լինելու քննարկումները: Ինձ համար հետաքրքիր հանդիպումները դեռ առջևում էին: Հանդիպումներն ամենուր էին, ամեն քայլափոխին: Անհնար է տիար Բլեյանի հետ Գյումրու փողոցներով աննկատ ու հանգիստ քայլել: Բոլոր կողմերից ողջույնի խոսքեր էին լսվում. ‹‹Բարև ձեզ, պարոն Բլեյան, ինչպես ե՞ք: …Պարոն Բլեյան, նորից հյուր եք եկե՞լ մեր Գյուրի››: ‹‹Գյումրիում ես հյուր չեմ: Ես իմ տանն եմ››: ‹‹Պարոն Բլեյան, ճի՞շտ է, որ ձեր դպրոցի նման դպրոց եք հիմնելու Գյումրիում››: Պատասխանը պատասխանատվություն էր հայցում. ‹‹Եթե համայնքը ցանկանա, ամեն ինչ կլինի: Այդ հարցով դիմեք մարզպետարան, նախարարություն: Համայնքի ցանկությունն է կարևոր››: Աբովյան փողոցում ենք: ‹‹Ամեն ինչ լավ է: Հին դռները, պատերը, պատուհանները վերանորոգված են: Վատը միայն այս սպիտակ սալահատիկներով պատված գետինն է, որ չի խոսում Գյումրվա սև տուֆի հետ››: Աջ կողմում Գյումրու տիկնիկային թատրոնի շենքն է: Ներս ենք մտնում: ‹‹Բարև ձեզ, պարոն Բլեյան, հրավիրում ենք ձեզ “Երեք խոզուկները” դիտելու››: ‹‹Սիրով, սիրով կդիտեմ ձեր ներկայացումը, բայց ոչ այսօր››: Հաջորդ շենքը Գյումրու երիտասարդական պալատն էր, որը մեր ‹‹Ուսումնական Գյումրի›› նախագծի մասնակիցներից է: Դիմավորեցին անկեղծ ջերմությամբ և սկսվեց Լիլիթ Մակարյանի՝ երիտասարդական պալատի տնօրենի, շուտասելուկի նման հարցերի տարափը. ‹‹Պարոն Բլեյան, երբ է լինելու մեր հաջորդ համատեղ համերգը: Պարոն Բլեյան, Գյումրիու՞մ լավ կլինի, թե Երևանում: Պարոն Բլեյան, թե՞յ կուզեք խմել, թե՞ սուրճ››: Պատասխանն ընդհատեց մեր Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների աշխույժ աղմուկը: Հասմիկ Պողոսյանի և Շուշան Ալեքսանյանի հետ նրանց եռօրյա ճամփորդության երկրորդ օրն էր Գյումրու Շալեում: Երեխաները տիարին տեսնելուն պես ավելի աշխուժացան ու վազեցին դեպի նա: Դահլիճ, դպրոց-պարտեզի խումբ իրենց կազմակերպիչով ու դասավանդողով, հանդիսատես. դե արի, տիար Բլեյան ու զսպիր երգացնելու, պարացնելու քո մշտարթուն մղումը: Այնքան անսպասելի ու հաճելի էր այդ փոքրիկ համերգը:

20181031_133157_Burst01 (1)

Առաջին երգը Ռուբեն Հախվերդյանի ‹‹Սա Երևանն է›› երգն էր:

20181031_133324_Burst01

Հաջորդ երգերը ծիսական հարսանեկան էին:

20181031_132951

Երբ մեր հարավցիներին ճանապարհեցինք, Լիլիթ Մակարյանը հրավիրեց մեզ իր սենյակը ու շարունակեց իր կիսատ մնացած շուտասելուկ-հարցերի տարափը: Նրա հարցադրումներում այնքան նվիրվածություն կար իր աշխատանքին, Գյումրու ստեղծագործ երիտասարդների նկատմամբ այնքան հոգատարություն ու սեր էր արտահայտվում: Որոշվեց, որ Գյումրեցի մի քանի ստեղծագործ պատանիներ  ‹‹Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ›› նախագծով կրթահամալիրի խմբի հետ կմեկնեն Վրաստան: Որոշվեց նաև, որ նոյեմբերի 15-ին կամ 16-ին կրթահամալիրի նորաստեղծ ‹‹Ֆոլք ռոք›› խումբը և Գյումրու պատանեկան ռոք խումբը համատեղ համերգ կտան Գյումրիում: Եվ հետևեց նորից Լիլիթ Մակարյանի անհանգստությամբ լի խոսք-խնդրանքը. ‹‹Պարոն Բլեյան, խնդրում եմ օգնեք, մի խորհուրդ տվեք, կամ էլ մի դուռ բացեք մեր 5-6 երիտասարդ քանդակագործների համար: Նրանք շատ լավն են››: ‹‹Լիլիթ, “շատ” բառը խոսքում մի օգտագործիր: Ես քեզ հավատում եմ, որ նրանք լավն են››: Ճիշտ է, որ յուրաքանչյուր գործ հաջողություն է ունենում, երբ կողմերը հավատում են իրար:

20181031_135225

20181031_141023_Burst01

Ժամը երեքին մեզ սպասում էին Ազատանում: Մենք ճաշեցինք Տեր Մակարի հյուրընկալ տանը: Սեղանի վրա ամեն ինչ բնական էր՝ Ազատանի արտադրանք: Մեզ հետ էր նաև գյուղի դպրոցի տնօրեն Ոսկանյանը: Ազատանը մեծ գյուղ է: Դպրոցն այստեղ ունի 750 սովորող: Ազատանում կա մանկապարտեզ, մշակույթի տուն, ֆուտբոլի դպրոց, որտեղ հաճախում են Ազատանի դպրոցի նույն սովորողները: Հետևում է տիար Բլեյանի տրամաբանական հետևությունը. ‹‹Համայնքի ուժը միասնության մեջ է: Ինչու՞ եք մեկուսանում իրարից: Չէ՞ որ բոլորդ էլ նույն երեխաների կրթական հարցերն եք լուծում: Միավորվեք և հաջողությունը երկար սպասեցնել չի տա››:

20181031_172245_Burst01

Մի ազատանցի անթաքույց հպարտությամբ ասեց ինձ, որ մշակույթի տան այս որմնանկարը Մինաս Ավետիսյանն է նկարել:

20181031_172541_Burst01

Դիմացի պատուհանից արևի լույսն էր ընկել այս լուսավոր նկարի վրա:

 

Օտար լեզու դասավանդողների հավաքները

 

20181030_134418.jpg

Մանկավարժական աշնանային ճամբարը օտար լեզու դասավանդողների համար նշանավորվեց մասնագիտական աշխատանքային հավաքներով: Հավաքները կարևորվում են, նախ և առաջ, նրանով, որ օտար լեզու դասավանդող մի քանի նոր մասնագետ ունենք՝ Շուշան Միկոյանը և Ծովիկ Կասսաբյանը՝ Ավագ դպրոցում, Լիլիթ Խալաթյանը՝ Հարավայինում, Աննա Ֆրանգյանը՝ Հյուսիսայինում, Դիանա Ղազարյանը՝ Արևմուտքում, Դիանա Նազարյանը՝ Միջին և Ավագ դպրոցներում: Հոկտեմբերի 29-ի հավաքի թեման էր ‹‹Օտար լեզուների առարկայական չափորոշիչների, առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը››: Դասավանդողներին ներկայացրեցի ‹‹Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները››, բացատրեցի, թե ինչպես կարելի է օգտվել այդ եռամակարդակ չափորոշիչներից, երբ դասավանդողներն իրենց առաջ խնդիր է դնում կազմել օտար լեզվի դասավանդման առարկայական ծրագրերը, ուսումնական նախագծերը կրթական տարբեր աստիճաններում:

Հոկտեմբերի 30-ի հավաքի թեման էր ‹‹mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը››: Մեկ առ մեկ բացեցինք և քննարկեցինք մեր կայքի տարբեր լեզուներով էջերի վերջին երկու ամիսների հրապարակումները, արվեցին օտարալեզու էջերի ակտիվացմանն ուղղված առաջարկություններ:

20181030_134447.jpg

Harmony of Speech and Melody

 

images (1)

On October 23 the students and teachers of the “Mkhitar Sebastatsi” Educomplex had an exceptionally exciting meeting in the Media Hall of the Mother School. The guest speaker was Lilit Bleyan, the well-known songwriter and singer. She spoke about language intonation, stress, tempo and rhythm and about how important it is to take them into account while composing music. Lilit stated that the well-known Armenian scholar Manuk Abeghyan was the first to investigate these prosodic features of the Armenian language. She had brought the copy of Manuk Abeghyan’s book entitled “Տաղաչափություն-Prosody” published in 1932. As to Manuk Abeghyan, many Armenian poets and songwriters do not follow the rules of Armenian prosody. Lilit Bleyan read out some extracts from Manuk Abeghyan’s book and then she gave some examples of songs in which the lyrics and melody violated the language rules of prosodic features, and on the contrary, she gave examples of real art when poets and composers create a harmony of speech and melody.

20181023_152520

Խոսքի ու մեղեդու ներդաշնակություն

images (1) Հոկտեմբերի 23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները մի բացառիկ հետաքրքիր հանդիպում ունեցան կրթահամալիրի Մեդիա դահլիճում: Հանդիպումը կազմակերպել էր կրթահամալիրի Գրական ակումբը: Ակումբի հյուրն էր երգահան-երգիչ Լիլիթ Բլեյանը: Նա խոսեց լեզվի հնչերանգի, շեշտի, տեմպի և ռիթմի մասին և այն մասին, թե որքան կարևոր է դրանց կանոնները հաշվի առնելը՝ երգեր գրելիս: Լիլիթը նշեց, որ հայ հայտնի լեզվաբան Մանուկ Աբեղյանը առաջինն էր, որ հետազոտեց հայերենի տաղաչափական բաղադրիչներին բնորոշ կանոնները: Նա իր հետ բերել էր Մանուկ Աբեղյանի «Տաղաչափություն» վերնագրով գիրքը, որը հրատարակվել է 1932 թվականին: Ըստ Մանուկ Աբեղյանի շատ հայ բանաստեղծներ և երգահաններ չեն հետևում հայերենի տաղաչափական կանոններին: Լիլիթ Բլեյանը բարձրաձայն կարդաց հատվածներ Մանուկ Աբեղյանի գրքից, իսկ հետո օրինակներ բերեց երգեր դարձած հայկական չափածոյից, որտեղ խախտված են լեզվի տաղաչափական կանոնները, որից հետո էլ տվեց իսկական արվեստի օրինակներ, երբ բանաստեղծները և երգահանները խոսքի ու մեղեդու ներդաշնակություն են ստեղծում: Փաստորեն Լիլիթը փորձեց գիտական բացատրություն տալ անբացատրելի համարվող մտքին՝ «ինչու՞ է մի երգ այդքան հաճելի մեր ականջին, իսկ մյուսը՝ ոչ»: Իմ կարծիքով Լիլիթին հաջողվեց անել դա:

20181023_152520

I am Sorry, I Can’t Speak French

–I am sorry I can’t speak French. Do you speak English?

These were the two introductory sentences with which our college students, Angela and Milena Shamoyans, Marianna Sulyan, Narine Manasyan and Gohar Jhangiryan studying “Organization of Tourism Services”, came up to the representatives of Francophonie Countries in their Francophone pavillions.   Of course, coming up with this question and request is a little impropriety of the Francophone prior idea ″speaking French″ but with our kind and sincere smiles we were showing that we fully accepted and maintained the fundamental principles of the Francophone General Assembly: establishing international relations based on friendship, love, solidarity and tolerance, appreciating democratic values, protecting human rights. French is an official language in 40 countries 21 out of which are African countries. At first it was not easy for us to find a pavilion where it would be appropriate for our students to come up with that request. Our efforts were in vain in the pavilions of Congo, Cote d’ivoir (Ivory Coast) and in two other pavilions where there were many visitors speaking French, and in one pavilion we were welcomed in Armenian. It turned out that we had stepped into the pavilion of Goris Cultural Francophone Center.

20181010_134026_Burst01

The first pavilion, where Angela Shamoyan was able to start a conversation, belonged to Canada. The pavilion was run by a Canadian woman, Catherine by name, with a kind and sincere smile. Catherine said that she liked sunny Armenia and Yerevan. She was showing landscapes of Canada on the monitor, and at the same time, saying that Armenia is also a very beautiful country.

20181010_133102

In return for that, Angela said that she was studying the specialty “Organization of Tourism” and she would show Catherine the places of interest of Armenia with great pleasure. We said good bye to the mistress of Canadian pavilion in French “Au revoir” which was taught to our students by Gayane Terzyan at the right time. Catherine’s smile became kinder and more sincere. Au revoir, Catherine.

20181010_133245_Burst01

The second pavilion where they kindly agreed to speak to us in English belonged to Ruanda. A beautiful woman, with a national costume on, introduced her country to our group. She said that Ruanda has two similarities with Armenia: like Armenia, Ruanda is one of the few countries in the world where there are fountains with drinkable water, and the second is that Ruanda is also a mountainous country.

20181010_134615_Burst01 (1)

When Angela asked her whether many tourists visit their country, she answered that tourists from different countries of the world come to Ruanda to see their elephants, zebras and other animals and birds of the subequatorial zone.20181010_134926_Burst01

We also spoke in the pavilions of Morocco and Maurice. The students again and again revised the speech patterns and expressions of our first English lessons: greeting words, introducing ourselves, meeting strangers, kind words of saying good bye.

Eventually, we had a live lesson of communicative language in the Freedom Square of Yerevan.

 

Կներեք, որ ֆրանսերեն չեմ խոսում

–Կներեք, որ ֆրանսերեն չեմ կարողանում խոսել: Դուք անգլերեն խոսու՞մ եք:

Այս երկու ներածական նախադասություններով էին մոտենում Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներում ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներին մեր Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությունը սովորող ուսանողները՝ Անժելա և Միլենա Շամոյանները, Մարիաննա Սուլյանը , Նարինե Մանասյանը, Գոհար Ջհանգիրյանը: Իհարկե, այս հարցադրումով և խնդրանքով մոտենալը մի փոքր խախտում է Ֆրանկոֆոնիայի առաջնային գաղափարը՝ ‹‹Խոսել ֆրանսերեն››, բայց մեր բարեհամբույր ու անկեղծ ժպիտներով ցույց էինք տալիս, որ լիովին պահպանում և ընդունում ենք Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հիմնարար սկզբունքները՝ ‹‹տարբեր ժողովուրդների միջև բարեկամության, սիրո և հանդուրժողականության հաստատում, ժողովրդավարական արժեքների գնահատում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն››: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է աշխարհի 40 երկրներում, որոնցից 21-ը աֆրիկական են: Մեզ համար սկզբում դժվար էր գտնել տաղավար, որտեղ կընդառաչեին մեզ և կխոսեին անգլերեն: Մեր ճիգերն ապարդյուն անցան Կոնգոյի, Կոտ դ՛իվուարի (Փղոսկրյա ափի) և երկու այլ տաղավարներում, որտեղ ֆրանսերեն խոսող շատ այցելուներ կային, իսկ մի տաղավարում էլ սկսեցին հայերեն խոսել: Պարզվեց, որ մենք Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տաղավարում ենք:

20181010_134026_Burst01.jpg

Առաջին տաղավարը, որտեղ Անժելա Շամոյանը կարողացավ երկխոսության մեջ մտնել, Կանադայինն էր, որը տնօրինում էր Քեթրին անունով ու բարեհամբույր ժպիտով մի կին: Քեթրինն ասաց, որ շատ է սիրում արևաշող Հայաստանը և Երևանը: Նա մոնիտորի վրա սիրով ցույց էր տալիս Կանադայի բնապատկերներ և, միևնույն ժամանակ, ասում էր, որ հայաստանը նույնպես շատ գեղեցիկ երկիր է:

20181010_133102.jpg

Անժելան ասաց, որ ինքը սովորում է ‹‹զբոսաշրջության կազմակերպում›› մասնագիտությունը և հաճույքով նրան ցույց կտա Հայաստանի տեսարժան վայրերը: Կանադայի տաղավարի տիրուհուն հրաժեշտ տվեցինք ֆրանսերեն, որը մեր ուսանողներին ճիշտ տեղին ու պահին սովորեցրեց Գայանե Թերզյանը՝ ‹‹Au revoir››: Ֆրանսերեն խոսք լսելով Քեթրինի ժպիտն ավելի անմիջական դարձավ:

20181010_133245_Burst01.jpg

Երկրորդ տաղավարը, որտեղ սիրով համաձայնվեցին խոսել անգլերեն, Ռուանդայինն էր: Ազգային տարազ հագած կինը սիրով ներկայացրեց իր երկիրը: Նա ասաց, որ Ռուանդան երկու նմանություն ունի Հայաստանի հետ. մեկն այն է, որ իրենց երկիրը  Հայաստանի նման աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ խմելու ջրի ցայտաղբյուրներ կան, իսկ երկրորդն էլ այն է, որ Ռուանդան նույնպես լեռնային երկիր է:

20181010_134615_Burst01 (1).jpg

Երբ Անժելան հարցրեց, թե արդյոք շատ զբոսաշրջիկներ են այցելում իրենց երկիրը,  նա պատասխանեց, որ աշխարհի տարբեր երկրներից գալիս են Ռուանդա, որպեսզի տեսնեն իրենց փղերին, զեբրաներին և այլ մերձհասարակածային կենդանիներ ու թռչուններ:

20181010_134926_Burst01

Խոսեցինք նաև Մարոկկոյի տաղավարում: Սովորողները նորից ու նորից կրկնեցին անգլերենի մեր առաջին դասերի խոսքային նմուշներն ու արտահայտությունները՝ ողջույնի խոսքերը, ներկայանալը, ծանոթանալը, հրաժեշտի բարեմաղթանքները: Պարզվեց նաև, որ Մարոկկոյում խոսում են արաբերեն, ֆրանսերեն և մի քիչ էլ անգլերեն:

Փաստորեն այսօր անգլերենի կենդանի շփման հաղորդակցական դաս անցկացրեցինք Երևանի Ազատության հրապարակում:

 

 

Լեզուների եվրոպական օրը-European Day of Languages

Սեպտեմբերի 26-ին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մեծ դահլիճը լի էր Երևանի և Հայաստանի այլ մարզերից ժամանած դպրոցների և համալսարանների ուսանողներով, մանկավարժական աշխատողներով. նշում էին լեզուների եվրոպական օրը:

20180926_150544_burst01 (1)

Օտար լեզուների դասավանդման մեթոդոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը բացման խոսքը սկսեց Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի այս իմաստուն պնդումով, որը նա ներկայացրեց չորս լեզվով. «Wer fremde Sprache nicht kennt, weiß nichts von seiner eigenen. If a man doesn’t know a foreign language is ignorant of his own. Человек, который не знает чужих языков, не знает ничего о своем. Այն մարդը, ով չգիտի օտար լեզու, անտեղյակ է իր մայրենիից:»

Այո′, 21-րդ դարի շարժուն կյանքը շատ բան է փոխել ամբողջ աշխարհում: Միջմշակութային հարաբերությունները, միջազգային կրթական փոխանակումները, բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումները, համաշխարհային համընդհանուր համացանցի առկայությունը և եվրոպական երկրներում ներգաղթյալների հոսքի բարձր մակարդակը շատ բաներով են փոխել մեր կյանքը: Եվրոպան ավելի ու ավելի բազմալեզվային է դառնում: Նշված փոփոխությունների արդյունքում Հայաստանի շատ դպրոցներում սկսել են երրորդ օտար լեզու դասավանդել: Մեր ապագա բազմալեզվային հասարակության ձևավորման առաջին քայլերն արվում են ինստիտուցիոնալ բազմալեզվային կրթության զարգացումով:

Պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանի ելույթին հաջորդեցին դպրոցականների և համալսարանի ուսանողների ներկայացումները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներոն և ֆրանսերեն լեզուներով: Իսկ ես էլ ներկայացրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքը՝ https://mskh.am/ :

20180926_153204 (1)

 

20180926_154245_burst01

European Day of Languages

https://mskh.am/en/78084

On September 26 the big hall of the Faculty of Culture of Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan was full of school and university students, teachers and educators from Yerevan and different provinces of Armenia. The European Day of Languages was being celebrated. Professor Melanya Astvatsatryan, head of the chair of methodology of teaching foreign languages, began her opening speech with this wise statement by Johann Wolfgang von Goethe in four languages: “Wer fremde Sprache nicht kennt, weiß nichts von seiner eigenen. If a man doesn’t know a foreign language is ignorant of his own. Человек, который не знает чужих языков, не знает ничего о своем. Այն մարդը, ով չգիտի օտար լեզու, անտեղյակ է իր մայրենիից:”

Yes, the mobile life of the 21st century has changed a lot in the whole world. Intercultural relationships, international educational exchanges, the rapid development of high technologies and the existence of the global network of the Internet, the high rate of immigration in the European countries have changed a lot in our lives. Europe is becoming more and more multilingual. In the result of these changes, many schools in Armenia have started to teach a third foreign language. The first steps of our future plurilingual society are made in the educational sphere by developing multilingual education.

Professor Melanya Grigoryan’’s speech was followed by the students’ performances in Armenian, Russian, German, French and English. I, myself, presented the multilingual website of “Mkhitar Sebastatsi” Educational Complex.

Անգլերենի ուսումնական պարապմունք Հարավային դպրոցի երրորդ դասարանում

Պարապմունքը վարում էր իր աշխատանքային փորձաշրջանն անցնող Լիլիթ Խալաթյանը: Լիլիթ Խալաթյանին ճանաչում էի դեռ այս տարվա հունիսյան մանկավարժական ճամբարից: Նա ամեն օր մասնակցում էր օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների անգլերենի պարապմունքներին: Դեռ այն ժամանակ Լիլիթը իր ակտիվ մասնակցությամբ ցույց տվեց, որ ունի մասնագիտական բավարար գիտելիքներ՝ կրթահամալիրում անգլերենի դասավանդող աշխատելու համար: Այսօրվա պարապմունքին իմ ներկա գտնվելը ավելի նեղ նպատակ էր հետապնդում: Ուզում էի պարզել, թե արդյոք նա կարող է պարապմունքը վարել այնպես, որ այն սովորողների մեծ մասի համար արդյունավետ լինի: Նա ուզում էր ներգրավել բոլորին, փորձում էր տարբեր հնարքներ, բայց չեմ կարող ասել, որ պարապմունքը արդյունավետ ստացվեց: Նա անընդհատ շտապում էր և սովորողները չէին հասցնում յուրացնել, ամրապնդել դասի հիմնական առանցքը կազմող լեզվական կառուցվածքը «can-կարողանալ» բայով: Պարապմունքից հետո խորհուրդ տվեցի Լիլիթին չշտապել, երբ հարց է ուղղվում սովորողին, չասել հարցի պատասխանը նախքան սովորողը կասի դա: Սովորողը ամեն պահի պետք է գիտակցի ոչ թե այն, որ իրենց ուսուցիչը լավ գիտի ամեն ինչ, այլ այն, որ սովորողն ինքը գիտի պահանջվածը և կարող է վստահ ասել դա: Անընդհատ լսվում էր Լիլիթի ձայնը՝ ավելի ու ավելի ինքնավստահ, իսկ սովորողների՞նը: Լիլիթիը խոստացավ հաշվի առնել իմ դիտողություններն ու խորհուրդները, իսկ ես խոստացա, որ նորից կայցելեմ իր ուսումնական պարապմունքներին 2-3 շաբաթ հետո:

1994-ի ամառը Արատեսում

1994-ի ամռանը, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, երբ արդեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել էին Բիշքեքյան համաձայնագիրը անժամկետ զինադադարի մասին, երբ Երևանում արդեն կանոնավոր կերպով երկու անգամ երկու ժամով էլեկտրականություն էին տալիս, երբ Հայաստանի գրեթե բոլոր հանգստյան տները դեռ լիքն էին Ադրբեջանից ժամանած փախստականներով և որևէ տեղ հնարավոր չէր ընտանիքով մեկնել ամռան տապին, ես իմ ընտանիքի հետ հաճույքով միացա Արատեսի ամառային տասնօրյա ճամբար մեկնող մեր կրթահամալիրի մոտ 30 հոգանոց խմբին: Ճամբարի ղեկավար էր նշանակվել այն ժամանակ դեռ չամուսնացած (կես կատակ կես լուրջ ասում էր, որ կամուսնանա, երբ կկարողանա «Բոթասներ» գնել…որքան դժվար և միևնույն ժամանակ հուսառատ տարիներ էին) Արտեմ Ալեքյանը: Ճամբարային 10 օրերից միայն երկու օրը Արտեմը կարողացավ ղեկավարել այդ մեծ խմբին: Արտեմը շատ մեղմ բնավորությամբ երիտասարդ մաթեմատիկոս էր, ում հետաքրքիր տրամաբանական խնդիրները շատ շուտ կորցրեցին իրենց գրավչությունը այդ երբեմնի ադրբեջանաբնակ ու հիմա արդեն՝ լքված լեռնային գյուղում: Շատ դժվար էր Միջին դպրոցի անհանգիստ չարաճճիներին աչքի առաջ պահել. մեկին ձգում էր արագահոս ու զուլալ մաքրությամբ գետակը, մյուսին՝ քարանձավը, ուր արջի թարմ ոտնահետքեր էին նկատել, մյուսներին էլ՝ դաշտային ծաղիկներով բացատները:  Հետագայում պարզվեց, որ այդ խումբը կարողացավ հրաշալիորեն ինքնակազմակերպվել: Խոհանոցի հոգսերն իր վրա վերցրեց ութերորդցի Տաթև Բլեյանը: Բոլորը կուշտ էին ու առողջ:

 

Без названия (3)

Իմ Աննային շատ էին հետաքրքրում դաշտային ծաղիկները, իսկ Դավիթը չէր ուզում հեռանալ գետակից:  Զարմանալի ջուր ունի Արատեսի գետակը: Այն այնքան սառն է ու այնքան մաքուր, որ կարելի է խմել: Այնպիսի տպավորություն է, որ մի մեծ ու ջրառատ աղբյուր է հոսում: Հենց այդպես էլ կա. նրա ափերի տարբեր տեղերում գետնի տակից աղբյուրներ են դուրս գալիս ու միանում  գետակի ջրերին:

Без названия (4)

 

Без названия (2)

Արատեսի ճամբարի ամենահետաքրիր հիշողություններից մեկն էլ այն եղավ, որ ես ավելի  մոտիկից ճանաչեցի Աշոտ Բլեյանին,  չնայած արդեն 5 տարի աշխատում էի Կրթահամալիրի Ավագ դպրոցում, որն այն ժամանակ Գիմնազիա էր կոչվում: Ճամբարի 5-րդ օրն էր ընթանում, երբ մի անասելի աշխուժություն սկսեց տիրել: Ճամբար էին ժամանել Գևորգ Հակոբյանը, Նորայր Այվազյանը (ընկերական շրջապատում նրան Սպարապետ են կոչում) և Աշոտ Բլեյանը:  Տիար Բլեյանը չհանդուրժեց ճամբարային արդեն հաստատված ծույլ ու խաղաղ ռեժիմը: Նա տագնապ բարձրացրեց, բոլորին հանեց քնից, նիրհից ու ննջելուց: Պետք է քայլարշավի գնանք իր հետևից: Սկզբում նա մեզ տարավ այն քարանձավը, որտեղ արջի հետքեր էին տեսել: Քայլարշավի ընթացքը բավականին արագ էր: Ժամանակ չկար տնտղելու, թե ուր ես դնում ոտքդ, արդյո՞ք այդտեղ թաքնված օձ կա, թե՞ ոչ: Համարձակ եղի՚ր, առա’ջ, առա’ջ: Քարանձավում ենք, մեզնից վախեցած տասնյակ չղջիկներ միանգամից սկսում են թռչել այս ու այն կողմ: Ահա «մեր կրթահամալիրի արջի» թարմ հետքերը, բայց պետք չէ երկար մնալ այստեղ. օրը ճաշ դառավ, արջը կարող է շոգել և վերադառնալ քարանձավ՝ մի քիչ զովանալու: Քարանձավից զառիթափով արագ դեպի գետակ է իջնում մեր Բլեյանը: Պետք է հետևել նրան՝ թեկուզև արջին չհանդիպելու պատճառով: Արագ, արագ դեպի ներքև, դեպի սառը գետակը: Ես վերջինը հասա գետակին: Մի իսկական փորձություն էր քայլել գետակն ի վար տիար Բլեյանի հետևից: Այստեղ մեծ քար է, որին պետք է շրջանցել, իսկ այստեղ մեծ փոս է, բայց ջուրն այնքան զուլալ է և խոշորացույցի նման հատակը մոտեցնում է ու չի զգացվում  խորությունը: Պետք է հաղթահարել, ճչալով կամ անտրտունջ, ծիծաղով կամ խոժոռ հայացքով, իսկ տիար Բլեյանը այնքան առաջ է անցել ու բարձրաձայն պատմում է շրջապատող լեռների, դաշտերի ու աղբյուրների մասին՝ հետ չնայելով ու կանչելով բոլորին. «Եկեք, եկեք, հետ մի մնացեք»: Այդ տարվա սեպտեմբերին մեր Գիմնազիան տեղափոխվեց այժմյան Քոլեջի մասնաշենքը ու այդ ուսումնական տարվա սկզբից փոխվեց մեր գիմնազիական ակադեմիական ուսուցմամբ հանգիստ կյանքը: Եվ արդեն 24 տարի շարունակ. «Հետ մի՚՚ մնացեք, առա՚ջ, առա՚ջ, անհոգնել առա՚ջ»:

 

 

 

Վրաստանի 2017-ի լավագույն ուսուցիչը

Առավոտյան սեմինարի ընթացքում անընդհատ ինձ մի միտք էր տանջում: Ինչպե՞ս են Հայաստանում որոշում տարվա լավագույն ուսուցչին: Վրաստանում ուսուցիչն ինքն է հայտ լրացնում և իր կատարած նախագծերով ներկայանում հանրությանը: Մի քանի բաց մրցութային փուլերով որոշվում է 5 եզրափակիչ դուրս եկածների անունները, որոնք բոլորն էլ արժանի են լավագույնը համարվելու: Լադո Աբխազավան այնքան սիրով ներկայացրեց նրանց: Իսկ մեր հանրապետությունում ամեն ինչ թաքուն է արվում: Ուսուցչի օրը հեռուստատեսային երեկոյան լուրերում ասում են, թե ով է ընթացիկ տարվա լավագույն ուսուցիչը և ավտոմեքենայի բանալի են տալիս: Դրանից հետո այլևս երբեք չենք լսում այդ ուսուցչի անունը, չենք լսում նրա կատարած նախագծերի, հանրության հետ աշխատանքի, մանկավարժական նորարարությունների մասին: Նա ոչ մի սեմինար չի անցկացնում, չի տարածում իր փորձը: Եվ հիմնավորված կասկած է առաջանում, թե արդյոք նա որևէ նորարարական փորձ ունի, որը կարելի է տարածել: Ո՞վ կարող է ասել հիմա, թե ով է համարվել Հայաստանի 2017 թվականի լավագույն ուսուցիչը: Ինչպե՞ս կարող է հիշվել մեկ ամիս առաջ կայացած մի անհետաքրքիր ու ձևական միջոցառում: Դրան հակառակ՝ Վրաստանի 2017-ի լավագույն ուսուցիչը համարվող Լադո Աբխազավան սեմինարներ է անցկացնում իր երկրում և իր երկրից դուրս, տարածում մարդկային սիրո վրա հիմնված իր նորարարական հեղինակային մանկավարժությունը: Նրան ամենուր հետևում են լրագրողները, որպեսզի հարցազրույց վերցնեն: Լադոն հասարակագիտության ուսուցիչ է, բայց նա սեմինարի ընթացքում իր ուսումնական առարկան դասավանդելու նորարարական մեթոդների մասին չխոսեց: Նա խոսում էր միայն մարդկային ջերմ փոխհարաբերություններ ձևավորող նախագծերի մասին: Օրինակ, իրենց գյուղում իր սովորողների հետ տնետուն էին ընկել և հայտնաբերել, որ 27 այլազգի հարսներ կան: Հերթով այցելել են նրանց, հետաքրքրվել են այդ հարսների ազգային սովորությունների, ճաշատեսակների մասին: Այդ 27-ից մեկն էլ հայուհի է եղել: Հենց այդ նախագծի իրականացմամբ է պարզել, թե որքան համեղ են հայկական ճաշատեսակները՝ տոլմայով հանդերձ: Լադոն ամեն ինչ անում է, որ մի քիչ ավելի հետաքրքրիր դարձնի իրենց գյուղական կյանքը: Օրինակ՝ մեկ այլ նախագծով նա սովորողների ծնողներին հրավիրել էր դպրոցի բակ և հորդորել էր իրենց հետ բերել իրենց սիրելի ընտանի կենդանիներին: Կենդանիներին տարբեր շորեր էին հագցրել և մի իսկական գյուղական տոնախմբություն էր եղել դպրոցի բակում:
Լադո Աբխազավան պատմում է, որ Վրաստանում գյուղական դպրոցը մեծ դեր ունի գյուղացու կյանքը ավելի լավացնելու գործում: Լավագույն ուսուցիչների հնգյակ եզրափակիչում հայտնված Վրաստանի բարձրլեռնային հեռավոր մի գյուղի ուսուցիչ էլ իր սովորողներին կար ու ձև է սովորեցրել և իրենց արտադրանքը բարձր գներով վաճառվում է Թբիլիսիում: Դա նույնպես օգնում է, որ երիտասարդությունը մնա գյուղում:
Արկու օր առաջ Երկիր Մեդիա   հեռուստաալիքով Շիրակի մարզի Ամասիայի շրջանի գյուղերից մեկն էին ցույց տալիս: “Երկիրը երկիր է” հաղորդման հեղինակ և վարող  Վարդանը մտավ դպրոց, որտեղ նրան դիմավորեց դպրոցի տնօրենը: Դպրոցում ոչ ոք չկար: Պատերի վրա ազատ տեղ չկար: Ամենուր ազատամարտիկների, ֆիդայիների նկարներն էին փակցված: Դպրոցում քար լռություն էր: Տնօրենը խախտեց լռությունը՝  ասելով, որ իրենց դպրոցը ընդամենը 31 աշակերտ ունի և հպարտությամբ շարունակեց՝ նշելով, որ ամեն տարի իրենց դպրոցի շրջանավարտները Երևանի պետական համալսարան են ընդունվում առանց մասնավոր պարապմունքների: Իսկ դպրոցը դատարկ էր:

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիա. Նոյեմբերի 2-ի բազմալեզու սեմինարը

Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ անձնավորության երկարատև հիշողության մեջ մնում է հատկապես այն տեղեկատվությունը, որի բովանդակությունը զուգորդվել է որոշակի հույզերի, զգացմունքների ապրման հետ: Այս առումով վստահ եմ, որ Աննա մարությանը, Ռինա Շագինյանը, Էլեն Քոքչյանը, Լիլիթ Հայկազունին, Աննա գանջալյանը, Իրինա Ապոյանը, Լիանա Ասատրյանը և Մարիամ Քալանթարյանը երկար են հիշելու այս սեմինարը:

Օտար լեզվի ուսումնական պարապմունքները կրթահամալիրի դպրոցներում. հոկտեմբերի 3-ին առաջընթացը նկատելի էր

Առաջին և երկրորդ դասաժամերին Հյուսիսային դպրոցում ներկա եղա 5-րդ դասարանի ռուսերենի (դասավանդող՝ Անահիտ Նաղդալյան) և անգլերենի (դասավանդող՝ Հայկուհի Հովհաննիսյան) պարապմունքներին: (more…)

Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի նախագծի մասին

 

Այս հայեցակարգում ոչ ճիշտ միտք է արտահայտված հետևյալ պարբերության մեջ.
«Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն
Պարբերությունը ճիշտ կլիներ, եթե դրանում տեղ գտած «համաշխարհային հանրության հետ» բառախումբը փոխարինվեր «նախկին խորհրդային պետությունների հետ» բառախմբով, կամ էլ՝ «ռուսաց լեզվի» բառակապակցությունը փոխարինվեր «անգլերենի» բառով: Հանրագիտարանում «աշխարհի լեզուները» մեկնաբանության մեջ նշվում է, որ այժմ ռուսերեն գիտի 260 մլն մարդ: Մոտավորապես այդքան է նախկին Խորհրդային Միության պետությունների բնակչության այժմյան թիվը: Անգլերեն է խոսում աշխարհի 1,5 միլիարդ մարդ և այդ թիվը անընդհատ աճում է, որովհետև չինացիներն էլ են սկսել ինտենսիվ կերպով անգլերեն սովորել՝ աշխարհի տնտեսական դաշտում ավելի լավ ինտեգրվելու և հեգեմոն դեր խաղալու նպատակով:
Փաստորեն այդ սխալ միտք արտահայտող պարբերությամբ ասվում է, որ Հայաստանի ապագայի աշխարհը սահմանափակվելու է հիմնականում Ռուսաստանով, Բելոռուսիայով, Ղազախստանով և Ղրղզստանով: Լավ է գոնե Վրաստան ունենք մեր կողքին:
Փաստաթղթի ամենամեծ սխալը հենց սկզբում է, որտեղ ռուսերենը առանձնացվում է այլ օտար լեզուներից՝ նրան մի առանձնահատուկ կարգավիճակ տալով: Մինչև հիմա ռուսերենը դասավանդվում էր երկրորդ դասարանից, իսկ հիմա արդեն ռուսերեն են սովորեցնելու նախադպրոցական կրթական հաստատություններում: Հայեցակարգում ասվում է, որ համալսարան ընդունվելիս առավելություն են ստանալու ռուսերեն իմացողները: Դա արդեն կարգավիճակ է:
Հայեցակարգի այս կետով « Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում» կանաչ ճանապարհ է բացվում Հայաստանում հայ երեխաների համար նոր ռուսական դպրոցների և բոլոր առարկաները ռուսերենով դասավանդվող դասարանների առաջ:
Հայեցակարգի այս կետով էլ պարտադրվելու է, որ գնահատվեն դպրոցների շրջանավարտների ոչ միայն ռուսերենի գրավոր խոսքը, այլ նաև՝ բանավորը:
Ամենավտանգավորը հայեցակարգի քաղաքական կեղտոտ ու մշուշոտ եզրափակիչ պարբերությունն է. «Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն նախապատրաստելով»: ˜
Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության 98%-ը հայեր են: Նախագծի հեղինակները հայ երիտասարդությանը նախապատրաստում են ապրելու մեկ այլ հանրապետությունում, որը բազմա՞զգ է և բազմամշակութայի՞ն: Երևի այդ բազմազգ հանրապետությունը Ռուսաստա՞նն է: Ոչինչ չեմ հասկանում:
Ընդհանրապես օտար լեզու սովորում են ներքին մոտիվացիա ունենալով: Այն ամենահեշտ ուսումնական առարկան է, երբ ներքին ձգտում կա, և ընդհակառակը՝ ամենադժվար ուսումնական առարկան է դառնում, երբ չկա այդ ներքին մոտիվացիան, երբ այն պարտադրվում է: Կարելի է պարտադրված լինելով մաթեմատիկա սովորել ուժերի գերագույն լարումով, բայց որքան էլ ուժերդ լարես, չես կարող օտար լեզու սովորել, երբ չկա ներքին ձգտում: Լեզուն մեր հոգին է: Որքա˜ն պետք է սիրես մեկ այլ լեզու, որքա˜ն մեծ կենսական անհրաժեշտություն պետք է լինի այն, որ ընդունես քո հոգու մեջ: Այն պարտադրանքով չի լինում:

Սեպտեմբերի 12-ին իմ կատարած դասալսումները

Առաջինը գնացի Արևելյան դպրոց՝ ներկա գտնվելու Լիանա Ասատրյանի անգլերենի դասին: Առաջին ժամը առաջին դասարանում: Լիանան հիացրեց իր դասը վարելու առույգությամբ, դասարանի բոլոր սովորողներին դասին ներգրավելու իր կարողությամբ, առաջին հաղորդակցական խոսքային նմուշների ամրապնդմամբ և երկու անգլերեն մանկական երգերով: Եվ այս ամենը ընդամենը 20 րոպե տևողությամբ դասաժամանակի ընթացքում: Չունեմ որևէ այլ դիտարկում:

Երկրորդ դասաժամին արդեն Հյուսիսային դպրոցում էի և ներկա գտնվեցի Անահիտ Նաղդալյանի վարած ռուսերենի դասերին 5-րդ դասարաններում:

Բաց նամակ եմ գրել Անահիտին, որն ուզում եմ հրապարակել այստեղ:

Дорогая Анаит Нагдалян,

Когда я открыл ваш учебный блог и стал читать учебные проекты, я был приятно удивлен. Мне не верилось, что эти проекты были написаны молодым специалистом, кто никогда ранее не работал в школе. Но все встало на свои места, когда я сегодня присутствовал на двух ваших уроках в двух пятых классах Северной школы. Вы очень хорошо владеете русским языком, но это ваше преимущество никак не может передаваться детям, если и дальше вы будете учить им знаниям по русскому языку, а не навыкам практическому владению языка. Цель обучения  иностранным языкам в общеобразовательных школах, особенно в начальной школе – коммуникативная. Нужно говорить с учащимся так, как говорят в реальной жизни. Не нужно употреблять грамматические термины. Никто в реальной жизни не говорит: “На какой вопрос отвечают неодушевленные предметы?”, или же: “Можете составить существительное от прилагательного красивый ?”. И так продолжался целый урок. Я ждал ждал и не дождался такого примера: “Армения красивая страна. Я люблю красоту. Лилит красивая девочка. Ее красота сказочная. А теперь ваши примеры.”

И так, все время нужно помнить, что наша цель не научно-лингвистическая а – коммуникативная и весь урок строить исходя из этой цели. Я надеюсь, что вы примите мои добрые советы и пожелания. Удачи вам!

Սեպտեմբերի 11-ին իմ կատարած դասալսումների մասին

Երրորդ դասաժամին, Արևելյան դպրոցի երրորդ դասարանում ներկա եմ եղել մեր կրթահամալիրում առաջին անգամ իր մանկավարժական գործունեությունը սկսած Լիլիթ Հայկազունու դասին: Լավ է, որ Լիլիթը կարողանում է դասն անգլերեն վարել, բայց անհաղորդ էին մնում նրա անգլերեն ասված նախադասությունները, քանի որ դասը հաղորդակցական բնույթ չուներ: (more…)

Օտար լեզու դասավանդողների ուսումնական նախագծերը 2017-2018 ուստարվա համար. ուսումնասիրություն

Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան – հրապարակված են 2017-2018 ուստարվա նախագծերը: Ուսումնական նախագծերը համապատասխանում են առարկայական ծրագրին, չափորոշիչներին և մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին: (more…)

Կլոր սեղան քննարկում քոլեջում

 

21442120_888722487958952_1069533209_n

Ի՞նչ ուսումնական առարկաներ են դասավանդվելու, կամ մի քիչ անհասկանալի լեզվով ասած՝ մոդուլներ են իրագործվելու կրթահամալիրի Քոլեջի նոր՝ <<Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված ուսուցմամբ>>  մասնագիտությունն ընտրած սովորողներին կամ սովորողների հետ: (more…)

Փետրվարի 26. հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբը 223 մասնակից է ունեցել, որից 84-ը` (38%), Միջին դպրոցից են եղել: Այսքանով բավարարվենք թվեր նշելը:

1-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքներն այնպիսին էին, որ պատասխանները շատ քիչ են տարբերվում, որովհետև ստեղծագործական տարրը քիչ է դրանց մեջ, քանի որ այդ տարիքային խմբի սովորողները դեռ նոր են սկսում առաջին մտքերը ձևավորել ու գրել:

4-5-րդ դասարանների համար նախատեսված երեք առաջադրանքներն էլ հետաքրքիր էին և նորարարական: Գոհ եմ այն մտքից, որ ֆլեշմոբին մասնակցած այս տարիքային խմբի 54 մասնակից հիմա կարողանում է թվաբանական 4 գործողություններն անել՝ անգլերեն խոսելով: Օրինակ, 8+3=11 (eight plus three is eleven), 8-3=5 (eight minus three is five, կամ՝ three from eight is five), 8×3=24 (eight times three is twenty-four), 8:2=4 (eight divided into two is four): Սա լեզվական կարողություն է, որն ամբողջ կյանքում է պետք գալու:

Հոգեբանների կողմից ընդունված տեսակետ է, որ որևէ միտք կամ տրամաբանական շարադրանք սովորողի երկարատև հիշողության մեջ է պահվում, եթե այն սովորողն է ձևակերպել և որը ինչ-որ հույզեր է արթնացրել իր մեջ: Այս տարվա երկարատև ու ցուրտ ձմռանից հետո Հայաստանի հատկապես՝ Երևանի և Արարատյան դաշտավայրի բոլոր բնակիչներն էլ անհամբեր գարնանն են սպասում: Այս իրողությամբ թելադրված առաջադրանքը. «…որքան լավ գրեք գարնան մասին, այնքան այն շուտ կգա», մեկտեղեց երկարատև հիշողության մեջ պահելու պահանջները: Արդյունքը տեսանելի է սովորողների աշխատանքներից չխմբագրված մեջբերումներում.

Լուիզա Արտենյան, 5-րդ դասարան, Հյուսիսային դպրոց. «I  like  spring. Everyone  waits  for  it. We  miss sunny  and warm days.The  days  become longer. We can see the first flowers and green leaves. Spring  come quickly.»:

Իռեն Կարապետյան, 4-րդ դասարան, Արևմտյան դպրոց. «Soon will come spring. first flower of spring, the snowdrop. Snow and ice are melting in spring. Birds come bag in spring. The nature wakes up in spring. I’ts warmer in spring. And we are happy in spring.»

Փետրվարյան ֆլեշմոբի 6-8-րդ և 9-12-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները մի հիմնական ուղղվածություն ունեին՝ տալ մի որևէ բառի անգլերեն բացատրությունը, գրել թե ինչ մտքեր են արթնանում մի որևէ բառ ասելիս, ասված նախադասության միտքն արտահայտել այլ բառերով և արտահայտություններով: Վստահ եմ, որ լեզուն սիրող սովորողը ստեղծագործական հրճվանք է ապրել այս առաջադրանքները կատարելիս: Որևէ նշանակություն չունի մայրենիով են դրանք արվել, թե՞ օտար լեզվով:

«Candy» բառի բացատրությունը՝ երկու իրարամերժ կարծիքների օրինակով՝

Վիկտորյա Միկաիլ, 7-րդ դասարան . «It is something sweet that all kids like to eat, but it isn’t that healthy»:

v-nane@mskh.am էլեկտրոնային հասցե ունեցող սովորողը, ով մոռացել է գրել իր անունը և ազգանունը. «Candy is the tastiest thing ever»:

«Bicycle» բառի բացատրությունը դասական և սեբաստացիական ձևով՝

Մարկ Միկաիլ, 6-րդ դասարան «It’s a vehicle that has two wheels and you have to pump two pedals with your feet for it to move»:

Սամվել Զաքոյանի բացատրությունն էլ երևի մի որևէ բառարանից է վերցված: Ես չեմ էլ հանդիմանում Սամվելին: Շատ էլ լավ է արել: Անգլերենի բացատրական բառարան է բացել և դուրս գրել բացատրությունը. «It is a human-powered, pedal-driven, single-track vehicle, having two wheels attached to a frame, one behind the other»: Երբ ես 6-րդ դասարանի սովորող էի, չգիտեի, որ բացատրական բառարաններ կան: Առաջին անգամ անգլերենի բացատրական բառարան տեսա, երբ մասնագիտական բուհի առաջին կուրսի ուսանող էի: Հիմա արդեն 21-րդ դարն է: Համացանցը ուսումնատենչ սովորողի համար ավելին է, քան 10000 դասավանդող՝ ԳԹԿ-ն էլ միասին վերցրած:

8-րդ դասարանցի Նազելի Տեր-Պետրոսյանին կհասկանան միայն մեր թաղամասում. «The transport of Ashot Bleyan»:

Ամեն անգամ առանձնահատուկ սպասումով ու հետաքրքրությամբ եմ բացում 9-12-րդ դասարանցիների պատասխանների Excel ֆայլը: Նրանք արդեն մեր կրթահամալիրի մանկավարժության, ստեղծագործական նախագծային ուսուցման արդյունքի լիիրավ կրողներն են:

Այս տարիքային խմբի համար փետրվարյան ֆլեշմոբի ամենահետաքրքիր առաջադրանքը սա էր. «Imagine as if you were a philosopher, and make up your own sayings by continuing the following beginning – Պատկերացրեք որ փիլիսոփա եք և հորինեք ձեր սեփական ասույթները՝ շարունակելով տրված սկիզբները.»

Life is … – Կյանքը …

Մերի Երանոսյան, 10-րդ դասարան. «Life is 10% what happens to us and 90% how we react to it –Կյանքը 10%-ն է այն ամենի, ինչը պատահում է մեզ հետ և 90%-ը այն է, թե ինչպես ենք արձագանքում դրանց»: Ես չգիտեմ, թե արդյոք Մերին ինքն է հորինել այս ասույթը: Հրաշք է, եթե ինքն է հորինել: Հոյակապ է, եթե համացանցում է գտել:

Մերի Մարկոսյան, 10-րդ դասարան (որքան էլ Մերին չուզենա, ես նրան միշտ հիշում եմ որպես Եվայի քույր). «Life is really simple, but we insist on making it complicated – Կյանքն իրականում պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն»:

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան. «Life is a gift which is to be taken care of – Կյանքն ընծա է, որի մասին միշտ պետք է հոգ տանել»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան. «Life is short, so live it to the fullest – Կյանքը կարճ է, ապրի′ր այն լիարժեք»:

Being young is … – Երիտասարդ լինելը …

Աննա Հարությունյան, 11-րդ դասարան. «Being young is a one-time opportunity, don’t waste it. – Երիտասարդ լինելը միանգամյա հնարավորություն է, մի՛ վատնիր այն»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being young is like choosing and starting our favorite chapter in life’s general book – Երիտասարդ լինելը նման է կյանքի ընդհանուր գրքի ամենասիրելի գլուխը կարդալուն»:

Being old is … Ծեր լինելը …

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան «Being old is an honor, which you have to represent by the actions you have taken in your past – Ծեր լինելը պատիվ է, որը ներկայացնում ես քո անցած կյանքի գործողություններով»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being old is like continuing and developing the chapter we have already chosen when we were young – Ծերությունը նման է կյանքի գրքի երիտասարդ ժամանակ ընտրած գլխի ընթերցելը շարունակելուն»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան «Being old is a blessing and a great time to look at the past with a smile – Ծեր լինելն օրհնություն է և անցյալին ժպիտով նայելու մի հիասքանչ ժամանակ»:

Happiness is … Երջանկությունը …

Ադելինա Միքայելյան, «Happiness is to love, to be loved and be able to help others – Երջանկությունը սիրելն է, սիրվելը և ուրիշներին օգնել կարողանալը»:

Սոնա Բեզիրգանյան. «Happiness is not something to expect to reach in the book’s last chapter, it’s something the whole book has to breath with, to reach to the desirable finish – Երջանկությունը մի բան չէ, որին ակնկալում ես հասնել կյանքի գրքի վերջին գլուխը կարդալով. այն մի բան է, որով ամբողջ գիրքը պետք է շնչի, որպեսզի հասնել ցանկալի վերջնագծին»:

Դիանա Տատինցյան, 10-րդ դասարան. «Happiness is Pizza – Երջանկությունը “պիցցա” է»:

Այս նույն հարցերը ես տվել եմ նաև դասավանդողների անգլերեն դասընթացի դասաժամին: Դասավանդողները բանավոր էին պատասխանում, և եթե ինձ տրվեր այս վերջին հարցը, ես կգրեի. «Happiness is being able to compile English flash mob tasks for the students of our Educomplex  and then checking the answer sheets»:

Ֆլեշմոբի բոլոր մասնակիցների աշխատանքները առաջադրանքների հետ ուղարկված են անգլերեն դասավանդողներին: Ամեն ինչ բաց է և թափանցիկ իսկ փետրվարի 9-ին մայրաքաղաքի Թիվ 137 դպրոցում կայացած անգլերենի առարկայական տարածքային օլիմպիադայի առաջադրանքները մինչև հիմա քողարկված են անհասկանալի, գաղտնի շղարշով:

Փետրվարի 20-ի օրագիրը

Այսօր հայերեն թարգմանեցի Լատվիայի գրադարանավարների միության “Գրադարանավարներ ամբողջ աշխարհի” նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութերը (նախագիծը և հոդվածի ուղեցույցը), որը կօգնի Մարի Գաբանյանին մասնակցելու այդ նախագծին: Պարզեցի, որ Մարի Գաբանյանը մեր գրադարանի գործունեությանը վերաբերող մի քանի նյութեր է տվել Իրինա Ապոյանին և Լուսինե Բուշին, որպեսզի նրանք իրենց սովորողների հետ թարգմանություններ անեն, ինչը կարող է օգնել վերջնական հոդվածի անհրաժեշտ որոշ հղումներ անելու համար: Այս աշխատանքն ուրույն ձևով մեծ ներդրում կարող է անել մեր կրթահամալիրի մանկավարժական փորձի տարածման գործում: 24 երկրներում կկարդն այդ հոդվածը:

5-րդ դասաժամին մեկ դասաժամ պարապեցի 9-4 դասարանի անգլերենի ընտրության խմբում: Դասի թեման “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրն էր, որը այս տարվա 9-րդ դասարանցիների անգլերենի ավարտական քննության թեմաներից է:

Դասից հետո գրադարանում Մարի Գաբանյանի հետ քննարկեցինք ապագա հոդվածի պահանջները և ուրվագծեցինք հովածի բովանդակային մասը:

Ժամը 15:00-16:00 մանկավարժական աշխատողների անգլերենի դասընթացի հերթական պարապմունքն էր: Ներկա էին Մերի Գրիգորյանը, Հայկուշ Գևորգյանը, Նինա Հովհաննիսյանը, Մանիկ Պողոսյանը և Հասմիկ Նալբանդյանը: Պարապմունքի հիմնական թեման “My Meals” -ն էր, բայց քննարկեցինք նաև մասնագիտական հոդվածների թարգմանչական աշխատանքների ընթացքը. Մանիկ Պողոսյան “Մաթեմատիկան կրտսեր դպրոցում”, Հայկուշ Գևորգյան և Նինա Հովհաննիսյան “Հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների անհատական ուսպլանների և առարկայական ծրագրերի մասին”:

Փետրվարի 17-ի օրագիրը

Առավոտյան սկսեցի ֆլեշմոբային առաջադրանքները տեղադրել Google Drive-ի ձևաթղթերում ըստ տարիքային 4 խմբերի: Աշխատանքը ստեղծագործական չէ, բայց  բավականին աշխատատար է: Այդ աշխատանքի արդյունքն է, որ կապ է ստեղծում ֆլեշմոբի բոլոր մասնակիցների և իմ միջև: Այս պահին հուսով եմ, որ շատ սեբաստացիներ են անգլերենի ֆլեշմոբով զբաղված:

Ժամը 13:00, կենտրոնական ընթերցասրահը լեփ լեցուն է սովորողներով, դասավանդողներով, իսկ բոլորի հայացքներն ուղղված են Մայիս Նիկողոսյանի ինքնաբավ ժպիտով լեցուն դեմքին: Երջանիկ էր մայիսը, նախ և առաջ, այն բանով, որ այդ հանդիպումն իր թոռնուհին էր վարում: Շատերը խոսեցին, հիշեցին Մայիսի հետ իրենց ուսման և աշխատանքի մասին: Իմ հերթին ես հիշեցի 1989 թվականի սեպտեմբերի այն առաջին օրերը, երբ նոր էի ոտք դրել կրթահամալիր: Այժմյան Հարավային դպրոցի շենքում էր մեր Գիմնազիան: Ամեն առավոտ, երբ պատրաստվում էի առաջին դասին, հանկարծ լսվում էր մի բարձրաձայն «աղոթք»: Մայիս Նիկողոսյանի 10-րդ դասարանը ամբողջ խմբով ու հանդիսավոր լրջությամբ արտասանում էր «Ես իմ անուշ Հայաստանի»-ին: Շուշան Դոյդոյան, Վահե Գևորգյան, Նեկտար Ղազարյան, Էդուարդ … ազգանունը չեմ հիշում: Ինչ դասարան էր ստեղծել Մայիսը:

Մեծ բավականություն ստացա այսօրվա մեդիաուրբաթից: Արևելյան դպրոցի փոքրիկներն իրենց «Անբան Հուռի» ռեփով, Քնարիկ Ներսիսյանի խումբն իրենց նուրբ մնջախաղ-արտասանությամբ, Սյուզի Մարգարյանը Քոլեջի սովորողների չարենցյան խրոխտ մեկնումով մի տեսակ թարմ շունչ տվեցին:

Անգլերեն թարգմանեցի երկու փաստաթուղթ՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017 թվականի ծրագիրը և «Հայ – վրացական կրթական նախագծերի բաց ստուգատեսը»

Փետրվարի 16-ի օրագիրը

Օրվա առաջին կեսը.

Ինչու՞ Երևանն էլ սահմանամերձ քաղաք չի կոչվում, եթե ավտոմեքենան միջինը 55կմ/ժ արագւթյամբ ընթանալով 30 րոպեում հասնում է սահմանամերձ գյուղ:

Ինչու՞ է Երևանը այդքան անհաղորդ իր հարևանությամբ գտնվող գյուղի հոգսերի նկատմամբ:

Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները կարծում, որ մեր մոտ հանրակրթությունը ամենաբարձր ցուցանիշներն ունի՝ վկայակոչելով Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտի օժտված երեխաների մեդալները միջազգային օլիմպիադաներում:

Ինչու՞ է Երասխահունի դպրոցի տնօրենը պատին փակցրել Հայաստանի հանրապետության նախագահի նկարը, եթե այդ նախագահի 8-9 տարիների նախագահության ընթացքում այդպես էլ չի լուծվել իրենց դպրոցի ջեռուցման հարցը:

Ինչու՞ են նախարարության աշխատողներն ամեն տարի ստում՝ ասելով, որ հանրապետությունում չկա չջեռուցվող դպրոց:

Ինչու՞ են Երասխահունի բնակիչները դպրոց ուղարկում երեխաներին, եթե դասասենյակներում ընդամենը 5 աստիճան է:

Ինչու՞ է մայրաքաղաքին այդքան մոտ գտնվող գյուղի դպրոցը այդքան տարբերվում մայրաքաղաքային դպրոցներից:

Ինչու՞ Գյուղնախարարությունը Ագրարային համալսարանի մասնագետների հետ չի կարողանում բերրի դարձնել Երասխահունի աղուտ հողերը:

Օրվա երկրորդ կեսը.

“Խոսել սովորում են խոսելով” սկզբունքն այսօր էլ մեր ուղեկիցն էր: Մի ժամ անընդհատ իրավիճակային երկխոսություններ էինք կազմում: Ուրախ եմ, որ վերջերս մեր խմբին են միացել Նինա Հովհաննիսյանը, Հայկուշ Գևորգյանը և Արման Երանոսյանը: Նինա Հովհաննիսյանը և Հայկուշ Գևորգյանը աշխատում են մի մասնագիտական հոդվածի թարգմանության վրա: Հովածը կրթական հատուկ պահանջներ ունեցող երեխաների անհատական ուսումնական պլաններ կազմելու մասին է:

15-ը փետրվարի. մասնագետ-դասավանդողի օրագիր

Այսօր վերջացրեցի երկու օր առաջ սկսած ներկրթահամալիրային ուսումնասիրությունը, որը վերաբերում է 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներում կրթության կազմակերպման համապատասխան կարգերին: Պարզել եմ որոշ կարգերի բացակայությունը և որոշ կարգերի վերաբերյալ արել եմ առաջարկություններ: Ուսումնասիրության արդյունքները ուղարկեցի Սուսան Մարկոսյանին:

Ժամը 11:30-ին Ավագ դպրոցում էի: Այսօր առաջին անգամ 9-4 դասարանի ընտրության խմբում պետք է դասավանդեի: Ամբողջ դասը անգլերեն վարեցի: Դասի թեման մեր կրթահամալիրն էր: 9-րդ դասարանցիների տարեվերջյան անգլերենի բանավոր քննության հարցերից մեկը “Իմ դպրոց”-ն է: Նրանք պետք է կարողանան որքան հնարավոր է լավ անգլերեն ներկայացնել մեր կրթահամալիրը: Զգացվում էր, որ նրանց համար հետաքրքիր էր իմ անգլերեն խոսքը կրթահամալիրի մասին: Սովորողները նույնպես ներկայացան: Հանձնարարեցի գրավոր անգլերեն շարադրեն իրենց մտքերը կրթահամալիրի մասին:

Առաջին տպավորությունը դասարանի մասին բավականին գոհացուցիչ էր: Այդ դասարանում կան սովորողներ, ովքեր կարողանում են բավականին ազատ անգլերեն արտահայտել իրենց մտքերը: Վերջում հայտարարեցի, որ փետրվարի 17-ին լինելու է մեր անգլերենի ֆլեշմոբը:

Ժամը 15:15-ին նորից Մայր դպրոցում էի: Կրթահամալիրի արհեստակցական միության ժողովն էր: Համաձայն եմ Հերմինե Անտոնյանի բոլոր մտքերի և կայացրած ու կայացնելիք որոշումների հետ, որովհետև նա արդար է խելացի ու ազնիվ:

Մասնագետ-դասավանդողի օրագիրը

Փետրվարի 14, 2017

Ժամը 9-ից մինչև 12:20-ը առանց ընդհատւմների աշխատել եմ անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմելու վրա: Ինձ համար միշտ էլ ամենադժվարը 1-3-րդ դասարանների առաջադրանքները կազմելն է եղել: Եթե հաշվի առնել միայն 3-րդ դասարանցիների լեզվական կարողությունները, 1-ին դասարանցիները շատ կխեղճանան: Եթե հաշվի առնենք միայն առաջին դասարանցիների լեզվական մակարդակը, ապա երրորդցիների համար հետաքրքիր չի լինի: Ոսկե միջինը միշտ էլ գտել եմ այն հաղորդակցական արտահայտությունների, խոսքային նմուշների մեջ, որոնք միշտ սովորողի հետ են՝  տանը թե դպրոցում: Այսօրվա առաջադրանքն էլ շատ հեռու չէր այդ մտքից. 1. Ներկայացնել տան որոշ առարկաներ և ասել, թե իրենք ինչ են կարողանում անել դրանցով 2. Ներկայացնել դասասենյակի որոշ առարկաներ և ասել, թե իրենք ինչ են կարողանում անել դրանցով: Երրորդ առաջադրանքն էլ այնպիսին է, որի կարողությունը 1-ին դասարանից մինչև ավագ դպրոց չի կորցնում իր հաղորդակցական նշանակությունը: Սովորողները պետք կարողանան ասել. «May I go out? –Կարելի՞ է դուրս գնալ», կամ էլ՝ «May I open the window? – Կարելի՞ է բացել պատուհանը» և այլ նմանատիպ խնդրանքներ՝ ուղղված ուսուցչին:

4-5-րդ դասարանների առաջադրանքը մի փոքր ավելի սահուն ստացվեց: British Council-ի անգլերենի ուսուցման կայքից մի փոքրիկ մուլտֆիլմի հղում տեղադրեցի և հարցեր կազմեցի այդ մուլտֆիլմի վերաբերյալ: Հաճելի առաջադրանք է և, միաժամանակ, կզարգանա լսելով հասկանալու և գրելու կարողությունը: «Մաթեմատիկան անգլերեն» վերնագիրը կրող առաջադրանքը երկրորդը եղավ: Մաթեմատիկական պարզագույն գործողությունների կատարելը, բարձրաձայն ասելը և դրանք մուտքագրելը անգլերեն: Սկզբում տալիս եմ օրինակը՝ 2+3=5, որն այսպես են անգլերեն ասում՝ 2 and 3 is 5: Նմանատիպ բացատրությամբ օրինակներ էլ գրեցի հանման, բազմապատկման և բաժանման գործողությունների համար:

Երրորդ առաջադրանքը բոլոր հայաստանցիների սրտից է բխած: 3. «Հիմա բոլորը Հայաստանում ուզում են, որ գարուն գա: Նկարագրեք գարունը 5-6 նախադասությամբ»:

Այս անգամ ամենահետաքրքիր առաջադրանքը ստացվեց 6-8-րդ դասարաններինը: Գրեթե բոլոր դասագրքերում, քերականական վարժություններում, տեքստերում օգտագործվում է, այսպես ասած, ստանդարտ անգլերենը, որը բոլորի կողմից ընդունված և ճիշտ համարվող անգլերենն է, բայց կյանքում շատ հաճախ է պատահում, որ մարդիկ դուրս են գալիս այդ ստանդարտ անգլերենի սահմաններից՝ կախված իրենց հուզական վիճակից, դիմացինի հետ հարաբերությունից և այն վայրից, որտեղ այդ խոսքն ասվում է: Օրինակ, երբ Ազգային ժողովում պատգամավորները բարձրաձայն խոսում են և խոսնակն ուզում է, որ պատշաճ լռություն պահպանվի, նա չի ասում. «Ձայներդ կտրե′ք» կամ էլ՝ «Դե սսկվեք էլի»: Այս առումով հետաքրքիր է առաջին առաջադրանքը: Առաջարկում եմ «Լռություն պահպանե՛ք – Keep silent, please» ստանդարտ անգլերենից շեղված ձևերը և դեպի անչափ քաղաքավարին, և դեպի սաստող կոպիտը: Իմ պահանջն է ընտրել արտահայտությունները և շարադասել դրանք՝ սկսելով  ամենաքաղաքավարիից և աստիճանաբար անցնելով դեպի ամենակոպիտը: Սովորողները պետք է իմանան, իրենց հետ կոպի՞տ, թե՝ քաղաքավարի են խոսում, մտերմի՞կ, թե՝ պաշտոնական:

Ինքս ինձ համար հայտնություն արեցի մյուս առաջադրանքով, որի լեզվական նյութը այնքան նոր է, որ դեռ չի հասցրել մտնել որևէ դասագրքի, կամ էլ գեղարվեստական գրքի մեջ: Դա վերջին տարիներին սկզբնավորված և մեծ թափ հավաքող ֆեյսբուքյան համառոտագրումն է, որից օգտվում են դեռահասներն ու երիտասարդները իրենց «chat»-երում: Նրանք ուզում են կարճ ու արագ գրել և այդ պատճառով էլ օգտագործում են u տառը you-ի փոխարեն, y տառը why-ի փոխարեն, c տառը see-ի փոխարեն, 2 թիվը` to-ի փոխարեն, r տառը՝ are-ի փոխարեն, L8-ը late-ի փոխարեն և այլ նման բաներ: Սրանք էլ հուշեցին առաջադրանքը. Սովորական անգլերենով գրեք հետևյալ երկխոսությունը՝

“Hi, Jane. RU OK?”

“Hi, Tom. Gr8!”

“Want 2 speak 2 U. W8ing 4 U.”

“I’ll not B L8. CU in 5 minutes.”

9-12-րդ դասարանցիների համար առաջադրանքները ավելի հոգեհարազատ են, քանի որ ամենաշատը այդ տարիքային խմբերի հետ եմ աշխատել: 1.Explain the meanings of these words without using them in your sentences. For example, optimistic – a person who always thinks good things will happen. 2.  Imagine as if you were a philosopher, and make up your own sayings by continuing the following beginnings: Life is …. Love is …, Happiness is … և այլ նմանատիպ սկիզբներ: 3.Paraphrase these sentences by using other words and word combinations leaving the meaning of the sentence the same. For example: Don’t give up! Go on standing for your own point of view.

Իսկ ժամը 12:55-ին արդեն Ավագ դպրոցում էի՝ Էմանուել Ագջոյանի կաբինետում, որտեղ ինձ էր սպասում 9-րդցիների իմ խումբը: Նախագիծը, որով սկսել էի աշխատել այդ խմբի հետ այսպես է կոչվում «Մեդիալրագրությունը անգլերեն»: Սա այն դեպքն է, երբ իրականությունն ավելի համեստ է, քան երազանքները: Դասավանդման երկրորդ շաբաթն է ընթանում և ընդամենը մի փոքրիկ հոդված է արժանացել հրապարակման կայքի անգլերեն էջում, որի հեղինակը Մարիամ Խաչանյանն է: Սովորողները շատ են դժվարանում նույնիսկ հայերեն շարադրել իրենց մտքերը: Այնուամենայնիվ, մոտակա երկու օրերին կհրապարակվեն նաև Էլեն Ջանոյանի և Տաթև Հարությունյանի անգլերեն փոքրիկ հոդվածները մեր կրթահամալիրի մասին: Ես չեմ հուսահատվում: Պայքարելու եմ, որ բարձրանա նրանց հետաքրքրությունը լեզվի նկատմամբ:

Ժամը երեքին արդեն մեդիակենտրոնում էի և վերջացրեցի 9-12-րդ դասարանցիների վերջին առաջադրանքը:

Երեկ առավոտյան պարզվեց, որ փոխարինելու եմ Անահիտ Մելքոնյանին՝ Ավագ դպրոցի 9-4 դասարանում: Առաջին անգամ նրանց հանդիպելու եմ փետրվարի 15-ին, 7-րդ ժամին: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: