Just another WordPress.com site

Archive for the ‘Նախագծեր’ Category

Հուլիս-օգոստոս ամիսներին իմ նախագծային աշխատանքը

Թարգմանչական նախագիծ

Կրթահամալիրի տնօրենի օրագրի գրերի, կրթահամալիրի կայքի առաջին էջի հրապարակումների և Դպիրի հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ

Նախագծի համառոտ նկարագրությունը

Նախագծի նպատակն է անգլիալեզու ընթերցողի համար տարածել հեղինակային մանկավարժության փորձը: Թարգմանչական աշխատանքի արդյունքը կերևա կրթահամալիրի կայքի անգլերեն էջերում, «Facebook»-ում և «Linkedin» մասնագիտական սոցցանցում:

Մասնակիցները

Ոչ ծավալուն և լեզվական ոչ բարդ տեղեկատվական նյութերի թարգմանչական աշխատանքներում ներգրավվելու են նաև Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ ուսանողներ Անժելա և Միլենա Շամոյանները:

Երկարաժամկետ համագործակցային նախագիծ «Գրական Երևան»

Մասնակիցները. Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ անգլերենի և ռուսերենի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները: Դասավանդողներ՝ Գայանե Թերզյան, Յուրա Գանջալյան, Մարիամ Քալանթարյան:

Նպատակը.  Նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում հայ մեծանուն գրողներին երեք լեզվով ներկայացնելու կարողություններ, պատրաստվում է զբոսաշրջային եռալեզու փաթեթ՝ «Գրական Երևան»:

Նախագծի կատարման ժամկետները. սկիզբը՝ 2019-ի ապրիլի 1-ը, ավարտը՝ 2019-ի հունիսի 25-ը:

Նախագծի իրականացման ընթացքը.

Առաջին փուլ. նախագծի իրականացման առաջին փուլը համընկնում է ապրիլյան նախագծային շաբաթին՝ ապրիլի 1-5-ը:

Պատրաստվում են եռալեզու նյաթեր երկու գրողների և նրանց տուն թանգարանների մասին՝ Եղիշե Չարենց և Ավետիք Իսահակյան:

Սովորողները գրողների և նրանց տուն թանգարանների մասին տեղեկատվական նյութեր են հավաքում համացանցից, որից հետո դրանք քննարկվում են դասավանդողների հետ և միասնական վերջնական տեսքի են բերվում: Հայերեն տեքստերը մի քիչ ավելի համառոտ և պարզեցված լեզվով թարգմանվում են անգլերեն և ռուսերեն: Տեքստերը դառնում են ուսումնական նյութեր ուսպարապմունքների համար:

Շաբաթվա վերջին սովորողների և դասավանդողների խումբը այցելում է Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները: Այցելության ընթացքում զբոսաշրջային փաթեթեի համար լուսանկարներ են արվում:

Զբոսաշրջային եռալեզու փաթեթները հրապարակվում են սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգներում, Քոլեջի կայքում:

Երկրորդ փուլ.  սկիզբը՝ ապրիլի 10-ը, ավարտը ապրիլի 30-ը

Նախագծի ընթացքը և վերջնական արդյունքը նույնն է:

Երրորդ փուլ. ամբողջ մայիս ամիսը

Չորրորդ փուլ. Գրականության և արվեստի պետական թանգարան

Ուսումնասիրության համար առաջարկվող այլ նյութեր

Մոսկովյան «ԺԱՄ»  ամսագրի՝ «Եղեգնյա գրչով» շարքի հրապարակումները.

  1. Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մասին
  2. Հովհաննես Թումայանի տուն-թանգարանի մասին
  3. Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մասին
  4. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին
  5. Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասին
  6. Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի մասին
  7. Գրականության և արվեստի պետական թանգարանի մասին (կից ֆայլը)

 

Գայանե Թերզյան

Յուրա Գանջալյան

Մարիամ Քալանթարյան

Կրթահամալիրային նախագծերը օտար լեզվի ուսուցման նախագծերում

Փետրվարի 20-ի օտար լեզու դասավանդողների սեմինարի ծրագիրը

Սեմինարի թեման՝ «Կրթահամալիրային նախագծերը օտար լեզվի ուսուցման նախագծերում»:

Սեմինարի ընթացքում հակիրճ ձևով ներկայացվելու են կրթահամալիրային նախագծերը և ներկայացվելու են առաջարկություններ, թե ինչպես կարելի է օտար լեզվի ուսուցման նախագծերում ներառել նաև մասնակցությունը կրթահամալիրային նախագծերում:

Կրթահամալիրային շուրջտարյա նախագծերը

Օտար լեզվի ուսուցման նախագծերում առաջարկվում է ներառել հետևյալ գործունեությունները՝

  1. Թարգմանական աշխատանք

Ճամբարային, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններից հետո սովորողների պատումների թարգմանություն օտար լեզուներով և հրապարակում կայքի համապատասխան լեզուների էջերում:

Կրթահամալիրի կայքի առաջին էջում հրապարակված կրթահամալիրային նախագծերի իրականացման մասին պատմող նյութերի թարգմանություն:

2. Կրթական փոխանակումներ Հայաստանի մարզերում

Հնարավո՞ր է օտար լեզվի դասավանդման մեր ոչ դասագրքային, նախագծային ձևը փոխանցել մարզերի դպրոցներին: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս գործում:

3. Կրթական միջազգային փոխանակումներ

Առաջարկություններ, խնդիրներ

Վերջերս արված աշխատանքների ցուցադրություն.

Աննա Ֆրանգյան

Գայանե Փարվանյան

 

Օտար լեզու դասավանդողների հավաքները

 

20181030_134418.jpg

Մանկավարժական աշնանային ճամբարը օտար լեզու դասավանդողների համար նշանավորվեց մասնագիտական աշխատանքային հավաքներով: Հավաքները կարևորվում են, նախ և առաջ, նրանով, որ օտար լեզու դասավանդող մի քանի նոր մասնագետ ունենք՝ Շուշան Միկոյանը և Ծովիկ Կասսաբյանը՝ Ավագ դպրոցում, Լիլիթ Խալաթյանը՝ Հարավայինում, Աննա Ֆրանգյանը՝ Հյուսիսայինում, Դիանա Ղազարյանը՝ Արևմուտքում, Դիանա Նազարյանը՝ Միջին և Ավագ դպրոցներում: Հոկտեմբերի 29-ի հավաքի թեման էր ‹‹Օտար լեզուների առարկայական չափորոշիչների, առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը››: Դասավանդողներին ներկայացրեցի ‹‹Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները››, բացատրեցի, թե ինչպես կարելի է օգտվել այդ եռամակարդակ չափորոշիչներից, երբ դասավանդողներն իրենց առաջ խնդիր է դնում կազմել օտար լեզվի դասավանդման առարկայական ծրագրերը, ուսումնական նախագծերը կրթական տարբեր աստիճաններում:

Հոկտեմբերի 30-ի հավաքի թեման էր ‹‹mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը››: Մեկ առ մեկ բացեցինք և քննարկեցինք մեր կայքի տարբեր լեզուներով էջերի վերջին երկու ամիսների հրապարակումները, արվեցին օտարալեզու էջերի ակտիվացմանն ուղղված առաջարկություններ:

20181030_134447.jpg

2018-ի աշնանային մանկավարժական ճամբարի իմ անհատական պլանը

Առաջարկում եմ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքներ ըստ հետևյալ օրակարգերի.

Հոկտեմբերի 29-ին

Ժամը 13:00-14:00 – Օտար լեզուների առարկայական չափորոշիչների (Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ), առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը. Պատասխանատու՝ Յուրա գանջալյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողները

Ժամը 15:00-16:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Հոկտեմբերի 30-ին    

Ժամը 13:00-14:00 – mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը.

Պատասխանատուներ՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան, Ռինա Շագինյան, Աննա Մարության, Նարինե Բարսեղյան, Դիանա Նազարյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

Հոկտեմբերի 31-ին – 

13:00-14:00 – Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբները. նոր դասավանդողների ներգրավվածություն. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն և ռուսերեն դասավանդողներ

Ժամը 14:00-15:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Նոյեմբերի 1-ին – 

13:00-14:00 – Ներկայանում են մեր նորեկները իրենց առաջին հաջողություններով, խնդիրներով. Շուշան Միկոյան, Ծովիկ Կասսաբյան, Լիլիթ Խալաթյան, Արաքս Աբգարյան, Աննա Ֆրանգյան, Դիանա Նազարյան:

 

 

Դասավանդողների անգլերենի լրացուցիչ կրթության նախագիծ

Նախագծի նպատակային հիմնավորումը

Տարեց տարի ավելանում են մեր կրթահամալիրի միջազգային կրթական փոխանակումները, բացվում են նոր միջազգային հանրակրթական կամուրջներ և անգլերենի իմացությունը մեծապես օգնում է իրականացնելու կրթահամալիրի միջազգային նախագծերը, ուսումնասիրելու այլոց մանկավարժական փորձը, ինչպես նաև՝ բարելավում է անգլերեն մասնագիտական գրականությունից օգտվելու կարողությունները:

Դասավանդողների անգլերենի լրացուցիչ կրթության դասընթացի բովանդակային ուղղությունները. 

  1. Անգլերեն հաղորդակցվելու կարողության զարգացմանը նպաստող պարապմունքներ
  2. Մասնագիտական գրականությունից օգտվելու կարողությանը նպաստող պարապմունքներ

Նախագծի տևողությունը և պարապմունքներին հատկացվող ժամերը 

2018-2019 ուսումնական տարվա յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի ժամը 15:00-16:30

Հայտագրված մասնակիցների ցուցակը

  1. Սոնա Փափազյան – Արևմտյան դպրոց-պարտեզ
  2. Տաթև Աբրահամյան – Միջին դպրոց
  3. Դիանա Նազարյան – Միջին դպրոց
  4. Սոֆյա Այվազյան – Ավագ դպրոց
  5. Հասմիկ Նալբանդյան – Ավագ դպրոց
  6. Մանիկ Պողոսյան – Քոլեջ
  7. Գայանե Թերզյան – Քոլեջ

 

Օտար լեզվի ուսուցումը դարձնել ավելի բովանդակային

Շատերին ծանոթ իրավիճակ է, երբ սովորողն ունի օտար լեզվի բավականաչափ բառապաշար և լեզվական կառուցվածքների ճիշտ կազմության որոշակի գիտելիքներ, բայց դժվարանում է հաղորդակցվել՝ այդ լեզվով կարծիք արտահայտել, պաշտպանել սեփական տեսակետը: Սահուն խոսքի բացակայության, օտար լեզվով սեփական մտքեր արտահայտելու անկարողության հիմնական պատճառն այն է, որ աննպատակ ու բովանդակազուրկ են եղել այդ բառապաշարով և լեզվական կառուցվածքներով կազմված նախադասությունները: Օտար լեզու դասավանդողի նպատակը եղել է այդ բառապաշարի և լեզվական կառուցվածքների ինքնանպատակ ուսուցանումը: Հաղորդակցական իրավիճակներ չեն ստեղծվել, երբ անհրաժեշտ է լինում հանպատրաստից ստեղծել սեփական խոսքը: Այդ դասավանդողը սովորականի նման գոհ է եղել, երբ սովորողը աննպատակ կերպով վերապատմել է դասագրքի տեքստը:    Վերջին տարիներին, իհարկե, մեր կրթահամալիրում բավականին առաջընթաց է եղել հենց միայն այն պատճառով, որ ներդրվել է նախագծային ուսուցումը՝ հրաժարվելով դպրոցական դասագրքերից և լայնորեն օգտագործելով համացանցը: Եվ, այդուհանդերձ, եկել է մի նոր առաջադիմական քայլ անելու ժամանակը: Նախանշված է, որ 2018-2019 ուստարվա ընթացքում ինտեգրվելու է օտար լեզուների և հասարակագիտական ուսումնական առարկաների ուսուցումը: Սա էր օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների այսօրվա պարապմունքի գլխավոր թեման: Օտար լեզվի ուսուցման այս նոր ձևը ավելի բովանդակային կլինի, քանի որ հասարակագիտությունը ներառում է մեր սոցիալական կյանքի բոլոր բնագավառները՝ բարոյագիտություն (Էթիկան ethics հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները, գեղագիտություն-esthetics (գեղագիտական ճաշակ, արվեստ, գեղարվեստական կերպար, գեղեցիկը), հոգեբանություն-psychology (ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները, մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ, բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց,   տնտեսագիտություն  (արտադրական հարաբերություններ, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափություններ, տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը:

Հասարակագիտության ուսումնասիրման բնագավառներից են նաև՝ պատմությունը, մարդաբանությունը, մշակութաբանությունը, սոցիոլոգիան, ազգագրությունը, իրավագիտությունը: Երբ այս բնագավառներին վերաբերող թեմաներով սովորողները կարողանան հայերենով, իսկ հետո նաև՝ ուսումնասիրվող օտար լեզվով մտքեր արտահայտեն, երկխոսություններ կազմեն, զրույցներ վարեն, վիճաբանեն, այդ ժամանակ կարող ենք ասել, որ օտար լեզվի ուսուցումը բովանդակային է դարձել:

Պարապմունքի այս ներածականից հետո նշվեցին 2017-2018 ուստարվա ընթացքում  կրթական տարբեր աստիճաններում մի քանի արդեն իրականացված հասարակագիտական բնույթի նախագծեր: Օրինակ՝ Արևելյան դպրոց-պարտեզում Լիանա Ասատրյանի և Գայանե Փարվանյանի ‹‹Մեր բակը›› նախագիծը (նախագծի հասարակագիտական բնույթը կայանում է նրանում, որ քաղաքացի է դաստիարակվում), Հարավային դպրոց-պարտեզում Աննա Գանջալյանի և Մարիամ Քալանթարյանի ‹‹Մեր զբոսայգիները›› նախագիծը, Միջին դպրոցում Հայկուհի Հովհաննիսյանի ‹‹Բիոլճակ›› նախագիծը, Աշոտ Տիգրանյանի ‹‹Այլընտրանքային պատմություն›› նախագիծը, Ավագ դպրոցում մեծ հաջողություն ունեցած անգլերեն ‹‹Խաղարկային դատարան››-ը Իրինա Ապոյանի ղեկավարությամբ: Այս արդեն իրականացրած նախագծերը ոգևորեցին և հուսադրեցին դասավանդողներին, որ նման նախագծերը անհասանելի ու անմատչելի չեն:

Վերջում առաջարկվեց, որ հինգշաբթի օրը՝ մեր հաջորդ պարապմունքին, յուրաքանչյուր դասավանդող ներկայանա իր հասարակագիտական ուղղվածություն ունեցող նախագծերով, որոնք իրականացվելու են սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական փուլի ընթացքում: Քննարկվեց նաև Ավագ դպրոցում օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների և սովորողների համագործակցությամբ հասարակագիտական հասկացություններ լուսաբանող եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) դասընթաց ստեղծելու հնարավորությունը:

 

 

Ուսումնական ամառ 2017 և 2017-2018 ուստարվա նախագծեր

Ուսումնական ամառ 2017

2017-ի ամռանը կատարած իմ կարևոր աշխատանքները

Կրթական համակարգերի ժողովրդավարացում

Democratizing Educational Systems

Հունիսի 26-28-ի «Բարեկամություն» ճամբարի օրերին ներկայացրեցի «Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք» իմ պրեզենտացիան:

Ուսումնասիրություն «Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում»

Խմբագրել եմ կայքի անգլերեն էջը:

 

2017-2018 ուստարվա նախագծեր

  1. Նախագիծ. «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները»

Արդեն պատրաստ է եռալեզու դասընթացի առաջին տեքստը՝ Գոշավանք

  1. Սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծ 2017-2018 ուստարվա ընթացքում
  2. Նախագիծ. «Քառալեզու «Դպիր», «Բազմալեզու կայք»
  3. Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրում

2017-2018 ուստարվա ընթացքում պատրաստ եմ անգլերենի հեռավար ուսուցման դասընթաց վարել: